Ամանորյա ճանապարհորդություն
Տեսակ | մուլտֆիլմ |
---|---|
Ժանր | հեքիաթ |
Ռեժիսոր | Պյոտր Նոսով |
Սցենարիստ | Լև Արկադև և Իգոր Բոլգարին |
Երաժշտություն | Յուրի Նիկոլսկի |
Երկիր | ԽՍՀՄ |
Ընկերություն | Սոյուզմուլտֆիլմ |
Տևողություն | 10 րոպե[1] |
Թվական | 1959 |
«Ամանորյա ճանապարհորդություն» (ռուս.՝ «Новогоднее путешествие»), խորհրդային կարճամետրաժ մուլտիպլիկացիոն ֆիլմ-հեքիաթ՝ ստեղծված 1959 թվականին «Սոյուզմուլտֆիլմ» ստուդիայում։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Մոսկվայի բնակիչ փոքրիկ Կոլյան ցանկանում է տոնածառ հասցնել իր բևեռահույզ հորը, որը գտնվում էր խորհրդային «Мирный» բևեռային կայանում՝ Անտարկտիդայում։ Ձմեռ պապը, փորձելով կատարել տղայի ցանկությունը, նրան տալիս է իր կախարդական, աստղային ինքնաթիռը։ Սակայն կայարան պետք է հասնել այն ժամանակ, երբ կհնչեն ամանորյա զանգերը։ Տասներկուերորդ ղողանջի հետ կախարդանքը վերանում է, և Կոլյան, որը մոտ էր իր երազանքի իրականացմանը, չի հասցնում կատարել իր մտահղացումը։ Անհետանում է ոչ միայն կախարդանքը, այլև Կոլյայի երազը։ Արթնանալով իրենց տանը՝ Կոլյան հոր ուղարկած հեռագրից իմանում է, որ Մոսկվայից գնացած ինքնաթիռը տոնածառ է տարել բևեռային կայանում ձմեռողների համար։
Ստեղծողներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Սցենարի հեղինակ | Լև Արկադև, Իգոր Բոլգարին |
Ռեժիսոր | Պյոտր Նոսով |
Բեմադրող նկարիչներ | Վ. Ռյաբչիկով, Իգոր Զնամենսկի |
Կոմպոզիտոր | Յուրի Նիկոլսկի |
Օպերատոր | Ե. Ռիզո, Ն. Կլիմովա |
Հնչյունային օպերատոր | Գեորգի Մարտինյուկ |
Ռեժիսորի օգնական | Գ. Բրոդսկայա |
Նկարիչ-մուլտիպլիկատորներ | Իգոր Պոդգորսկի, Ելիզավետա Կոմովա, Ֆաինա Եպիֆանովա, Նիկոլայ Ֆեոդոր, Վլադիմիր Պեկար, Գենադի Նովոժիլով, Վ. Ռյաբչիկով, Լիդիա Ռեզցովա, Բորիս Զելենսկի, Վլադիմիր Պոպով |
Դերերը հնչյունավորել են | Գալինա Իվանովա (Կոլյա), Իրինա Պոտոցկայա (Պինգվին) |
Հետաքրքիր փաստեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Ամանորյա ճանապարհորդություն» մուլտֆիլմի մոտիվներով 1964 թվականին մոսկովյան «Խորհրդային կինոարվեստի պրոպագանդման բյուրո» հրատարակչության կողմից «Ֆիլմ-հեքիաթներ» շարքում հրատարակվել է Լ. Արկադևի ու Ի. Բոլգարինի համանուն գիրքը, որը նկարազարդել են Ի. Զնամենսկին ու Պ. Նոսովը։ Գրքի տպաքանակը կազմել է 500 000 օրինակ։
- 1962 թվականին «Диафильм» ստուդիայի կողմից թողարկվել է «Ամանորյա ճանապարհորդություն» ֆիլմը[2]։
- Մուլտֆիլմում առկա է սխալ. երբ Կոլյան հայտնվում է Անտարկտիդայում, նրա գլխավերևում երկինքը մուգ է։ Սակայն Ամանորին Անտարկտիդայում բևեռային օր է, և 67-րդ զուգահեռականից հարավ այդ ժամանակ արևն ընդհանրապես մայր չի մտնում։
Վերաթողարկում
[խմբագրել | խմբագրել կոդը]1991 թվականին մուլտֆիլմը թողարկվել է «Ամանորյա տոնածառի տոնը» մուլտֆիլմերի հավաքածուում VHS տեսաերիզներով «Крупный план» կինոմիության կողմից։ 1990-ական թվականների կեսերին մուլտֆիլմը տարածվել է VHS-ով «Studio PRO Video»-ի կողմից խորհրդային լավագույն մուլտֆիլմերի հավաքածուում։ 1990-ական թվականների կեսերին «Союз Видео» ստուդիան թողարկել է մուլտֆիլմը VHS-ով։
2000-ական թվականներին մուլտֆիլմը թողարկվել է DVD-ով մուլտֆիլմերի հավաքածուներում՝ «Ամանորյա տոնածառի տոնը» (ռուս.՝ «Праздник Новогодней ёлки», տարածող՝ «Крупный План», 2004), «Երբ վառվում են տոնածառերը» (ռուս.՝ «Когда зажигаются ёлки», տարածող՝ «СОЮЗ Видео», 2005), «Ամանորի գիշերը» (ռուս.՝ «В новогоднюю ночь», տարածող՝ «СОЮЗ Видео», 2007), «Для весёлых непосед: Вершки и корешки» (№ 21, տարածող՝ «Крупный План», 2011)։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ «Новогоднее путешествие» Արխիվացված 2015-01-19 Wayback Machine, db-diaf.url.ph.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Л. Аркадьев, И. Болгарин «Новогоднее путешествие».
- Георгий Бородин. «Новогодняя анимация».
- Георгий Бородин. «Образ Деда Мороза в российской анимации»
|