Սերգեյ Դյոժկին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սերգեյ Դյոժկին
Դիմանկար
Ծնվել էդեկտեմբերի 27, 1939(1939-12-27)
ԾննդավայրՄոսկվա, ԽՍՀՄ
Մահացել էհունվարի 5, 2000(2000-01-05) (60 տարեկան)
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
Մասնագիտությունմուլտիպլիկատոր

Սերգեյ Դյոժկին (ռուս.՝ Сергей Борисович Дёжкин, դեկտեմբերի 27, 1939(1939-12-27), Մոսկվա, ԽՍՀՄ - հունվարի 5, 2000(2000-01-05)), խորհրդային նկարիչ-մուլտիպլիկատոր, մասնակցել է ավելի քան 60 մուլտֆիլմերի ստեղծմանը։

Ռեժիսոր Բորիս Դյոժկինի որդին է։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սերգեյ Դյոժկինը ծնվել է 1939 թվականի դեկտեմբերի 27-ին, Մոսկվայում, Բորիս Դյոժկինի ընտանիքում։

Հայրենական մեծ պատերազմի ժամանակ ընտանիքն էվակուացվել է։

1947 թվականին, մինչ էվակուցիայից վերադառնալը, Սերգեյն սկսել է դպրոց հաճախել։

1959 թվականին սկսել է հաճախել «Սոյուզմուլտֆիլմ» ստուդիայի մուլտիպլիկատորների դասընթացին (1959—1961):

1961 թվականին թողարկվել է Բորիս Դյոժկինի «Չիպոլինո» մուլտֆիլմը, որտեղ Սերգեյ Դյոժկինն առաջին անգամ հանդես է եկել որպես նկարիչ-մուլտիպլիկատոր։

Համագործակցել է Էդուարդ Նազարովի, Եֆիմ Գամբուրգի և այլ ռեժիսորների հետ։

1970 թվականին սկսել է աշխատել «Կիևնաուչֆիլմ» կինոստուդիայում և մասնակցել է կազակների մասին մի շարք մուլտֆիլմերի ստեղծմանը։

1990-ականներին Սերգեյ Դյոժկինի կարիքը գործնականում ոչ ոք չուներ, նա որպես մուլտիպլիկատոր ավելի ու ավելի քիչ հրավերներ էր ստանում։

Մահացել է 2000 թվականի հունվարի 5-ին։ Գերեզմանի գտնվելու վայրն անհայտ է։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մուլտիպլիկատոր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1961 թվական` Չիպոլինո
  • 1963 թվական` Բաժնետերեր
  • 1963 թվական` Տատիկի այծիկը. հեքիաթ մեծահասակների համար
  • 1963 թվական` Խնայատուփ
  • 1963 թվական` Նապաստակը և ոզնին
  • 1964 թվական` Քեռի Ստյոպան` միլիցիոներ
  • 1964 թվական` Շայբա՜ն, շայբա՜ն
  • 1964 թվական` Ո՞վ է մեղավոր
  • 1965 թվական` Գունան-Բատոր
  • 1965 թվական` Ողջույն, Ատոմ
  • 1966 թվական` Գլխավոր Աստղայինը
  • 1966 թվական` Ամենա, ամենա, ամենա, ամենա
  • 1966 թվական` Այսօր ծննդյան օր է
  • 1968 թվական` Լուսատտիկ համար 8
  • 1968 թվական` Հին կտակարան
  • 1969 թվական` Գողացված ամիս
  • 1970 թվական` Կապույտ թռչուն
  • 1970 թվական` Ինչպես կազակները ֆուտբոլ խաղացին
  • 1970 թվական` Ծեր ծովայինի պատմությունները
  • 1971 թվական` Լեգենդ Փարվանա լճի մասին
  • 1971 թվական` Մաուգլի
  • 1971 թվական` Դե, սպասի՛ր (3-րդ թողարկում)
  • 1972 թվական` Աշխարհի շուրջն` ակամայից
  • 1972 թվական` Ծեր ծովայինի պատմությունները։ Անտարկտիդա
  • 1972 թվական` Կանաչ մորեխը
  • 1973 թվական` Միայն մեծահասակների համար (2-րդ թողարկում)
  • 1973 թվական` Նապաստակը մոլորվել է
  • 1973 թվական` Ինչպես էին կազակները փրկում հարսնացուներին
  • 1974 թվական` Ֆուտբոլային աստղեր
  • 1974 թվական` Փետրավորների աշխարհում
  • 1974 թվական` Ալյոնկայի ճուտիկը
  • 1974 թվական` Ուրախ կարուսել № 6
  • 1975 թվական` Անտառային արահետում
  • 1976 թվական` Ուրախ կարուսել № 8
  • 1976 թվական` Կախարդական տեսախցիկ
  • 1976 թվական` Երկնագույն շնիկը
  • 1976 թվական` Տարի թռչնակը
  • 1977 թվական` Զգուշացե՛ք, գազ է[1]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://www.youtube.com/watch?v=TzVItxYgu5s (информация по титрам в фильме)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]