Նիկոլայ Մյասկովսկի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նիկոլայ Մյասկովսկի
Nikolai Myaskovsky.jpg
Ծնվել է ապրիլի 20, 1881({{padleft:1881|4|0}}-{{padleft:4|2|0}}-{{padleft:20|2|0}})
Modlin Fortress
Երկիր Ռուսական կայսրություն
Flag of the Soviet Union (1923-1955).svg ԽՍՀՄ
Մահացել է օգոստոսի 8, 1950({{padleft:1950|4|0}}-{{padleft:8|2|0}}-{{padleft:8|2|0}})[1][2] (69 տարեկանում)
Մոսկվա[1]
Ժանրեր սիմֆոնիա
Մասնագիտություն կոմպոզիտոր, մանկավարժ, երաժշտագետ, երաժշտության ուսուցիչ և համալսարանի պրոֆեսոր

Նիկոլայ Յակովլևիչ Մյասկովսկի (ապրիլի 20, 1881, Modlin Fortress - օգոստոսի 8, 1950[1][2], Մոսկվա[1]), ռուս խորհրդային կոմպոզիտոր, մանկավարժ, երաժշտական քննադատ, հասարակական գործիչ։ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1946)։ Արվեստաբանության դոկտոր (1940

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1902-ին ավարտել է Ռազմաինժեներական ուսումնարանը, 1911-ին՝ Պետերբուրգի կոնսերվատորիան (դասատուներ՝ Ա. Լյադով, Ն. Ռիմսկի-Կորսակով, Յա. Վիտոլ)։ Գրախոսականներով հանդես է եկել երաժշտական ամսագրերում («Մուզիկա», «Մուզիկալնայա կուլտուրա», «Սովրեմեննայա մուզիկա» և այլն)։ Մյասկովսկին մեծ գործունեություն է ծավալել սովետական երաժշտական մշակույթի տարբեր բնագավառներում, եղել է Պետական երաժշտական հրատարակչության հիմնադիրներից մեկը, ՌԽՖՄՀ լուսժողկոմատի երաժշտական բաժնի վարիչի տեղակալ, 1921-ից՝ Մոսկվայի կոնսերվատորիայի ստեղծագործական դասարանի պրոֆեսոր։

Մյասկովսկու աշակերտներից են Արամ Խաչատրյանը, Գ. Եղիազարյանը։

Մյասկովսկու ստեղծագործական ժառանգությունը բազմաժանր է՝ 27 սիմֆոնիա, սիմֆոնիկ պոեմներ և նախերգանքներ, 2 կոնցերտ (ջութակի, թավջութակի), 13 լարային կվարտետ, սոնատներ (ջութակի, թավջութակի, դաշնամուրի), ռոմանսներ, խմբերգեր և այլն։ Մյասկովսկին մեր ժամանակի խոշորագույն սիմֆոնիստներից է։ Լավագույն սիմֆոնիաներից են՝ 5-րդ (1918), 6-րդ (1923), 16-րդ (1936), 21-րդ (1940), 27-րդ (1950)։

Արժանացել է ԽՍՀՄ պետական մրցանակների (1941, 1946, 1950, 1951)։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png