Դե, սպասիր (թողարկում 4)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Դե, սպասիր
Դե, սպասիր (թողարկում 4).jpg
Տեսակմուլտֆիլմ
Շարքի մասն էԴե, սպասիր
ՌեժիսորՎյաչեսլավ Կոտյոնոչկին
ՍցենարիստԱլեքսանդր Կուրլյանդսկի, Արկադի Խայտ և Ֆելիքս Կանդել
ՀնչյունավորումԿլարա Ռումյանովա և Անատոլի Պապանով
ԵրկիրFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
ԸնկերությունՍոյուզմուլտֆիլմ
Տևողություն538 վայրկյան
ՇարքԴե, սպասիր
Թվականհունիսի 26, 1971

Դե՛ սպասիր (թողարկում 4) (ռուս.՝ Ну, погоди! (выпуск 4)), «Դե, սպասիր» շարքի չորրորդ մուլտիպլիկացիոն ֆիլմը, որ թողարկվել է 1971 թվականին[1]։ Գործողությունները ծավալվում են մարզադաշտում։

Շարքի միակ սերիան է, որտեղ հիմնական սյուժեն սկսվում է նախաբանի հենց վերջին կադրից՝ տիտրերից հետո, ինչպես նաև միակը, որտեղ նապաստակն ընդհանրապես չի հայտնվում նախաբանում։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախաբան[խմբագրել | խմբագրել կոդը]

Գործողություններն սկսվում են մարզադաշտում։ Գայլը տեսնում է «Ողջույն մարզիկներին» գրությունը, այն դարձնում «Ողջույն ԳԱՅԼԻՆ» (ռուս.՝ «Привет ВОЛКУ!»), ապա «Привет» բառը դարձնում «ПрЮвет», և ստացվում է «ПрЮвет ВОЛКУ!»։ Ապա իջնում է մարզադաշտի տրիբուններով՝ այդ ընթացքում հասցնելով լուսանկարել իրեն խլված լուսանկարչական ապարատով (այսինքն՝ փաստացիորեն կատարում է «սելֆի») և վերցնել բալով լի տոպրակը։ Նա տեսնում է, որ երեք գազաններ պատրաստվում են վազքի։ Ուտելով բալը՝ Գայլը օդով լցնում է տոպրակն ու պայթեցնում այն։ Վազորդներն, կարծելով, թե դա մեկնարկային կրակոցն է, սկսում են վազել, իսկ գայլը ծիծաղում է նրանց վրա։ Վազքի դատավոր Գորշուկից խլելով ատրճանակն ու կրակելով օդում՝ Գայլը նույնպես սկսում է վազել։ Ուշադրությունը կենտրոնացնելով հետ մնացող վազորդների վրա՝ նա ծիծաղում է ու չի նկատում, որ վազում է դեպի վեր տրիբուններով։ Հասնելով վերջին աստիճանին՝ նա վայր է ընկնում։ Օդում սպառնալից արտասանելով՝ «Դե՛, սպասիր», Գայլն ընկնում է՝ վախեցնելով ծանրամարտիկ արջին, և ասում՝ ««Դե՛, սպասիր»։

Հիմնական մաս[խմբագրել | խմբագրել կոդը]

Գայլը ոտքի է կանգնում։ Արջը ծիծաղում է նրա վրա։ Այդ ժամանակ Գայլը բոլորի առաջ ցուցադրում է ծանրաձողը բարձրացնելու իր «ունակությունը»՝ ձողին ամրացնելով եղած ամբողջ ծանրությունը։ Մեծ դժվարությամբ Գայլը բարձրացնում է ծանրաձողը և փորձում պահել այն, սակայն մի թիթեռ նստում է մետաղե ձողի վրա։ Չդիմանալով ծանրությանը՝ Գայլը ծանրաձողը գցում է ոտքին։ Ցավից ոռնալով՝ Գայլը ծանրաձողը ձեռքին վազում է թիթեռի հետևից։ Հետապնդման ընթացքում նա տեսնում է տրիբունում նստած Նապաստակին, որի ականջին էլ նստում է թիթեռը։ Փորձելով մեկ հարվածով խփել իր երկու թշնամիներին՝ Գայլն ընկնում է, քանի որ Նապաստակը հասցնում է մի կողմ քաշվել։ Ծանրաձողի սկավառակը դիպչում է գայլի գլխին, և Նապաստակի պատկերը բազմապատկվում է նրա աչքին։ Թափահարելով ձեռքերը՝ նա զայրացած բացականչում է. «Դե՛, Նապաստակներ, սպասե՛ք»։ Հաջորդ տեսարանում Գետաձին կառուցում է «քաղաք» (ռուս.՝ городки), և Նապաստակը, փախչելով Գայլից, թռչում է դրա վրայով, իսկ Գայլը քանդում է այն։ Գետաձին զայրանում է ու նրան սպառնում բռունցքով։ Նապաստակը փախչում է մարզասրահ, իսկ Գայլը վազում է նրա հետևից։ Գտնելով Նապաստակին մարմնամարզության սրահում՝ Գայլը փորձում է բռնել նրան, սակայն անհաջող։ Նապաստակը նորից փախչում է, ընդ որում, նախքան այդ նա հասցնում է բատուտի վրա ցատկելիս գրեթե մերկացնել Գայլին։ Հաջորդ սենյակում Պանդան Գայլի վրա փորձարկում է սամբոյի հնարքներ, ինչի պատճառով նա փախչում է այդտեղից։ Նապաստակին հետապնդելու ընթացքում Գայլը նորից է քանդում Գետաձիու սարքածը, և նա զայրացած ջարդում է զարկիչը՝ այն խփելով ծնկին։ Կենգուրուն ձողով ցատկում է, և Նապաստակը կառչում է ձողից, որը մնում է ուղղահայաց դիրքով։ Գայլը փորձում է գցել նրան՝ նրա վրա նետելով մարզակոշիկները։ Հետա նա փորձում է ցատկել ձողով, բայց Նապաստակին բռնելու փոխարեն մեծ թռիչք է կատարում մարզադաշտի վրայով ու վայրէջք կատարում ուղիղ Գետաձիու սարքած ֆիգուրի վրա։ Այս անգամ Գետաձին զարկիչը նետում է ուղիղ Գայլի վրա։ Այն Գայլին հարվածում է այնպիսի ուժով, որ վերջինս գոռալով թռչում է իր խցիկը։ Այնտեղ նա նկատում է, որ կորցրել է իր ոսկե մեդալը, ապա գոռում է «Դե, Նապաստակ...»՝ մեծ էկրանին հավաքելով «Դե՛, սպասիր» (ռուս.՝ «НУ, ПОГОДИ!») տեքստը։

Ստեղծողներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռեժիսոր Վյաչեսլավ Կոտյոնոչկին
Սցենարի հեղինակներ Ալեքսանդր Կուրլյանդսկի,
Արկադի Խայթ,
Ֆելիքս Կամով
Բեմադրող նկարիչ Սվետոզար Ռուսակով
Նկարիչ-մուլտիպլիկատորներ Վիկտոր Արսենտև,
Յուրի Բուտիրին,
Վիկտոր Լիխաչյով,
Օլեգ Կոմարով,
Վլադիմիր Զարուբին
Օպերատոր Ելենա Պետրովա
Հնչյունային օպերատոր Գեորգի Մարտինյուկ
Երաժշտական ձևավորում Գենադի Կռիլով
Դերերը հնչյունավորել են Կլարա Ռումյանովա – Նապաստակ,
Անատոլի ՊապանովԳայլ

Օգտագործված մեղեդիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Ֆուտբոլային քայլերգ» (երաժշտությունը՝ Մատվեյ Բլանտերի, կատարում է ԽՍՀՄ պաշտպանության նախարարության փողային նվագախումբը)։ Գայլը գտնվում է մեկնաբանի խցիկում։
  • «Կաղ թագավորը» («Король — победитель») (երաժշտությունը՝ Ալեքսանդր Դուլովի, տեքստը՝ Մորիս Կարեմի, ռուսերեն տեքստը՝ Միխայիլ Կուդինովի, կատարում է Վադիմ Մուլերմանը)։ Գայլն իջնում է մարզադաշտի տրիբուններով։
  • «Ջրային դահուկներ» («Vízisí») (երաժշտության հեղինակ՝ Տամաշ Դեակ (Deák Tamás), կատարում են հունգարական «Հարմոնիա» (Harmónia) վեկալ անսամբլը և հունգարական ռադիոյի պարային նվագախումբը (Magyar Rádió Tánczenekara))։ Տիտրեր։
  • «Փողային նվագախումբ» («Orkiestry Dęte») (երաժշտությունը՝ Ուրշուլա Ժեչկովսկայի (Urszula Rzeczkowska), տեքստը՝ Յան Տադեուշ Ստանիսլավսկու (Jan Tadeusz Stanisławski), կատարում է Հալինա Կունիցկան (Halina Kunicka)։ Գայլը վազում է։
  • «Ча-ча-ча Ямайка» (երաժշտությունը՝ Պ. Ստոնի, կատարում է մանրաերգերի գործիքային անսամբլը Վլադիմիր Չիժիկի ղեկավարությամբ)։ Գայլը ծանրաձողի հետ։
  • «Մի՛ շտապիր» (երաժշտությունը՝ Առնո Բաբաջանյանի)։ Գայլը ծանրաձողի սկավառակի հարվածից հետո։
  • «Джаз-марш» (երաժշտությունը՝ Անատոլի Արսկու, կատարում է Համամիութենական ռադիոյի էստրադային նվագախումբը Ալեքսանդր Վառլամովի ղեկավարությամբ)։ Նապաստակի հետապնդումը փողոցում։
  • «Պարաֆրազ «Չորսի սիրտը» ֆիլմից Յուրի Միլյուտինի երգերի թեմաներով» (երաժշտությունը՝ Յուրի Միլյուտինի, կատարում է Ալեքսեյ Մուժակովի «ВИО-66» էստրադային նվագախումբը)։ Գայլը մարզասրահում։
  • «Ծափ տվեք/Ես պահում եմ ռիթմը» («Clap Yo' Hands/I Got Rhythm») (երաժշտությունը՝ Ջորջ Գերշվինի, կատարում է Համամիութենական ռադիոյի էստրադային նվագախումբը, դիրիժոր՝ Սեմ Կապեր)։ Հետապնդում մարզասրահում։
  • «Я шагаю по Москве» (երաժշտությունը՝ անդրեյ Պետրովի, կատարում է ջազ նվագախումբը Վայնշտեյնի ղեկավարությամբ)։ Հետապնդում մարզադաշտում։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1972 – Մարզական ֆիլմերի XVIII միջազգային փառատոն Կորտինա դ’Ամպեցոյում (Իտալիա) – Մրցանակ մանկական ֆիլմերի բաժնում և Իտալական մարզական կենտրոնի արծաթե մրցանակ,
  • 1972 – Մարզական ֆիլմերի IV համամիութենական փառատոն, Օդեսա – Արծաթե մեդալ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Դե՛ սպասիր» (թողարկում 4) մուլտֆիլմը Аниматор.ру կայքում

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]