Jump to content

Բադիկը, որ չէր կարողանում խաղալ ֆուտբոլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բադիկը, որ չէր կարողանում խաղալ ֆուտբոլ
Утёнок, который не умел играть в футбол
Տեսակնկարված
Ժանրհեքիաթ
ՌեժիսորՎիտոլդ Յանովիչ
ՍցենարիստԱնատոլի Տարասկին
Բեմադրող նկարիչՌոզալիա Զելմա
ԱնիմատորներՕլեգ Սաֆրոով, Գալինա Բարինովա, Ելենա Վերշինինա, Ֆաինա Եպիֆանովա, Վիոլետա Կոլեսնիկովա, Անատոլի Պետրով, Իգոր Պոդգորսկի, Անատոլի Սոլին, Իվան Դավիդով
ԵրաժշտությունՎլադիսլավ Կազենին
ՕպերատորԵլենա Պետրովա
Հնչյունային օպերատորՎլադիմիր Կուտուզով
Երկիր ԽՍՀՄ
Լեզուռուսերեն
ԸնկերությունՍոյուզմուլտֆիլմ
ԴիստրիբյուտորՍոյուզմուլտֆիլմ
Տևողություն9 ր 44 վ
ՍիկվելԹե ինչպես երաժիշտ բադիկը դարձավ ֆուտբոլիստ
Թվական1972

«Բադիկը, որ չէր կարողանում խաղալ ֆուտբոլ » (ռուս.՝ «Утёнок, который не умел играть в футбол»), խորհրդային կարճամետրաժ մուլտիպլիկացիոն ֆիլմ՝ ստեղծված 1972 թվականին ռեժիսոր Վիտոլդ Բորձիլովսկու կողմից «Սոյուզմուլտֆիլմ» կինոստուդիայում։

Համադասարանցիներն ամեն օր ծաղրում են բծավոր բադիկին ու ծիծաղում նրա վրա, որովհետև նա չի կարողանում ֆուտբոլ խաղալ։ Լճակի մոտ նրան հաճախ կոչում են վախկոտ և դրդում, որ նա ցատկի ջրի մեջ։ Բադիկը չի կարողանում լողալ կամ ֆուտբոլ խաղալ։ Փոխարենը նա լավ նվագում է շեփոր, բայց դա ոչ ոքի պետք չէ, բացի հենց իրենից։ Սակայն երբ բադիկները որոշում են կառուցել իրենց խաղահրապարակը, և ոչինչ չի ստացվում, բծավոր բադիկը նրանց համար շեփոր է նվագում, և երաժշտության ներքո բադիկները տրամադրվում են ու ավարտին հասցնում խաղահրապարակի կառուցումը։ Հաջորդ օրը բադիկները ֆուտբոլ են խաղում սագերի դեմ և պարտվում են, բայց դրությունը փրկում է բծավոր բադիկը, որը նրանց համար նվագում է շեփոր։ Բադիկները ոգևորվում են նրա նվագից ու հաղթում սագերին։ Չնայած նրան, որ հաղթում են ֆուտբոլիստ բադիկները, նրանք շնորհակալություն են հայտնում բծավոր բադիկին իրենց օգնելու համար։ Հաջորդ օրը երաժիշտ բադիկն իր քրոջ ու ճահճի գորտերի հետ սովորում է կատարել երաժշտական կոմպոզիցիա։

Ռեժիսոր Վիտոլդ Բորձիլովսկի
Սցենարի հեղինակ Անատոլի Տարասկին
Բեմադրող նկարիչ Ռոզալիա Զելմա
Կոմպոզիտոր Վլադիսլավ Կազենին
Օպերատոր Ելենա Պետրովա
Հնչյունային օպերատոր Վլադիմիր Կուտուզով
Մոնտաժող Վ. Տուրուբիներ
Նկարիչ-մուլտիպլիկատորներ Օլեգ Սաֆրոնով, Գալինա Բարինովա, Ելենա Վերշինինա, Ֆաինա Եպիֆանովա, Վիոլետա Կոլեսնիկովա, Անատոլի Պետրով, Իգոր Պոդգորսկի, Անատոլի Սոլին, Իվան Դավիդով
Ռեժիսորի օգնական Ե. Նովոսելսկայա
Նկարչի օգնական Ալլա Գորևա
Խմբագիր Ռաիսա Ֆրիչինսկայա
Տնօրեն Լյուբով Բուտիրինա
  • Ստեղծողների ցանկը կազմված է ըստ մուլտֆիլմի տիտրերի։

Դերերը հնչյունավորել են

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Լիդիա Կատաևա
  • Թամարա Դմիտրիևա
  • Սերգեյ Մարտինսոն — Աքաղաղ
  • Գրիգորի Շպիգել — Խոճկոր
  • Ագար Վլասովա — երաժիշտ Բադիկ

Շարունակություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1978 թվականին թողարկվել է մուլտֆիլմի շարունակությունը «Ինչպես երաժիշտ բադիկը դարձավ ֆուտբոլիստ» (ռուս.՝ «Как утёнок-музыкант стал футболистом») վերնագրով[1]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]