Կախարդական դեղամիջոցը
Տեսակ | մուլտֆիլմ |
---|---|
Ռեժիսոր | Ռոման Կաչանով |
Հնչյունավորում | Մարիա Վինոգրադովա, Յուրի Վոլինցև և Մարգարիտա Կորաբելնիկովա |
Բեմադրող նկարիչ | Նատալյա Օռլովա |
Երաժշտություն | Ալեքսանդր Գոլդշտեյն |
Օպերատոր | Միխայիլ Դրույան |
Երկիր | ![]() |
Ընկերություն | Սոյուզմուլտֆիլմ |
Թվական | 1982 |
«Կախարդական դեղամիջոցը» (ռուս.՝ Волшебное лекарство), նկարված մուլտիպլիկացիոն ֆիլմ[1], որը 1982 թվականին նկարահանել է Ռոման Կաչանովը «Սոյուզմուլտֆիլմ» կինոստուդիայում:
Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]
Միտյա անունով տղան նստած է տանը, քանի որ բակում նրա ընկերը` Վալերան, նրան վախկոտ է անվանել այն բանի համար, որ նա վախեցել է հարևանի շնից: Նա տեսնում է պապիկի հաբերը սեղանին: Պապիկը տղային ասում է, որ նա ձեռք չտա հաբերին, քանի որ դրանք կախարդական են ով ուտում է դրանք, անմիջապես քարանում է: Եվ նա ավելացնում է, որ միայն երեխաներն են քարանում այդ հաբերից, իսկ մեծերի համար դա սովորական դեղամիջոց է` մրսածության դեմ:
Միտյային հետաքրքրում է, թե իրեն նեղացնողներից ո՞ր մեկին` շա՞նը թե ընկերոջը պետք է հաբով հյուրասիրի, որպեսզի վերջինս քարանա, բայց պարզվում է, որ նրանցից ոչ մեկը արժանի չէ նման ճակատագրի: Պարզվում է, որ նրանցից յուրաքանչյուրը ունի դրական հատկություններ, որոնք էականորեն գերազանցում են նրանց բացասական կողմերը: Հարևանը Միտային ասում է, որ շունը ծառայել է սահմանային զորքերում, որտեղ նա վիրավորվել է: Եվ Վալերան հասցնում է փրկել Սաշա անունով տղային, որը դուրս էր եկել ճանապարհ` գնդակը վերցնելու և քիչ էր մնում բեռնատարի տակ ընկնել: Համոզվելով, որ Սաշայի հետ ամեն ինչ կարգին է, Վալերան նրան քաղցրավենիքի տեղ տալիս է հաբը, որն ավելի շուտ ստացել էր ընկերոջից: Միտյան թույլ չի տալիս Սաշային ուտել հաբը, այն վերցնում է կատվիկը, որն անմիջապես բարձրանում է ծառ: Միտյային դժվարությամբ կարողանում է հաբը հետ վերցնել: Վալերան զայրացած հարցնում է Միտյային իր պահվածքի մասին, բայց Միտյան խնդրում է, որ նա չվրդովվի և ավելացնում է, որ վաղը նրան կբերի շոկոլադ, Սաշային` պաղպաղակ, իսկ կատվիկի համար` երշիկ:
Միտյան վերադարձնում է պապիկի հաբերը, որը նա դուրս է նետում պատուհանից, ասելով, թե կատակել է: Հաբը ընկնում է արհեստական լճակի մեջ, որն անմիջապես սառում է (քանի որ ձմեռ էր եկել): Հաջորդ օրը Միտյան գնում է սառած արհեստական լիճ և սահում է սառույց վրա: Նայելով չմուշկներով սահող պապիկին` նա թակում է սառույցը և զարմանքով ասում. «Իսկ դու ասում էիր, թե պարզապես կատակում ես»:
Նկարահանող խումբ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ռեժիսոր | Ռոման Կաչանով |
Սցենարի հեղինակ | Անատոլի Տարասկին |
Բեմադրող նկարիչ | Նատալյա Օռլովա |
Նկարիչ-մուլտիպլիկատորներ | Անտոնինա Ալյոշինա, Մարինա Ոսկանյանց, Ալեքսանդր Դորոգով, Էլվիրա Մասլովա, Վիոլետա Կոլեսնիկովա, Ալեքսանդր Պանով |
Օպերատոր | Միխայիլ Դրույան |
Հնչյունային օպերատոր | Բորիս Ֆիլչիկով |
Երաժշտության ձևավորող | Ալեքսանդր Գոլդշտեյն |
Խմբագիր | Նատալյա Աբրամովա |
Դերերը հնչյունավորել են | Օլգա Գրոմովա` Միտյա Յուրի Վոլինցև` Պապիկ Մարիա Վինոգրադովա` Վալերա, ավագ տղա Մարգարիտա Կորաբելնիկովա` Սաշոկ Վլադիմիր Ֆիլիիպպով` շան տեր |
Տնօրեն | Նիկոլայ Եվլյուխին |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Կախարդական դեղամիջոցը» մուլտֆիլմը «Аниматор.ру» կայքում
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Կախարդական դեղամիջոցը(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
|