Կոսկա նապաստակը և աղբյուրը
| Տեսակ | մուլտֆիլմ |
|---|---|
| Ռեժիսոր | Յուրի Պրիտկով |
| Սցենարիստ | Նիկոլայ Գրիբաչյով |
| Հնչյունավորում | Մարիա Վինոգրադովա և Պյոտր Իլյիչ Վիշնյակով |
| Բեմադրող նկարիչ | Տատյանա Սազոնովա |
| Երաժշտություն | Եվգենի Պտիչկին |
| Օպերատոր | Միխայիլ Դրույան |
| Երկիր | |
| Լեզու | ռուսերեն |
| Ընկերություն | Սոյուզմուլտֆիլմ |
| Տևողություն | 574 s |
| Թվական | 1974 |
Կոսկա նապաստակը և աղբյուրը (ռուս.՝ Заяц Коська и родничок), 1974 թվականին Սոյուզմուլտֆիլմ կինոստուդիայի կողմից նկարահանված մուլտֆիլմ։ Հեքիաթը պատմում է բնության մեջ ջրի շրջապտույտի մասին։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Հետաքրքրասեր Կոսկա նապաստակն ապրում էր անտառում։ Ամբողջ օրը վազում էր և ցանկանում էր ամեն ինչ իմանալ։ Մի օր նա հանդիպում է հողի տակից ցայտող մի աղբյուրի։ Կոսկան աղբյուրին հարցնում է, թե այն որտեղից է գալիս և ինչ է պատրաստվում անել։ Աղբյուրը պատասխանում է, որ ինքն ուզում է տեսնել, թե ինչ կա հեռուներում։ Եվ նապաստակ Կոսկան մրցավազք է սկսում Աղբյուրի հետ։ Այնքան է վազում, մինչև Աղբյուրը միաձուլվում է գետի հետ, հետո գոլորշանալով` դառնում ամպիկ։ Այնուհետև ամպից անձրև է գալիս, ջուրը ներծծվում է հողի մեջ, և նորից Աղբյուրը սկսում է հոսել։ Աղբյուրը ձմռանը կրկին վերադառնում է սպիտակ ձյան տեսքով։
Հեղինակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Սցենարի հեղինակ | Նիկոլայ Գրիբաչյով |
| Ռեժիսոր | Յուրի Պրիտկով |
| Բեմադրող նկարիչ | Տատյանա Սազոնովա |
| Կոմպոզիտոր | Եվգենի Պտիչկին |
| Օպերատոր | Միխայիլ Դրույան |
| Հնչյունային օպերատոր | Բորիս Ֆիլչիկով |
| Մոնտաժող | Գ. Սմիրնով |
| Օգնականներ | Գ. Անդրեևնա, Ա. Շեր |
| Նկարիչ-մուլտիպլիկատորներ | Ռենատա Միրենկովա, Լեոնիդ Կայուկով, Մարինա Ռոգովա, Իվան Դավիդով, Վիոլետա Կոլեսնիկովա, Իգոր Պոդգորսկի, Նատալյա Բարկովսկայա |
| Դերերը հնչյունավորել են | Մարիա Վինոգրադովա - Նապաստակ Կոսկա, Պյոտր Վիշնյակով - հեղինակի ձայնը, Լիդիա Կատաևա, Ալեքսանդրա Բաբաևա, Թամարա Դմիտրիևա |
| Նկարիչներ | Լիդիա Մոդել, Ելենա Տանենբերգ |
| Խմբագիր | Արկադի Սնեսարև |
| Մուլտֆիլմի տնօրեն | Լյուբով Բուտիրինա |
Թողարկումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Twic Lyrec ստուդիայի կողմից 1990-ական թվականներին թողարկվել է համանուն մուլտֆիլմի աուդիո հեքիաթը` ըստ Ալեքսանդր Պոժարովի տեքստի։
Վերաթողարկում DVD ձևաչափով
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մուլտֆիլմը DVD ձևաչափով թողարկվել է Սոյուզմուլտֆիլմ ստուդիայի «Սուտլիկ նապաստակը» մուլտֆիլմերի հավաքածուի մեջ[1]
Հետաքրքիր փաստեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Նապաստակ Կոսկան ըստ Նիկոլայ Գրիբաչովի ստեղծագործությունների դիաֆիլմերի` «Աղվես Լարիսկայի և նապաստակ Կոսկայի մասին», «Թե ինչպես աղվես Լարիսկան դարձավ սագերի դայակ», հերոսն է։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Грибачёв Н. Заяц Коська и родничок. — М.: Яблоко, 2013. — (Мультсказка). — ISBN 5-947070-001-0, 9-4707-0001-5, 978-5-94707-153-5 Художники Т. Сазонова и Ю. Прытков. Иллюстрации и текст по мультфильму.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մուլտֆիլմը Аниматор.ру կայքում
- Մուլտֆիլմը myltik.ru կայքում
|