Դե, սպասիր (թողարկում 2)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Դե, սպասիր
Դե, սպասիր (թողարկում 2).jpg
Տեսակմուլտֆիլմ
Շարքի մասն էԴե, սպասիր
ՌեժիսորՎյաչեսլավ Կոտյոնոչկին
ՍցենարիստՖելիքս Կանդել, Ալեքսանդր Կուրլյանդսկի և Արկադի Խայտ
ԵրաժշտությունԱլեքսանդր Զացեպին և Գեորգի Գարանյան
ԵրկիրFlag of the Soviet Union (dark version).svg ԽՍՀՄ
Լեզուռուսերեն
ԸնկերությունՍոյուզմուլտֆիլմ
Տևողություն606 վայրկյան
ՇարքԴե, սպասիր
Թվականհուլիսի 18, 1970

Դե, սպասիր (թողարկում 2) (ռուս.՝ «Ну, погоди!»), երկրորդ մուլտֆիլմը «Դե, սպասիր» շարքից։ Նկարահանվել է «Սոյուզմուլտֆիլմ» կինոստուդիայում 1970 թվականին[1]։ Ֆիլմի գործողությունները տեղի են ունենում մշակույթի և հանգստի քաղաքային այգում։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախաբան[խմբագրել | խմբագրել կոդը]

Գործողությունները տեղի են ունենում երեկոյան այգում։ Մուլտֆիլմն սկսվում է հրավառությամբ։ Գայլը ծխելով անցնում է նստարանին նստած արջերի, աղվեսի ու շան կողքով, ապա հետ է դառնում և սիրալիր ողջունում նրանց: Գայլը Նստում կենդանիների կողքին ու նրանց հրում․ կենդանիներն ընկնում են գետնին: Գայլը մենակ նստում է նստարանին և սկսում կիթառ նվագել ու կատարել «Очи чёрные» երգը: Հանկարծ լսվում է թմբկահարության ձայն, որը խլացնում է գայլի երգը։ Վերջինս տեսնում է թմբուկ նվագող նապաստակին, որի հագուստին ամրացված է երեք փուչիկ: Գայլը պարելով գնում է նապաստակի հետևից, որը շարունակում է առաջ գնալ աչքերը փակ ու թմբուկ նվագելով: Նրանք միասին անցնում են ճանապարհով, և գայլը, նկատելով միայն մեկ լապտերով լուսավորված վայր, նապաստակին շրջում է դեպի այդ կողմ: Այնտեղ նապաստակն աչքերը բացում է և տեսնում գայլին: Վերջինս ծխախոտով պայթեցնում է նապաստակի փուչիկներից երկուսը, ապա ուզում է ուտել նապաստակին, բայց պատահաբար կուլ է տալիս երրորդ փուչիկը, և սկսում է վեր բարձրանալ: Նապաստակը գայլի բերանից կախված փուչիկի թելը դնում է թերթ կարդալով քայլող արջի թաթի մեջ, որը գայլին քաշում է դեպի բարձր լարման սյունը։ Սյանը դիպչելուց խուսափելու համար գայլը խփում է իր փորին և պայթեցնում փուչիկը։ Ընկնելիս ջարդելով կիթառը՝ գայլը լացակումած ասում է՝ «Դե, սպասիր»:

Հիմնական մաս[խմբագրել | խմբագրել կոդը]

Էստրադայում ելույթ է ունենում աճպարար կատուն։ Հերթական համարում կատուն սեղանին է դնում գլխարկը և նրա միջից հանում նապաստակ։ Հադիսատեսների շարքում նստած գայլը, հույս ունենալով բռնել նապաստակին, հափշտակում է գլխարկն ու փախչում։ Գլխարկը դնելով կոճղի վրա՝ գայլը հմայական շարժումներ է անում, և գլխարկի միջից հայտնվում են նապաստակի ականջներ։ Գայլը բռնում է դրանք, բայց պարզվում է, որ դրանք միայն երկար ժապավեններ են, իսկ նապաստակ գլխարկի մեջ չկա։ Գայլը մի քանի անգամ փորձում է ազատվել գլխարկից, բայց այն վերադառնում է բումերանգի նման։ Ի վերջո գայլը ոտնատակ է տալիս գլխարկը։ Այդ ժամանակ լսվում է պայթյունի ձայն և սև ծխի ամպը շրջապատում է գայլին։ Տեսնելով, որ ինքը ամբողջովին մրոտ ու փոշոտ է, գայլը բռունցքով սպառնում է ու ասում․ «Դե, սպասիր»։

