Քույրիկ Ալյոնուշկան և եղբայր Իվանուշկան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քույրիկ Ալյոնուշկան և եղբայր Իվանուշկան
ռուս.՝ Сестрица Алёнушка и братец Иванушка
Տեսակկարճամետրաժ մուլտիպլիկացիոն ֆիլմ
Ժանրհեքիաթ
ԹեմաՔույր ու եղբայր
ՌեժիսորՕլգա Խոդատաևա
ՍցենարիստՎլադիմիր Դանիլով
ՀնչյունավորումԱնաստասիա Զուևա
Բեմադրող նկարիչՊյոտր Նոսով
ԵրաժշտությունԱնատոլի Ալեքսանդրով
Երկիր ԽՍՀՄ
Լեզուռուսերեն
ԸնկերությունՍոյուզմուլտֆիլմ
Թվական1953

«Քույրիկ Ալյոնուշկան և եղբայր Իվանուշկան»( ռուս.՝ «Сестрица Алёнушка и братец Иванушка»), խորհրդային նկարված մուլտֆիլմ, որ նկարահանվել է 1953 թվականին ռեժիսոր-մուլտիպլիկատոր Օլգա Խոդատաևայի կողմից համանուն ռուսական ժողովրդական հեքիաթի մոտիվներով։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխարհում ապրում էին քույրիկ Ալյոնուշկան և եղբայր Իվանուշկան։ Մի անգամ նրանք գնում են դաշտում աշխատելու, և վերադարձի ճանապարհին Իվանուշկան ուզում է ջուր խմել։ Նա ուզում է խմել սմբակի ձևով մի փոսից, սակայն Ալյոնուշկան թույլ չի տալիս, որ իր եղբայրը չվերածվի քուռակի։ Հետո քիչ է մնում, որ Իվանուշկան խմի հորթի ոտքի ձև ունեցող ջրափոսից, բայց էլի Ալյոնուշկան ժամանակին հեռացնում է նրան։ Սակայն այծի ջրափոսից Իվանուշկան ջուր է խմում ու վերածվում ուլիկի։ Աղջիկը շատ է վշտանում, բայց այլ ելք չկա, և նրանք շարունակում են ապրել առաջվա նման։

Մի անգամ խրճիթի մոտով անցնում է քաջ կտրիճը, որ տեսնում է գեղեցիկ աղջկան ու հասկանում, որ նա իր բախտն է։ Նա Ալյոնուշկային խնդրում է, որ նա սպասի մինչև աշուն, և այդ ժամանակ ինքը կգա աղջկա ձեռքը խնդրելու։ Ալյոնուշկան համաձայնում է և սպասում նրան։ Աշունը մոտենում է, սակայն պատահում է նոր դժբախտություն. Իվանուշկան գնում է զբոսնելու և ընկնում է Բաբա Յագայի մոտ։

Ալյոնուշկան վազում է անտառ՝ որոնելու եղբորը, նստում է գետակի մոտ, և Բաբա Յագան ջուրն է գցում նրան։ Այդ ժամանակ կտրիճը վերադառնում է Ալյոնուշկայի ու Իվանուշկայի մոտ, բայց ոչ մեկին տանը չի գտնում։ Նա լսում է, թե ինչպես է Բաբա Յագայից փախած Իվանուշկան կանչում քրոջը գետակի մոտ, շտապում է այնտեղ ու փրկում աղջկան։ Այդ ժամանակ Բաբա Յագան նորից է վերադառնում Իվանուշկայի հետևից, սակայն կտրիճը հաղթում է վհուկին՝ նետով խոցելով նրան այն ժամանակ, երբ նա վերածվել էր թռչունի։ Այդ պահին Իվանուշկան վերածվում է տղայի։ Եվ նրանք բոլորը միասին ապրում են նախկինից ավելի լավ։

Ստեղծողներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռեժիսոր Օլգա Խոդատաևա
Սցենարիստ Վլադիմիր Դանիլով
Բեմադրող նկարիչ Պյոտր Նոսով, Ա. Դուրակուվ
Նկարիչ-մուլտիպլիկատորներ (անիմատորներ) Լիդիա Ռեզցովա, Ֆաինա Եպիֆանովա, Տատյանա Տարանովիչ, Նադեժդա Պրիվալովա, Բորիս Բուտակով, Վլադիմիր Դանիլևիչ, Ռոման Դավիդով, Վադիմ Դոլգիխ, Լև Պոպով
Նկարիչ-դեկորատորներ Դմիտրի Անպիլով, Գալինա Նևզորովա, Լոնստանտին Մալիշև
Օպերատոր Ե. Ռիզո
Կոմպոզիտոր Անատոլի Ալեքսանդրով
Հնչյունային օպերատոր Գեորգի Մարտինյուկ
Մոնտաժող Ա. Ֆիրսովա
Նկարչի օգնական Տատյանա Սազոնովա
Տեխնիկական օգնական Գ. Բրոդսկայա

