Վասիլին և Վասիլիսան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վասիլին և Վասիլիսան
ռուս.՝ Василий и Василиса
Երկիր ԽՍՀՄ
Ժանրմելոդրամա
Թվական1981
Լեզուռուսերեն
ՌեժիսորԻրինա Պոպլավսկայա
Սցենարի հեղինակԻրինա Պոպլավսկայա
ԴերակատարներՕլգա Օստրոումովա, Միխայիլ Կոնոնով և Նատալիա Բոնդարչուկ
ԵրաժշտությունԱլեքսեյ Մուրավլյով
Պատմվածքի վայրՍիբիր
ԿինոընկերությունՄոսֆիլմ
Տևողություն97 րոպե

«Վասիլին և Վասիլիսան» (ռուս.՝ «Василий и Василиса»), խորհրդային ֆիլմ-դրամա, որը նկարահանել է ռեժիսոր Իրինա Պոպլավսկայան[1][2][3] 1981 թվականին Վալենտին Ռասպուտինի համանուն գրքի հիման վրա։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Վասիլին ու Վասիլիսան ունեն յոթ երեխա։ Ապրում էին համերաշխ, գյուղը հարգում էր աշխատող ընտանիքին։ Բայց մի անգամ ինչ-որ բան է տեղի ունենում տանտիրոջ հետ․ նա հարբում է ու խփում իր հավատարիմ կնոջը։ Նրա մոտ տեղի է ունենում վիժում, և ապա Վասիլիսան իր ամուսնուն դուրս է անում տնից։ Դա Հայրենական մեծ պատերազմից առաջ էր։ Պատերազմում Վոլոգժինների երկու որդիները զոհվում են, իսկ Վասիլի վերադառնում է Փառքի շքանշանով, բայց Վասիլիսան չի կարող ներել նրան։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերասան Դեր
Օլգա Օստրոումովա Վասիլիսա Վասիլիսա
Միխայիլ Կոնոնով Վասիլի Վոլոգժին Վասիլի Վոլոգժին
Գենադի Ֆրոլով Սանյա[4] Սանյա[4]
Նատալյա Բոնդարչուկ Ալեքսանդրա Ալեքսանդրա
Մայա Բուլգակովա Ավդոտյա Ավդոտյա
Տատյանա Դոգիլևա Նաստյա Նաստյա
Անդրեյ Ռոստոցկի Պյոտր (հասուն տարիքում) Պյոտր (հասուն տարիքում)
Ալեքսեյ Աստախով Պյոտր (մանկության տարիքում) Պյոտր (մանկության տարիքում)
Պոլինա Կուտեպովա Վոլոգժինների դուստրը Վոլոգժինների դուստրը
Քսենյա Կուտեպովա Վոլոգժինների դուստրը Վոլոգժինների դուստրը
Նիկոլայ Վոլկով հարևան հարևան
Նատալյա Դիկարևա Տանյուխա Տանյուխա
Ալեքսանդրա Դենիսովա պառավ վառարանի վրա
Ելենա Մելնիկովա Վասիլիսայի ընկերուհին
Դմիտրի Օռլովսկի հարևան
Գեորգի Բուրկով հեղինակի տեքստ

Նկարահանող խումբ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Բեմադրող ռեժիսոր՝ Իրինա Պոպլավսկայա
  • Սցենարի հեղինակներ՝ Վասիլի Սոլովյով, Իրինա Պոպլավսկայա (համահեղինակ)
  • Բեմադրող օպերատորներ՝ Կիդիրժան Կիդիրալիև, Բորիս Սուտոցկի
  • Բեմադրող նկարիչ՝ Անատոլի Կուզնեցով
  • Կոմպոզիտոր՝ Ալեքսեյ Մուրավլյով
  • Հնչյունային ռեժիսոր՝ Վիկտոր Բելյարով

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Տորոնտոյի միջազգային կինոփառատոնում «Վասիլին և Վասիլիսան» ֆիլմը արժանացել է պատվավոր դիպլոմի (1988 թվական)։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Закрывается XII Театральный фестиваль «Всеволожская весна»». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ փետրվարի 25-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 19-ին.
  2. Выставка к юбилею Валентина Распутина открывается в Бахрушинском музее
  3. В Москве откроется выставка к 80-летию Валентина Распутина
  4. Василий и Василиса (1981) Full Cast & Crew

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]