Դե, սպասիր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Դե, սպասիր (այլ կիրառումներ)
Դե, սպասիր
Դե սպասիր մուլտֆիլմ.jpg
Տեսակ հեռուստասերիալ
Ժանր մուլտֆիլմ
Ստեղծող Felix Kandel
Ձայնագրում Անատոլի Պապանով, Կլարա Ռումյանովա և Igor Khristenko
Երկիր Flag of the Soviet Union (1955-1980).svg ԽՍՀՄ
Լեզու ռուսերեն
Հեռուստաալիք Soviet Central Television
Սերիաների քանակ 25
Ռեժիսոր Vyacheslav Kotyonochkin, Vladimir Tarasov և Q4236402?
Սցենարիստ Felix Kandel, Q3403622? և Arkady I. Hite
Ընկերություն Սոյուզմուլտֆիլմ
Էկրաններին է
դեկտեմբերի 22, 2012
Նախորդ Q4327887?

«Դե, սպասիր» (ռուս.՝ Ну, погоди!), խորհրդային մուլտֆիլմ՝ արտադրված Սոյուզմուլտֆիլմի կողմից։ Մուլտֆիլմի սյուժեի հիմքում ընկած է գայլի ու նապաստակի հակամարտությունը. քաղցած գայլը հետապնդում է նապաստակին, բայց ոչ մի կերպ չի կարողանում բռնել նրան։ Յուրաքանչյուր սերիայի վերջում գայլն ասում է. «Դե, նապաստակ, դե, սպասիր» (ռուս.՝ «Ну, Заяц, ну, погоди!»

Գայլը ներկայացված է որպես բացասական կերպար՝ վանդալ, որ ավերում է թանգարանային նմուշները, աղբը թափում փողոցում, ծաղրում մարդկանց և այլն։ Նա խախտում է հասարակական կարգը, նեղացնում թույլերին, բայց երբեմն նապաստակի հետ կատարում է բարի գործեր։

Նապաստակը ներկայացված է որպես հարաբերականորեն դրական կերպար։ Նա խորհրդային տարիների իդեալական դպրոցական է, ով վարում է ակտիվ կյանք. զբաղվում է սպորտով (ջրային դահուկներ, հեծանիվ, վազք, բադմինտոն, օդապարիկ), նկարչությամբ, պատանի տեխնիկ է։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]