Դե, սպասիր (թողարկում 19)
Տեսակ | մուլտֆիլմ |
---|---|
Ժանր | մանկական ֆիլմ |
Շարքի մասն է | Դե, սպասիր |
Ռեժիսոր | Ալեքսեյ Կոտյոնոչկին |
Սցենարիստ | Ֆելիքս Կանդել և Ալեքսանդր Կուրլյանդսկի |
Հնչյունավորում | Իգոր Խրիստենկո[1] |
Երաժշտություն | Անդրեյ Դերժավին և Մաշինա Վրեմենի |
Երկիր | Ռուսաստան |
Լեզու | ռուսերեն |
Ընկերություն | Քրիսթմաս Ֆիլմզ |
Տևողություն | 659 s |
Շարք | Դե, սպասիր |
Սիկվել | Դե, սպասիր (թողարկում 20) |
Թվական | 2005 |
«Դե, սպասիր» (թողարկում 19) (ռուս.՝ «Ну, погоди!»), 19-րդ մուլտֆիլմը «Դե, սպասիր» շարքից։ Թողարկվել է 2005 թվականին։ Ֆիլմի գործողությունները տեղի են ունենում առողջավայրում։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Առողջարանային քաղաքներից մեկի օդանավակայանում վայրէջք է կատարում ինքնաթիռը, որից իջնում են Գետաձին, Խոզն ու Նապաստակը։ Ցանկապատի տախտակը տեղաշարժելով՝ օդանավակայան է մտնում նաև Գայլը։
Օդանավակայանում Նապաստակի մոտ իր բեռան փոխարեն դուրս է գալիս Գայլը։ Նա նապաստակին գցում է ստվարաթղթե տուփի մեջ ու դնում ռենտգեն-ստուգման ժապավենի վրա։ Մաքսավոր գետաձին էկրանին տեսնում է շարժվող երկարականջ կմախք, և Գայլին ցույց տալիս էկրանին երևացող պատկերը։ Նապաստակը վախեցնում է Գայլին, որ ուշաթափվում է։ Գայլին թվում է, թե կմախքը դուրս է գալիս շենքից, բայց պարզվում է, որ դա ոչ թե կմաքխն է, այլ նապաստակը։ Գայլը նրա հետևից սպառնում է բռունցքով և գոռում․ «Դե, նապաստա՛կ, սպասիր»։
Մուլտֆիլմի հետագա սյուժեն ծավալվում է առողջավայրում։ Ծովի ափին Գայլը նկատում է նապաստակին, որը պատրաստվում է իջնել ջրային սահուղով։ Նա սպասում է խողովակի վերջում, բայց Նապաստակն, նկատելով Գայլին, իր տեղը զիջում է Գետաձիուն, որն ընկնում է գայլի վրա։ Գայլն սպառնում է Նապաստակին խողովակի միջով։
Ծովափին Գայլը, թաքնվելով մատրասի տակ, մոտենում է Նապաստակին, բայց նորից նրան խանգարում է Գետաձին, որը որոշում է լողանալուց հետո պառկել մատրասի վրա։ Գայլն արագ մոտենում է հագուստները փոխելու համար նախատեսված խցիկին, որտեղ Խոզից գողանում է կրծկալը, սրբիչն ու գլխարկը։ Մոտենալով զարմազած Նապաստակին՝ Գայլը փորձում է բռնել նրան, բայց վերջինս, կրծկալը քաշելով Գայլի աչքերին, փախչում է։ Երբ Գայլն ազատվում է, տեսնում է, որ Նապաստակն արդեն լողում է ծովում։ Զայրացած Գայլը ոտքով խփում է երկու գլխարկներին, բայց պարզվում է, որ դրացից մեկն ավազի տակ պառկած Գետաձիու գլխին էր։ Վերջինս ոտքով հարվածում է Գայլին՝ նրան շպրտելով ծովը՝ ուղիղ Նապաստակի մոտ։ Երբ Գայլը մոտենում է Նապաստակին և նորից փորձում բռնել նրան, հայտնվում է շնաձուկը, որի գրավում է Խոզից գողացված սրբիչի վրա նկարված ձուկը։ Մոռանալով թշնամության մասին՝ Գայլն ու Նապաստակը օգնում են միմյանց փրկվել՝ օդը դուրս թողնելով մատրասից։ Շնաձուկը հետ է մնում՝ բախվելով լողանին, իսկ Նապաստակը Գայլի հետ հասնում են ափ։ Նապաստակը կառչում է վոլեյբոլի ցանցից, իսկ Գայլը սլանում է ափով՝ իր ճանապարհին ավերելով ամեն ինչ, մինչև բախվում է միասապատ ուղտին, նրա հետ բախվում լուսանկարվելու համար դիրք ընդունած արջուկին և ընկնում մատրասի վրա։ Ուղտի մեջքին առաջանում է կապտուկ, որը հիշեցնում է երկրորդ սապատ։ Լուսանկարիչ շունը լուսանկարում է աղետի հետևանքները։
