Դե, սպասիր (թողարկում 11)
Տեսակ | մուլտֆիլմ |
---|---|
Շարքի մասն է | Դե, սպասիր |
Ռեժիսոր | Վյաչեսլավ Կոտյոնոչկին |
Սցենարիստ | Ալեքսանդր Կուրլյանդսկի և Արկադի Խայտ |
Հնչյունավորում | Անատոլի Պապանով և Կլարա Ռումյանովա |
Երկիր | ԽՍՀՄ |
Ընկերություն | Սոյուզմուլտֆիլմ |
Տևողություն | 563 s |
Շարք | Դե, սպասիր |
Պրիկվել | Դե սպասիր (թողարկում 10) |
Սիկվել | Դե սպասիր (թողարկում 12) |
Թվական | հուլիսի 30, 1977 |
Դե սպասիր (թողարկում 11), տասնմեկերորդ մուլտիպլիկացիոն ֆիլմը «Դե սպասիր» շարքից։ Նկարահանվել է 1977 թվականին «Սոյուզմուլտֆիլմ» ստուդիայում[1]։ Ֆիլմի գործողությունները տեղի են ունենում կրկեսում[2]։
Նախապատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գայլը գնում է Մոսկվայի մեծ կրկես և փնտրում է իր տեղը։ Լույսը մարում է, և գայլը մթության մեջ նստում է նապաստակի կողքին, որը նայում է հեռադիտակով։ Նապաստակից վերցնելով հեռադիտակը՝ նա նայում դրանով, սակայն տեսնելով նապաստակին հսկայական դունչը՝ սարսափից հեռադիտակը գցում է ոտքին։ Ցավից ոռնալով՝ գայլն ընկնում է նապաստակի ետևից։ Արենայում նրանք պարանե սանդուղքով բարձրանում են մինչև վերևում ձգված պարանը։ Նապաստակը կարողանում է անցնել կախված ապակե գնդաձև լուսամփոփի տակով, իսկ գայլը՝ ոչ։ Արդյունքում վերջինս ընկնում է ներքև, իսկ նապաստակը բարեհաջող կերպով հասնում է մինչև պարանի ծայրը։ Գայլը կանգնում է ճոճանակի մի ծայրին ու կանչում Նապաստակին, որը ցատկում է մյուս ծայրին։ Նապաստակի ցատկելու հետևանքով գայլը երկու անգամ փոխում է գույնը կրկեսի գնդաձև լուսամփոփների լույսի ներքո (կարմիր, դեղին)։ Վերջին ցատկի ժամանակ գայլը դառնում է կանաչ և գլխով ծակում կրկեսի գմբեթը, ինչից հետո արտասանում է․ «Դե՛ սպասիր»։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Կրկեսում ելույթ է ունենում կատուն, որ հմայում է օձին ֆակիրի շվիով։ Կուլիսների ետևում ներկայացմանը հետևում է նապաստակը։ Գայլը որսում է նապաստակին և դնում պարկի մեջ։ Այդ պահին արենայից դուրս է գալիս կատուն և որոշում ծխել։ Գայլը սիրալիր կերպով վառում է ծխախոտը, ինչից հետո կատուն սխալմամբ վերցնում է գայլի պարկը, իսկ Գայլը՝ Կատվի պարկը։ Անցնելով անկյունը՝ գայլը, փնտրելով Նապաստակին, պարկից հանում է շվին ու սկսում նվագել։ Լսելով երաժշտությունը՝ պարկից դուրս է գալիս կոբրան։ Գայլը սարսափած մի կողմ է ցատկում, բայց հետո որոշում է մեղեդու օգնությամբ հանգստացնել օձին, որը փաթաթվում է գայլի շուրջը։ Գայլի կողքով անցնում է մոտոցիկլետը, և Գայլը օձի պոչը կապում է նրանից կախված պարանից։ Երբ մոտոցիկլետը տեղից շարժվում է, քաշում է օձին, և գայլը պտտվում է տեղում։ Ազատվելով օձից՝ Գայլ տեսնում է Նապաստակին և վազում նրա հետևից, սակայն Նապաստակը նրան փակում է Առյուծի վանդակում և նա, փորձելով դուրս գալ, արթնացնում է քնած Առյուծին, որն ուզում է ուտել նրան։ Նապաստակը, խղճալով Գայլին, նրան տալիս է ատրճանակ, սակայն Գայլը, չտեսնելով, թե ինչ է ձեռքին, այն նետում է դեպի Առյուծը, ինչից հետո վերջինս սկսում է կրակել։ Նապաստակն ազատում է Գայլին ու նրան տալիս մի շիշ կաթ։ Առյուծը վերջին կրակոցով ջարդում է շիշը, և Գայլը, գոռալով՝ «Դե, Նապաստակ», վազում է նրա հետևից։
