Մուրզիլկայի արկածները

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մուրզիլկայի արկածները
Տեսակմուլտֆիլմ
Ժանրկինոկատակերգություն և հումոր
ԿերպարներQ97662295?
ՌեժիսորԲորիս Ստեպանցև և Եվգենի Ռայկովսկի
ՍցենարիստՕլեգ Էրբերգ և Նիկոլայ Էրդման
ՀնչյունավորումԳեորգի Վիցին
Բեմադրող նկարիչԱնատոլի Սավչենկո
ԵրաժշտությունՅուրի Լևիտին
Երկիր ԽՍՀՄ
ԸնկերությունՍոյուզմուլտֆիլմ
Տևողություն20 րոպե
ՍիկվելՆորից անբավարար (մուլտֆիլմ)
Թվական1956

Մուրզիլկայի արկածները (ռուս.՝ Приключения Мурзилки), խորհրդային մուլտիպլիացիոն ֆիլմ[1], որը ստեղծվել է 1956 թվականին, ռեժիսոր-մուլտիպլիկատորներ Բորիս Ստեպանցևի և Եվգենի Ռայիկովսկու կողմից։ Առաջին մուլտֆիլմն է հատուկ թղթակից Մուրզիլկայի արկածների մասին։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեքիաթային լրագրող Մուրզիլկան արձակուրդում գտնվելու ընթացքում ամսագրի գլխավոր խմբագրից «Կայծակ» հեռագիր է ստանում, որում Մուրզիլկային հանձնարարվում է նոր թողարկման համար լուսանկարել լավ տղայի կամ գյուտարար երեխայի։ Մուրզիլկան բզեզի տեսքով շտապ «անտառային տաքսի» է վերցնում և թռչում Մոսկվա։

Մոսկվայում Մուրզիլկան պատահաբար հետևում է մի բնակարանի պատուհանին, որտեղ ապրում է սովորական դպրոցական Պետյան։ Սկզբում Պետյան շատ լավ տպավորություն է թողնում Մուրզիլկայի վրա. նա լսում է իր մորը, քաղաքավարի է, պարզվում է, որ նա գյուտարար է, ինչի համար մայրը նրան անակնկալ էր խոստացել, և Մուրզիլկան անմիջապես լուսանկարում է նրան։ Բայց փողոց դուրս գալով՝ տղան արմատապես փոխվում է՝ հանկարծ վերածվելով կռվարարի։ Մուրզիլկան լուսանկարում է նաև նրա բոլոր գործողությունները. թե ինչպես է ծաղրում կատվին, աղջիկների հյուսիկներից քաշում, ծխում և ամենից վատը՝ պարսատիկից կրակում է թռչունների բույնին, մինչև որ Մուրզիլկան կարողանանում է փրկել թռչուններին։

Երբ հաջորդ օրը Պետյան արթնանում է, պարզվում է, որ անակնկալը «Մուրզիլկա» ամսագրի բաժանորդագրությունն է, որի վերջին համարը ստանում է տղան։ Բացելով ամսագիրը՝ Պետյան տեսնում է իր լուսանկարն «օրինակելի տղայի» տեսքով. «Պետյան տանն է»։ Բայց երբ նա շրջում է էջը, նա իր մոր հետ տեսնում է Մուրզիլկայի կողմից արված բոլոր «հերոսությունների» լուսանկարները` «Եվ նա այդպիսին է փողոցում» մակագրությամբ։

Գլխավոր խմբագիրը շնորհակալություն է հայտնում թղթակից Մուրզիլկային կատարած աշխատանքի համար և շեշտում նրա ինքնատիպությունը. մամուլը ոչ միայն պետք է նշի լավը, այլև բացահայտի վատը։

Հեղինակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սցենարի հեղինակներ՝ Օլեգ Էրբերգ, Ա. Կարանով, Նիկոլայ Էրդման
  • Ռեժիսորներ՝ Եվգենի Ռայկովսկի, Բորիս Ստեպանցև
  • Կոմպոզիտոր՝ Յուրի Լևիտին
  • Բեմադրող նկարիչ՝ Անատոլի Սավչենկո
  • Օպերատորներ՝ Եկատերինա Ռիզո, Ն. Սոկոլովա
  • Հնչյունային օպերատոր՝ Բորիս Ֆիլչիկով
  • Նկարիչ-մուլտիպլիկատորներ՝ Ֆեոդոր Խիտրուկ, Վադիմ Դոլգիխ, Վիկտոր Լիխաչև, Ֆաինա Եպիֆանովա, Տատյանա Ֆյոդորովա, Տատյանա Տարանովիչ

Վերաթողարկում[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս մուլտֆիլմը VHS ձևաչափով թողարկվել է «Սոյուզ վիդեո» ընկերության կողմից 1990-ական թվականներին, նույն ընկերության կողմից DVD ձևաչափով վերաթողարկվել է 2000-ական թվականներին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]