Հաջորդ տեսարանում հնչում է Մուսլիմ Մագոմաևի կատարմամբ «Чёртово колесо» երգը, և գայլը սատանայի անիվից տեսնում է նապաստակին։ Վերջինս նստում է ինքնաթիռի ձև ունեցող կարուսել և կապում ամրագոտին։ Գայլը նստում է նրա հետևում և նույնպես կապում ամրագոտին։ Ինքնաթիռը թռչում է, ու սկսում պտտվել օդում։ Թռիչքի ընթացքում գայլը փորձում է բռնել նապաստակին, բայց նրան խանգարում է ամրագոտին։ Գայլն արձակում է ամրագոտին և անմիջապես ընկնում կարուսելից, բայց քանի որ ինքնաթիռը պտտվում է շրջանաձև, գայլը նորից ընկնում է իր տեղը, և այդպես կրկնվում է մի քանի անգամ։ Ի վերջո կարուսելը կանգ է առնում, և նապաստակը, չնկատելով գայլին, իջնում է ու հեռանում։ Գայլը, փորձելով ազատվել չարաբաստիկ ինքնաթիռից, ընկնում է գետնին, ապա որոշ ժամանակ օրորվում գլխապտույտից։ Ուշքի գալուց հետո նա վազում է նապաստակի հետևից։ Հերոսները գնում են ծիծաղի սենյակ։ Այնտեղ նապաստակը չի հասկանում, որ գայլը սենյակում է, որովհետև ծուռ հայելիներն աղավաղում են պատկերները։ Դուրս գալուց հետո նապաստակը սովորական հայելում տեսնում է իր ու գայլի պատկերը և սարսափած անջատում լույսը։ Գայլը փորձում է մթության մեջ բռնել նապաստակին, լսվում է կոտրվող հայելիների ձայն։ Գայլը բռնում է ինչ-որ բան, որը նրան թվում է նապաստակի ականջներ։ Հանկարծ լույսը վառվում է, և պարզվում է, որ գայլը բռնել է դրամարկղի աշխատող ռնգեղջյուրի եղջյուրից, որը մինչ այդ հանգիստ ննջում էր։ Տեսնելով կոտրված հայելիները՝ ռնգեղջյուրը սպառնալից քայլում է դեպի գայլը։ Վերջինս սարսափած փախչում է՝ անցնելով պատի միջով։ Ճանապարհին նա տեսնում է նապաստակին, որ երգում է «Песню про зайцев» երգը, և վազում է նրա հետևից։ Հանկարծ նրանք հայտնվում են այն բեմում, որտեղ ելույթ էր ունեցել կատուն։ Գայլն ստիպված է ելույթ ունենալ և տանգո է պարում նապաստակի հետ՝ ատամների արանքում բռնելով հանդիսատեսի նետած վարդը։ Ելույթից հետո գայլը կուլիսների հետևում նորից փորձում է բռնել նապաստակին, բայց վերջինս դաշամուրի կափարիչը փակում է նրա պոչի վրա ու փախչում։ Գայլն ստիպված է լինում նորից բեմ դուրս գալ՝ իր հետևից քարշ տալով դաշնամուրը։ Գայլը բարձրացնում է ձեռքը, որ դահլիճում լռություն տիրի, ապա բարձրախոսի մեջ գոռում է․ «Նապաստա՛կ, դու ինձ լսո՞ւմ ես»։ Այգում զբոսնող նապաստակը, նայելով սյան վրա ամրացված բարձրախոսին, ասում է, որ լսում է։ «Դե, նապաստակ, սպասիր»,– ասում է գայլն ու բարձրախոսի հենակը հանգույց անում։

Ստեղծողներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռեժիսոր Վյաչեսլավ Կոտյոնոչկին
Սցենարիստներ Արկադի Խայտ,
Ֆելիքս Կանդել,
Ալեքսանդր Կուռլյանդսկի
Բեմադրող նկարիչ Սվետոզար Ռուսակով
Նկարիչներ Սերգեյ Մարակասով,
Ի. Տրոյանովա
Նկարիչ-մուլտիպլիկատորներ Օլեգ Սաֆրոնով, Վլադիմիր Զարուբին, Լեոնիդ Կայուկով, Վիկտոր Արսենտև, Օլեգ Կոմարով
Օպերատոր Ելենա Պետրովա
Տնօրեն Ֆեոդոր Իվանով
Կոմպոզիտորներ Ալեքսանդր Զացեպին, Գեորգի Գարանյան
Հնչյունային օպերատոր Գեորգի Մարտինյուկ
Խմբագիր Արկադի Սեսարև
Դերերը հնչյունավորել են Կլարա Ռումյանովա (նապաստակ),
Անատոլի Պապանով (գայլ)
Օգնականներ Ելենա Տուրանովա, Լերա Ռիբաչևսկայա, Սվետլանա Կաշչեևա
Մոնտաժողներ Տատյանա Սազոնովա

Երաժշտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոմպոզիցիա
(Բնօրինակ անվանում)
Կատարող Հեղինակներ Տեսարան
Տանգո «Мелодия» գործիքային անսամբլ, ղեկավար՝ Գեորգի Գարանյան Ալեքսանդր Զացեպին, Գեորգի Գարանյան Գայլն զբոսնում է այգում։
Очи чёрные Անատոլի Պապանով Ֆլորիան Գերման, Եվգենի Գրեբյոնկա  Գայլը փորձում է երգել ռոմանս։
Ուրախ երաշժտություն Ալեքսանդր Զացեպին, Գեորգի Գարանյան Ալեքսանդր Զացեպին, Գեորգի Գարանյան Նապաստակը նվագում է թմբում։
Խիստ երաժշտություն Ալեքսանդր Զացեպին, Գեորգի Գարանյան Ալեքսանդր Զացեպին, Գեորգի Գարանյան Գայլը փորձում է ուտել նապաստակին։
Ջրային դահուկներ

(Vízisí)

«Հարմոնիա» (Harmónia) վոկալ անսամբլ, Հունգարական ռադիոյի պարային անսամբլ (Magyar Rádió Tánczenekara) Տամաշ Դաեկ Լուսագրեր
Հնարքներ այգում Ալեքսանդր Զացեպին, Գեորգի Գարանյան Ալեքսանդր Զացեպին, Գեորգի Գարանյան Կատուն հնարքներ է ցույց տալիս։
Чёртово колесо Մուսլիմ Մագոմաև, «Мелодия» գործիքային անսամբլ, ղեկավար՝ Գեորգի Գարանյան Առնո Բաբաջանյան, Եվգենի Եվտուշենկո Գայլը սատանայի անիվի վրա։
Ինքնաթիռ Ալեքսանդր Զացեպին, Գեորգի Գարանյան Ալեքսանդր Զացեպին, Գեորգի Գարանյան Գայլը դուրս է գալիս ատրակցիոնից։
Ծիծաղող հուսարը

(The Laughing Hussar)

Հազի Օստերվալդի Սեքստետ

(Hazy Osterwald-Sextett)

Հազի Օստերվալդ Ծիծաղի սենյակում
Կասկածելի երաժշտություն Ալեքսանդր Զացեպին, Գեորգի Գարանյան Ալեքսանդր Զացեպին, Գեորգի Գարանյան Գայլ և գետաձի
Песня про зайцев Կլարա Ռումյանովա Ալեքսանդր Զացեպին, Լեոնիդ Դերբենյով Նապաստակն զբոսնում է այգում
Չարախինդ երաժշտություն Ալեքսանդր Զացեպին, Գեորգի Գարանյան Ալեքսանդր Զացեպին, Գեորգի Գարանյան Նապաստակը, փախչելով գայլից, հայտնվում է էստրադայում։
Տանգո «Мелодия» գործիքային անսամբլ, ղեկավար՝ Գեորգի Գարանյան Злорадная Գայլն ու նապաստակը պարում են տանգո։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]