Կրկեսում ելույթ է ունենում ձին։ Գայլը հեծնում է ձիուն և շրջան կատարում։ Նապաստակը հանդես է գալիս վարժեցնողի դերում։ Կամա-ակամա կատարելով հնարքներ՝ գայլը թմբուկի վրայով ցատկելիս գլխով պոկում է թաղանթը։ Օղակի մեջով ցատկելիս նա տեսնում է, թե ինչպես են վառվում կտորները։ Ապա ձին սկսում է ցատկել խոչընդոտների վրայով և պատրաստվելով ցատկել ամենաբարձր խոչընդոտի վրայով՝ գայլին նետում է իր վրայից։ Տեսնելով իր վրա ընկնող ձիուն՝ գայլն սկսում է փախչել նրանից՝ վազելով արենայով։ Այդ ժամանակ էլ սկսում է գոռալ. «Դե՛, նապաստակ, դե՛, սպասիր»։
Ստեղծողներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռեժիսոր | Վյաչեսլավ Կոտյոնոչկին |
Սցենարիստներ | Ալեքսանդր Կուռլյանդսկի, Արկադի Խայտ |
Բեմադրող նկարիչ | Սվետոզար Ռուսակով |
Նկարիչներ | Սերգեյ Մարակասով, Ի. Տրոյանովա, Դ. Անպիլով |
Նկարիչ-մուլտիպլիկատորներ | Վիկտոր Արսենտև, Վլադիմիր Կրմումին, Օլեգ Կոմարով, Վիկտոր Լիխաչյով |
Օպերատոր | Ս. Կաշչեևա |
Տնօրեն | Ֆեոդոր Իվանով |
Հնչյունային օպերատոր | Վլադիմիր Կուտուզով |
Խմբագիր | Արկադի Սնեսարև |
Դերերը հնչյունավորել են | Անատոլի Պապանով – Գայլ Կլարա Ռումյանովա – Նապաստակ |
Մոնտաժող | Մարգարիտա Միխեևա |
Երաժշտական ձևավորում | Ալեքսանդր Գոլդշտեյն |
Երաժշտություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Выходной марш («Կրկես» ֆիլմից) (երաժշտության հեղինակ՝ Իսահակ Դունաևսկի, կատարում է Համամիութենական ռադիոյի էստրադային նվագախումբը Վիկտոր Կնուշևիցկու ղեկավարությամբ, սկիզբ
- «The Diplomat Speaks» (երաժշտության հեղինակ՝ Լուի Բելլսոն), վազք նապաստակի հետևից (արենայում և կուլիսներում),
- «Spinning Wheel» (երաժշտության հեղինակ՝ Դևիդ Քլեյթոն, կատարում է Լեսլի Ռիդի նվագախումբը), ցատկեր,
- «Ջրային դահուկներ» («Vízisí») (երաժշտության հեղինակ՝ Տամաշ Դեակ (Deák Tamás), կատարում է հունգարական «Համոնիա» (հունգ.՝ Harmónia) վոկալ անսամբլն ու հունգարական ռադիոյի պարային անսամբլը (հունգ.՝ Magyar Rádió tánczenekara), տիտրեր,
- «Գլադիատորների մուտքը» («Einzug der Gladiatoren») (երաժշտության հեղինակ՝ Յուլիուս Ֆուչիկ), պարկերի շփոթում,
- Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի «Քնիր, իմ ուրախություն» օրորոցայինի ծաղրանմանակում «արևելյան ոճով», տեսարան օձի հետ,
- «Tiger Rag» (հեղինակ՝ Ջելլի Ռոլ Մորտոն, կատարում է Էրիկ Ռոջերսի նվագախումբը), առյուծի վանդակում,
- «Trompeten Muckel» (հեղինակ՝ Ջեյմս Լաստ, կատարում է Ջեյմս Լաստի նվագախումբը) ձիու վազքն արենայում,
- «Coming Closer» (հեղինակ՝ Ջեյմս Լաստ, կատարում է Ջեյմս Լաստի նվագախումբը), գայլը փախչում է ձիուց։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|
|