Գեորգի Կատուար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Գեորգի Կատուար
Բնօրինակ անունКатуар, Георгий Львович
Ի ծնե անունԳեորգի Կատուար
Ծնվել է1861 ապրիլի 27
Մոսկվա
ԵրկիրՌուսաստան
Մահացել էմայիսի 21, 1926(1926-05-21) (տարիքը 65)
Մոսկվա
ԺանրերԴասական
ՄասնագիտությունԿոմպոզիտոր, Մանկավարժ, Համալսարանի պրոֆեսոր
Գործիքներդաշնամուր
ԱշխատավայրՄոսկվայի Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիա
ՇրջանավարտFaculty of Physics and Mathematics of Moscow Imperial University

Գեորգի Լվովիչ Կատուար (ռուս.՝ Катуар, Георгий Львович) (Ապրիլի 27 1861, Մոսկվամայիսի 21 1926, Մոսկվա) — երաժշտության ռուս տեսաբան և ֆրանսիական ծագմամբ կոմպոզիտոր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կատուարի նախնիները XIX դարի սկիզբներին Ռուսաստան են տեղափոխվել Լոթարինգիայից: Ծնվել է խոշոր գործարարների ընտանիքում, նրա երկու եղբայրները՝ Անդրեյ և Լև Կատուարները, եղել են մոսկովյան հայտնի առևտրականներ։ Պատանեկության տարիներին Մոսկվայում բնակվող Կարլ Կլինդվորտից, Վագների ընկերոջից, սովորել է դաշնամուր նվագել։ 1879 թվականին միացել է Վագներյան միությանը։ 1884 թվականին Գ. Լ. Կատուարը ավարտել է Մոսկվայի համալսարանի ֆիզիկա-մաթեմատիկական ֆակուլտետը։

Որոշ ժամանակ նա փորձել է մասնակցել ընտանեկան բիզնեսին, բայց երաժշտության հանդեպ հետաքրքրությունն ավելին էր, և Կատուարը մեկնում է Բեռլին՝ այստեղ բնակություն հաստատած Կլինդվորտի մոտ երաժշտական կրթությունը շարունակելու համար։ Կլինդվորտի և Շարվենկայի կոնսերվատորիայում ուսանում էր նաև Ֆիլիպ Ռյուֆերի մոտ։ 1886 թվականին Մոսկվա կատարած այցերից մեկի ժամանակ նրան ներկայացնում են Պ. Ի. Չայկովսկուն, ով բարձր է գնահատում նրա կարողությունները։ Մոսկվայում Կատուարը շփվել է նաև Ս. Ի. Տուրգենևի և Ա. Ս. Արենսկու հետ։

Չայկովսկու առաջարկությամբ 1888 թվականին Կատուարը ուղևորվում է Սանկտ-Պետերբուրգ, Ն. Ա. Ռիմսկի-Կորսակովի մոտ, ով իր հերթին նրան ուղորդում է Ա. Կ. Լյադովի մոտ. այս երկու կոմպոզիտորների հետ շփումները ամբողջացրեցին Կատուարի կոմպոզիտորական կրթությունը։

1917-ից 1926 թվականներին եղել է Մոսկովյան կոնսերվատորիայի պրոֆեսոր. այստեղ հարմոնիայի հատուկ դասընթաց (Գ. Է. Կոնյուսի և Ն. Յա. Բրյուսովի հետ համատեղ) և կոմպոզիցիա է դասավանդել։ Կատուարի գիտական և մանկավարժական գործունեության գնահատելի արդյունքը «Հարմոնիայի տեսական դասընթաց» գիրքն է (բաղկացած է 2 մասից, 1924-25 թթ)` ռուսական երաժշտագիտության մեջ հարմոնիայի տեսականորեն իմաստավորման առաջին փորձը, որի հիմքում Գ. Ռիմանի ֆունկցիոնալ տեսությունն էր և Ֆ. Օ. Գևարտի՝ հարմոնիայի մասին ուսմունքը: Կատուարի՝ հարմոնիայի ուսմունքի նորամուծություններից է շեղման հասկացության զարգացումը (նրա բնօրինակ բառապաշարում՝ «միջտոնայնային շեղում» մաս 2, էջ 73), ելևէջային ինտերվալների բաժանումը «ըստ դիրքի» և «ըստ էության» (մաս 1, էջ 72), ռուսաց լեզվով առաջին՝ ոչ ակորդային սիստեմատիկ հնչյունների տեսությունը (մաս 2, էջ 14-40), ուլտրաքրոմատիկ ինտերվալների և ակորդների քննարկումը (մաս 1, էջ 99)։