Նապաստակը որոշում է զբաղվել պարասեյլինգով, երբ նորից վրա է հասնում Գայլը, որն սկսում է վարել կատերը։ Այն ուղղելով դեպի բաց ծով՝ Գայլը ճոպանի վրայով բարձրանում է Նապաստակի մոտ, բայց վերջին պահին Նապաստակն արձակում է պարաշյուտը։ Գայլը կառչում է ճոպանից ու ընկնում ծով։ Իջնելով ծովափին՝ Նապաստակը դիտում է, թե ինչպես է Գայլը վախեցնում կատերի հետևից ընկած շնաձկանն ու հեռանում հորիզոնից այն կողմ՝ գոռալով․ «Դե, Նապաստակ, դե, սպասիր»։
Դերերը հնչյունավորել են
[խմբագրել | խմբագրել կոդը]Դերասան | Դեր |
---|---|
Իգոր Խրիստենկո | Գայլ |
Օլգա Զվերևա | Նապաստակ |
Ստեղծման պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մուլտֆիլմի պրեմիերան կայացել է 2005 թվականի դեկտեմբերի 2-ին Մոսկվայում։ Այն նկարահանել է ռոժիսոր Ալեքսեյ Կոտյոնոչկինը՝ Վյաչեսլավ Կոտյոնոչկինի որդին։ Այս թողարկման մեջ կան բազմաթիվ հղումներ նախորդ թողարկումներին․
- Թողարկում 1, խոզը ծովափին, կուղբերը կատերում, եզրափակիչ տեսարան,
- Թողարկում 2, գայլը փորձում է մարզված մկաններ, ինչպես նաև կրկնում է կարճ երկխոսությունը ապաստակի հետ նույն թողարկումից,
- Թողարկում 3, փախչելով գետաձիուց՝ գայլը գետնուղի է փորում ավազի տակ,
- Թողարկում 5, օդանավակայանում գայլը նապաստակին թաքցնում է տուփի մեջ,
- Թողարկում 17, շնաձկան հարձակում։
Երաժշտություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Старый корабль» («Машина времени»), ինքնաթիռի վայրէջք,
- «Миленький ты мой» (ռուսակա ժողովրդական երգ, հչում է միայն երաժշտությունը, որ կատարում է «Մաշինա վրեմենի» խումբը), գայլը մոտենում է ջրային սահուղուն,
- «Новый поворот» («Машина времени»), եզրափակիչ տեսարան,
- «Марионетки» («Машина времени»), եզրափակիչ տիտրեր։
Հետաքրքիր փաստեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Մուլտֆիլմն ստեղծվել է այն բանի շնորհիվ, որ 2005 թվականի փետրվարին մուլտֆիլմի իրավունքները ձեռք է բերել «Пятёрочка» առևտրային ցանցը։ Ֆիլմի վերնագիրն ու նրանում հնչող արտահայտություններին օգտագործելու իրավունքը «Пятёрочка»-ն գնել է խորհրդային «Դե, սպասիր» ֆիլմի սցենարիստներից ու նրանց ժառանգներից, կերպարների օգտագործման իրավունքները՝ ռեժիսորից ու նկարչից[2]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Венжер Н. Я., Капков С. В. Animator.ru (ռուս.) — 2000.
- ↑ «"Пятерочка" снимет продолжение "Ну, погоди!"». Lenta.Ru. ООО «Лента.Ру». 2005 թ․ փետրվարի 25. Վերցված է 2018 թ․ հունիսի 23-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|