Թե ինչպես երաժիշտ բադիկը դարձավ ֆուտբոլիստ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թե ինչպես երաժիշտ բադիկը դարձավ ֆուտբոլիստ
ռուս.՝ Как утёнок-музыкант стал футболистом
Տեսակմուլտֆիլմ
Ժանրհեքիաթ
ՌեժիսորՎիտոլդ Յանովիչ
ԵրաժշտությունՎլադիսլավ Կազենին
ՕպերատորԲորիս Կոտով
Երկիր ԽՍՀՄ
Լեզուռուսերեն
ԸնկերությունՍոյուզմուլտֆիլմ
Տևողություն612 վայրկյան
Թվական1978

Թե ինչպես երաժիշտ բադիկը դարձավ ֆուտբոլիստ (ռուս.՝ Как утёнок-музыкант стал футболистом), խորհրդային նկարված մուլտիպլիկացիոն ֆիլմ[1], որն ստեղծվել է 1978 թվականին, ռեժիսոր Վիտոլդ Բորձիլովսկու կողմից, «Սոյուզմուլտֆիլմ» կինոստուդիայում։ Բադիկը, որ չէր կարողանում խաղալ ֆուտբոլ մուլտֆիլմի ուղիղ շարունակությունն է։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Երաժիշտ բադիկն իր ընկերուհի ճուտիկի հետ երաժշտություն էր նվագում դաշտում, և հանկարծ տեսնում է սպիտակ հագուստով մի բադիկի, որը ցատկում էր պարանով, և սիրահարվում է նրան, իսկ քույրը որոշում է, որ եղբայրը հիվանդացել է։ Սպիտակ շորով բադիկին մոտենում է ֆուտբոլիստ բադիկը (որը նախորդ ֆիլմում համարում էր, որ ոչ ոք չպետք է փող փչի, և ծաղրում էր երաժիշտ բադիկին) և խնդրում է, որ բադիկն իրեն տա ցատկապարանը և վերջինս տալիս է այն։ Երաժիշտ բադիկը սպիտակ շորով բադիկին ծաղիկ է տալիս, և վերջինս խնդրում է նրան իրենց հետ ցատկել, բայց երաժիշտ բադիկն ասում է, որ նա չի կարողանում ցատկել։ Բադիկը նրան առաջարկում է խաղալ գնդակով, իսկ ֆուտբոլիստ բադիկը նրան ասում է, որ երաժիշտ բադիկը չի կարողանում խաղալ գնդակով և ընդհանրապես, ոչինչ չի կարողանում։ Երաժիշտ բադիկի քույրիկը պաշտպանում է եղբորը, ասելով, որ դրա փոխարեն նա կարողանում է փող փչել, իսկ ֆուտբոլիստ բադիկը չի կարողանում։ Բադիկ երաժիշտը և բադիկ ֆուտբոլիստը պայմանավորվում են, որ մեկ ամսից երաժիշտը կսովորի ցատկել և ֆուտբոլ խաղալ, իսկ ֆուտբոլիստը կսովորի նվագել։ Բադիկն ասում է, որ մեկ ամսից բադիկները կխաղան խոզուկների հետ, և խաղից առաջ համերգ կլինի։

Մայրիկ բադիկը չի թողնում, որ բադիկ երաժիշտը ֆուտբոլ խաղա և ցատկի, որովհետև վախենում է, որ նա կհիվանդանա, և բացի այդ, նրա կարծիքով երաժշտությունն ավելի կարևոր է,ր քան սպորտը և խոստումը։ Ամեն առավոտ երաժիշտ բադիկն իր բադիկ ընկերուհու հետ փախչում է տնից, և նրանք մարզվում են փողոցում, իսկ ֆուտբոլիստ բադիկը, հակառակը, ընդհանրապես չի սովորում նվագել և խնդրում է իր ընկերոջը, որպեսզի նա փողային երաժշտություն միացնի, որպեսզի բոլորը մտածեն, որ ինքն է նվագում։ Մեկ ամիս անց, երբ սկսվում է համերգը, ֆուտբոլից առաջ բադիկ ֆուտբոլիստը ձևացնում է, թե իբր ինքը նվագում է, բայց իրականում երաժշտությունը գալիս էր նվագարկիչից, բայց երբ նվագարկիչը խափանվում է և կրկնում է երաժշտության երկու վարյկյանանոց մասը, բոլորը հասկանում են, որ բադիկ ֆուտբոլիստը խաբել է հանդիսատեսին։ Ընկերը մտնում է մեկնաբանի սենյակ և հայտարարում է, որ հիվանդացած ֆուտբոլիստ բադիկի փոխարեն կխաղա երաժիշտ բադիկը։ Վերջինս գնալով ֆուտբոլային դաշտ` խոզուկներին հաղթում է 2 ։ 0 հաշվով։

Հեղինակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռեժիսոր` Վիտոլդ Բորձիլովսկի
Սցենարի հեղինակ` Անատոլի Տարասկին
Բեմադրող նկարիչ` Վլադիմիր Սոբոլյով
Կոմպոզիտոր` Վլադիսլավ Կազենին
Օպերատոր` Բորիս Կոտով
Հնչյունային օպերատոր` Բորիս Ֆիլչիկով
Նկարիչ-մուլտիպլիկատորներ` Օլեգ Սաֆրոնով, Ռենատա Միրենկովա, Վլադիմիր Զարուբին, Ալեքսանդր Պանով, Հովսեփ Կուրոյան, Սերգեյ Դյոժկին
Նկարիչներ` Իննա Զարուբա, Իրինա Սվետլիցա, Դմիտրի Անպիլով, Իրինա Տրոյանովա, Պյոտոր Կորոբաև, Աննա Ատամանովա
Մոնտաժող` Ելենա Տերտիչնայա
Օգնականներ` Ռ. Մակարովա, Ռոզա Բիկմաևա, Մայա Պոպովա
Խմբագիր` Ռաիսա Ֆրիչինսկայա
Տնօրեն` Կ. Անտոնով
  • Հեղինակները ցուցադրվել են մուլտֆիլմի լուսագրերում։

Դերերը հնչյունավորել են[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]