Կատուարի «Երաժշտական ձև» դասագիրքը, խմբագրված իր աշակերտների կողմից (մաս 1-ը հրապարակվեց հետմահու, 1934 թվականին, մաս 2-ը՝ 1936 թվականին), կարևոր ուղենիշ է կիրառական երաժշտագիտության մեջ

Կատուարի աշակերտներն են եղել Դ. Բ. Կաբալևսկին, Լ. Ա. Պոլովինկինը, Դ. Մ. Ցիգանովը, Ս. Վ. Եվսեևը, Լ. Ա. Մազելը և շատ ուրիշներ։ Գ. Լ. Կատուարի թոռը դաշնակահար և մանկավարժ Պավել Վալերիանովիչ Մեսսներն է, եղբորորդին՝ ֆրանսիացի կոմպոզիտոր Ժան Կատուարը, եղբոր աղջիկը՝ Եկատերինա Անդրեևնան՝ ֆրանսիացի ռուսագետ և հրատարակիչ Ն. Ա. Ստրուվեի մայրը։

Ստեղծագործական կյանքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Գեորգի Կատուարի հիմնական ստեղծագործություններն են՝ c-moll (դո մինոր) սիմֆոնիան, «Մծիրի» սիմֆոնիկ պոեմը, «Ջրահարսը» կանտատան՝ սոլոյի, երգչախմբի և նվագախմբի համար, դաշնամուրային տրիոն, Լերմոնտովի, Տյուտչևի, Ա. Կ. Տոլստոյի, Ապուխտինի, Վ. Սոլովյովի, Կ. Բալմոնտի բանաստեղծությունների հիման վրա գրված ռոմանսներ։

