Յուրի Նիկոլսկի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Յուրի Նիկոլսկի
Ծննդյան թիվ՝նոյեմբերի 21 (դեկտեմբերի 3), 1895
Ծննդավայր՝Մոսկվա, Ռուսական կայսրություն
Վախճանի թիվ՝մայիսի 9, 1962(1962-05-09) (66 տարեկանում)
Վախճանի վայր՝Մոսկվա, ԽՍՀՄ
Քաղաքացիություն՝Ռուսական կայսրություն
Flag of the Soviet Union (1924–1955).svg ԽՍՀՄ
Մասնագիտություն՝դիրիժոր և կոմպոզիտոր
IMDb։ID 1248808

Յուրի Սերգեևիչ Նիկոլսկի (1895 - 1962), սովետական կոմպոզիտոր և դիրիժոր, ռադիոյի և կինոյի համար երաժշտություն ստեղծող առաջին կոմպոզիտորներից մեկը: Նրա երաժշտությունը հնչում էր շատ ռադիոկայաններում, իսկ նրա ստեղծագործությունները առանձնացնում են հատուկ թատերական մթնոլորտը և ոճի զգացողությունը:

Կենսագրությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1985 թվականի նոյեմբերի 21-ին (դեկտեմբերի 3) ։ Ապրել է Մոսկվայում:

Երիտասարդ տարիքից կապված է եղել թատրոնի հետ (Է.Վ. Վախթանգովի թատրոն ստուդիա, ապա Մեյերխոլդի թատրոն):

1918 թվականից՝ թատրոն ստուդիայի երաժշտական մասի ղեկավար:

1925 թվականին ավարտել է Մոսկվայի կոնսերվատորիայի Գ. Կ. Կատուարի և Ն.Մ. Մյասկովսկու կոմպոզիցիայի դասարանը, դիրիժորություն սովորել է Ս.Սարաջևայի մոտ:

1928-1932 թվականներին եղել է Մեյերխոլդի թատրոնի երաժշտական մասի վարիչ:

1924-1929 թվականներին դասավանդել է Մոսկվայի երաժշտական տեխնիկումներում:

1932-1935 թվականներին եղել է Համամիութենական ռադիոյի մանկական երաժշտության հեռարձակաման խմբագիր[1]:

Մահացել է 1962 թվականի մայիսի 9-ին Մոսկվայում:

Պարգևատրվել է Մոսկվայի 800-ամյակին նվիրված կրծքանշանով (1947 ):

Հիշողություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Նիկոլսկու ստեղծագործությունները և փաստաթղթերը գտնվում են Հեռուստատեսության և ռադիոյի ծրագրերի պետական հիմնադրամում և Ռուսական պետական գրականության և արվեստի արխիվում[2][3]

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երաժշտություն կինոյի համար[խմբագրել | խմբագրել կոդը]

Երաժշտություն ռադիոյի համար[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հայտնի կապիտանների ակումբ
  • Փոստային հանրակառքը գրական հերոսների երկրում

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]