Դերերը հնչյունավորել են[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերասան Դեր
Անաստասիա Զուևա կարդում է տեքստը կարդում է տեքստը
Վ. Պոպովա Իվանուշկա Իվանուշկա
Ռոզա Մակագոնովա Ալյոնուշկա Ալյոնուշկա
Ալեքսեյ Կոնսովսկի քաջ կտրիճ քաջ կտրիճ
Ս. Ռոզենբլյում Բաբա Յագա Բաբա Յագա
Նինա Զորսկայա մուկ մուկ
  • Մուլտֆիլմը հնչյունավորեծ դերասանները նշված չեն տիտրերում, սակայն թվարկված են նկարահանող խմբի անձնակազմի հետ «Ֆիլմ-հեքիաթներ։ Նկարված ֆիլմերի սցենարներ» գրքի 1954 թվականի թողարկման[1] 244 էջի հավելվածում[2]։

Վերահնչյունավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2001 թվականին մուլտֆիլմը վերականգնվել է ու նորից հնչյունավորվել «Студия АС» և «Детский сеанс 1» ստուդիաների կողմից։ Նոր տարբերակում ամբողջովին փոխվել է ֆոնոգրաման, հնչյունավորմանը մասնակցել են ժամանակակից դերասաներ (Իրինա Մալիկովա, Տատյանա Կանաևա, Ժաննա Բալաշովա, Բորիս Տոկարև), տիտրերում փոխվել են հնչյունային ռեժիսորի և հնչյունավորման դերասանների անունները։ Վերահնչյունավորումը խիստ բացասական է գնահատվել հեռուստադիտողների մեծ մասի[3][4], ինչպես նաև պրոֆեսիոնալ միության անդամների կողմից[5][6]։ Վերականգնման որակը նույնպես երբեմն քննադատության է ենթարկվում։

Վերաթողարկում[խմբագրել | խմբագրել կոդը]

1980-ական թվականներին մուլտֆիլմը թողարկվել է տեսաերիզներով «ԽՍՀՄ Պետկինոյի վիդեոծրագրի» կողմից։ 1990-ական թվականների սկզբին մուլտֆիլմը թողարկվել է «Крупный план» կինոմիության կողմից «Անտառային թավուտում», «Երկու ժլատ արջուկներ» և «Անտառային ճանապարհորդներ» մուլտֆիլմերի հավաքածուում։ 1990-ական թվականների կեսերին թողարկվել է VHS Studio PRO Video-ի կողմից «Խորհրդային լավագույն մուլտֆիլմեր» հավաքածուում «Ձյունանուշ», «Մորոզ Իվանովիչ», «Կախարդական զանգակ», «Վասիլիսա Միկուլիշնա», «Лебеди Непрядвы» և «Հեքիաթ ձկնորսի և ձկան մասին» մուլտֆիլմերի հետ միասին։ Նույնպես 1990-ական թվականների կեսերին մուլտֆիլմը թողարկվել է «Սոյուզմուլտֆիլմ» կինոստուդիայի մուլտֆիլմերի հավաքածուում «Союз» ստուդիայի կողմից տեսաերիզով։ 2000-ական թվականներին թողարկվել է մուլտֆիլմի վերականգնված տարբերակը DVD-ով։ Բնօրինակը վերականգնվել է «Крупный план» ընկերության կողմից։

  • «Ռուսական ժողովրդական հեքիաթներ», թողարկում 1, DVD, շարք «Սոյուզմուլտֆիլմի ոսկե հավաքածու», տարածող՝ Крупный план, սակավառակում ընդգրկված մուլտֆիլմեր՝ «Սագեր-կարապներ» (1949), «Ինչ-որ թագավորությունում» (1957), «Քույրիկ Ալյոնուշկան և եղբայր Իվանուշկան» (1953), «Երիտասարդության խնձորներ» (1974)[7]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Фильмы-сказки: сценарии рисованных фильмов (1954)
  2. Приложение с.244
  3. «Переозвучка наших старых мультфильмов». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 2-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 7-ին.
  4. «Мы против переозвучки советских мультиков!!!». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 2-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 7-ին.
  5. Директор «Союзмультфильма» Акоп Гургенович Киракосян отвечает на вопросы читателей «Ленты. Ру»
  6. НЕТ — фальсификации анимационного наследия!
  7. Русские народные сказки. Выпуск 1.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Фильмы-сказки. Сценарии рисованных фильмов. Выпуск 3. — М.: Искусство, 1954. — 248 с. — 90 000 экз.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]