Մարո Երզնկյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մարո Երզնկյան
Ծնվել էհունվարի 4, 1920(1920-01-04)
Մահացել էմարտի 29, 1990(1990-03-29) (70 տարեկանում)
Մահվան վայրՄոսկվա, ԽՍՀՄ
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Ազգությունհայ
ԿրթությունՄոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի ինստիտուտ
Մասնագիտությունսցենարիստ
ԱնդամությունԽՍՀՄ կինեմատոգրաֆիստների միություն

Մարո Սուրենի Երզնկյան (Սարոյան) (հունվարի 4, 1920(1920-01-04) - մարտի 29, 1990(1990-03-29), Մոսկվա, ԽՍՀՄ), հայ, խորհրդային սցենարիստ։ ԽՍՀՄ կինեմատոգրաֆիստների միության անդամ։


Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարո Երզնկյանը ծնվել է 1920 թվականի հունվարի 4-ին Հայաստանում, բոլշևիկ գործիչ Սուրեն Երզնկյանի ընտանիքում։ Մի քանի տարեկան հասակում ընտանիքով տեղափոխվել են Մոսկվա։ 1943 թվականին ընդունվել է Կինեմատոգրաֆիայի համամիութենական պետական ինստիտուտ, որն ավարտել է 1947 թվականին։ Կինոյում աշխատել է 1942 թվականից։ Մի շարք ֆիլմերի համար սցենարներ է գրել, որոնցից 14-ը էկրանավորվել են:

Մահացել է 1990 թվականի մարտի 29-ին Մոսկվայում։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարո Երզնկյանը երեք անգամ ամուսնացած է եղել։

  • Առաջին անգամ ամուսնացել է ոմն Սարոյանի հետ։ Դա Երզնկյանի միակ պաշտոնական ամուսնությունն է եղել, մյուս ամուսնությունները քաղաքացիական են եղել։
  • Երկրորդ ամուսինը գրականագետ Պլատոն Նաբոկովն է եղել։
  • Երրորդ ամուսինը նկարիչ Անատոլի Մորոզովն էր։

Սցենարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1943 - Գվարդիականի կինը (Жена гвардейца)
  • 1949 - Կախարդական զանգակ (Чудесный колокольчик)
  • 1954 - Լեռնային լճի գաղտնիքը (Тайна горного озера)
  • 1955 - Հասցեատիրոջ որոնումները (В поисках адресата)
  • 1956 - Սիրտն է երգում (Сердце поёт)
  • 1958 - Կյանքն իզուր անցավ (Жизнь прошла мимо)
  • 1961 -
    • Երգն է կանչում (Песня зовёт)
    • Ձուլվածք (Сплав)
  • 1965 -
    • Իմ երազանքը (Мечта моя)
    • Ծառայողական վերելակ (Служебный лифт)
  • 1966 - Սևուկը (Чернушка)
  • 1968 - Օրենքի անունից (Именем закона)
  • 1972 - Վերադարձ կյանքին (Возвращение к жизни)
  • 1974 - Չերվադարների հետքերով (По следам Чарвадаров)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]