Գրիգորի Ռոշալ
| Գրիգորի Ռոշալ | |
|---|---|
| Ի ծնե անուն՝ | Григорий Рошаль |
| Ծննդյան թիվ՝ | հոկտեմբերի 21, 1899 կամ 1899[1] |
| Ծննդավայր՝ | Նովոզիբկով, Չեռնիգովի նահանգ, Ռուսական կայսրություն |
| Վախճանի թիվ՝ | հունվարի 11, 1983 |
| Վախճանի վայր՝ | Մոսկվա, ԽՍՀՄ[2] |
| Քաղաքացիություն՝ | |
| Մասնագիտություն՝ | կինոռեժիսոր, սցենարիստ և թատերական ռեժիսոր |
| Պարգևներ՝ | |
| IMDb։ | ID 0742914 |
Գրիգորի Լվովիչ Ռոշալ (հոկտեմբերի 21, 1899 կամ 1899[1], Նովոզիբկով, Չեռնիգովի նահանգ, Ռուսական կայսրություն - հունվարի 11, 1983, Մոսկվա, ԽՍՀՄ[2]), սովետական կինոռեժիսոր, մանկավարժ։ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1967)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1921 թվականից սովորել է Մոսկվայի պետական բարձրագույն ռեժիսորական արվեստանոցում, եղել Մանկավարժական թատրոնի արվեստանոցի տնօրենը և գեղարվեստական ղեկավարը։ 1925 թվականից աշխատել է կինոյում։ Առաջին ֆիլմը «Պարոն Սկոտինիններ»-ն է (1927, ըստ Ֆոնվիզինի «Տհասը» կատակերգության)։ Ռոշալի արվեստն առանձնանում է քաղաքացիական ուղղվածությամբ, որն արտացոլվել է «Օպենհայմների ընտանիքը» (1939, ըսա Լ․ Ֆեյխտվանգերի), «Խելագարների դատը» (1926) հակաֆաշիստական կինոնկարներում։ Ռոշալի արվեստին բնորոշ խոշոր էպիկական կտավներ ստեղծելու ձգտումը, հերոսական թեմաների մարմնավորումը արտահայտվել են «Փարիզի արշալույսները» ֆիլմում (1937), «Տառապանքի ուղիներով» «Քույրեր» (1957), «Տասնութ թվական» (1958), «Մռայլ առավոտ» (1959) (երեքն էլ ըստ Ա․ Տոլստոյի «Տառապանքի ուղիներով» վեպի) տրիլոգիայում։ Էկրանավորել է մի շարք ստեղծագործություններ՝ «Պետերբուրգյան գիշեր» (1934, ըստ Դոստոևսկու երկերի), «Արտամոնովների գործը» (1941, ըստ Գորկու) են։ Նա ստեղծել է նաև պատմակենսագրական ֆիլմերի շարք՝ «Ակադեմիկոս Իվան Պավլով» (1949), «Մուսորգսկի» (1950), «Ռիմսկի-Կորսակով» (1953)։ Դասավանդել է Մոսկվայի Համամիութենական կինոինստիտուտում։ ԽՍՀՄ պետական մրցանակներ (1950, 1951)։ Պարգևատրվել է 4 շքանշանով։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 Faceted Application of Subject Terminology
- 1 2 Deutsche Nationalbibliothek Record #1022508350 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
| ||||||||||||||||
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 9, էջ 700)։ |
- Հոկտեմբերի 21 ծնունդներ
- 1899 ծնունդներ
- Ռուսական կայսրությունում ծնվածներ
- Հունվարի 11 մահեր
- 1983 մահեր
- Մոսկվա քաղաքում մահացածներ
- Լենինի շքանշանի ասպետներ
- Հայրենական պատերազմի 1-ին աստիճանի շքանշանակիրներ
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանի ասպետներ
- Պատվո շքանշանի ասպետներ (ԽՍՀՄ)
- «Հայրենական մեծ պատերազմի ժամանակ կատարած անձնվեր աշխատանքի համար» մեդալակիրներ
- ԽՍՀՄ ժողովրդական արտիստներ
- ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստներ
- ՌԽՖՍՀ արվեստի վաստակավոր գործիչներ
- Ստալինյան մրցանակի դափնեկիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Կինոգործիչներ այբբենական կարգով
- Խորհրդային կինոռեժիսորներ
- Կունցևոյի գերեզմանատանը թաղվածներ
- Խորհրդային սցենարիստներ
- Խորհրդային մանկավարժներ
- Ռուս թատերական ռեժիսորներ
- ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստներ
- Խորհրդային թատերական մանկավարժներ
- ԽՍՀՄ կինեմատոգրաֆիստների միության անդամներ