Ընտիր երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Op. 1 no. 4 Lied for voice and piano on Lermontov’s «Нет, не тебя так пылко я люблю…»
  • Op. 2 Trois Morceaux for piano: 1. Chant intime, E major 2. Loin du Foyer, E♭ major 3. Soiree d’Hiver D major
  • Op. 3 Caprice for piano G♭ major
  • Op. 5 «Rusalka» cantata for solo voice, women’s chorus, orchestra
  • Op. 6 Six Morceaux for piano: 1. Rêverie, A major 2. Prélude, G♭ major, 3. Scherzo, B♭ major 4. Paysage, A major 5. Intermezzo, B♭ major 6. Contraste, B minor
  • Op. 7 Symphony
  • Op. 8 Vision (Etude) for piano
  • Op. 9 no. 1 Lied for voice and piano on Apukhtin’s «Опять весна»
  • Op. 9 no. 4 Lied for voice and piano on Apukhtin’s «Вечер»
  • Op. 10 Cinq Morceaux for piano: 1. Prelude 2. Prelude 3. Capriccioso 4. Reverie 5. Legende
  • Op. 11 no. 1 Lied for voice and piano on Lermontov’s «Песнь Русалки»
  • Op. 11 no. 4 Lied for voice and piano on A. Tolstoy’s «Не ветер, вея с высоты…»
  • Op. 12 Quatre Morceaux for piano: 1. Chant du soir 2. Meditation 3. Nocturne 4. Etude fantastique
  • Op. 14 Piano Trio in F minor
  • Op. 15 First sonata for violin and piano
  • Op. 16 Quintet in c minor for two violins, viola, and two violoncellos
  • Op. 17 Quatre Morceaux for piano
  • Op. 19 no. 1 Lied for voice and piano on F. Tiutchev’s «Как над горячею золой…»
  • Op. 19 no. 2 Lied for voice and piano on F. Tiutchev’s «Silentium! (Молчание!)»
  • Op. 20 Second sonata for violin and piano «Poem»
  • Op. 21 Piano Concerto
  • Op. 23 String quartet
  • Op. 24 Chants du Crepuscle for piano
  • Op. 26 Elegie for violin and piano
  • Op. 29 no. 3 Lied for voice and piano on F. Tiutchev’s «Сей день, я помню…»
  • Op. 29 no. 6 Lied for voice and piano on F. Tiutchev’s «Полдень»
  • Op. 30 Valse for piano
  • Op. 31 Piano Quartet in A minor
  • Op. 32 no. 4 Lied for voice and piano on K. Balmont’s «Слова смолкали…»
  • Op. 33 Six poems by Vladimir Soloviev for voice and piano
  • Op. 34 Quatre Morceaux for piano: 1. Poeme 2. Poeme 3. Prelude 4. Etude
  • Op. 35 Tempete for piano
  • Op. 36 Etude for piano
  • Concert transcription of J.S. Bach’s Passacaglia in C minor for piano

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ֆերե Վ. Գ. Կատուար // Մոսկվայի կոնսերվատորիայի տեսական-կոմպոզիտորական ֆակուլտետի անվանի գործիչները, Մոսկվա, 1966.
  • Մասլովսկայա Տ. Յու. Կատուար // Մոսկովյան կոնսերվատորիան իր ակունքներից մինչև մեր օրերը 1866-2006. Մոսկվա, 2007, էջ.226.
  • Աննա Զասիմովա՝ «Գեորգի Կատուար. Նրա երաժշտությունը, կյանքն ու ժառանգությունը» . [գերմաներեն/Deutsch]. Verlag Ernst Kuhn, Բեռլին, 2011

[Anna Zassimova: Georges Catoire — seine Musik, sein Leben, seine Ausstrahlung. Verlag Ernst Kuhn — Berlin, 2011].

  • Աննա Զասիմովա։ Պ. Ի. Չայկովսկու և Գ. Լ. Կատուարի նամակագրությունը [գերմաներեն/Deutsch]. Չայկովսկու Միության գիտական ընթերցումներ, 15-րդ հրատարակություն, Թյուբինգեն, 2008

[Anna Zassimova Briefwechsel zwischen P.I. Tschaikowsky und Jegor (Georgij) L. Catoire. Deutsche Tschaikowsky Gesellschaft, Mitteilungen 15. Tübingen, 2008]

  • Աննա Զասիմովա՝ Գ. Լ. Կատուարի դաշնամուրային ստեղծագործությունները ժամանակակից դաշնակահարի ռեպերտուարում։

Երաժշտական կատարողական դիսցիպլինների դասավանդման մեթոդիկայի հարցեր/ գիտական աշխատանքների միջբուհական ժողովածու։ 3-րդ հրատարակություն։ Մոսկվա, պետական մանկավարժական ինստիտուտ, 2001:

  • Աննա Զասիմովա՝ Գ. Լ. Կատուարի ստեղծագործությունների կատարողական մեկնաբանության հարցի շուրջ. Սոնատ-պոեմ ջութակի և դաշնամուրի համար։

Երաժշտական կատարողական դիսցիպլինների դասավանդման մեթոդիկայի հարցեր/ գիտական աշխատանքների միջբուհական ժողովածու։ 2-րդ հրատարակություն։ Մոսկվա, պետական մանկավարժական ինստիտուտ, 2000:

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]