Երկնագույն շնիկը (մուլտֆիլմ)
Երկնագույն շնիկը ռուս.՝ Голубой щенок | |
---|---|
Տեսակ | կարճամետրաժ մուլտիպլիկացիոն ֆիլմ |
Ժանր | մյուզիքլ, հեքիաթ և երաժշտական ֆիլմ |
Ռեժիսոր | Եֆիմ Գամբուրգ[1] |
Սցենարիստ | Յուրի Էնտին |
Հնչյունավորում | Անդրեյ Միրոնով, Ալեքսանդր Գրադսկի, Ալիսա Ֆրեյնդլիխ և Միխայիլ Բոյարսկի |
Բեմադրող նկարիչ | Դանիիլ Մենդելևիչ |
Երաժշտություն | Գենադի Գլադկով |
Օպերատոր | Միխայիլ Դրույան |
Երկիր | ԽՍՀՄ |
Լեզու | ռուսերեն |
Ընկերություն | Սոյուզմուլտֆիլմ |
Դիստրիբյուտոր | Սոյուզմուլտֆիլմ |
Տևողություն | 19 րոպե |
Թվական | նոյեմբերի 28, 1976 |
Երկնագույն շնիկը, (ռուս.՝ Голубой щенок), ռեժիսոր Եֆիմ Համբուրգի մուլտիպլիկացիոն ֆիլմը, որը նկարհանվել է ըստ Յուրի Էնտինի համանուն բանաստեղծության, որն իր հեթին գրվել էր ըստ հունգարացի գրող Դյուլա Ուրբանի «Շունիկը, որի հետ ոչ ոք ընկերություն չէր անում» հեքիաթի։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Կապույտ շնիկը բոլորի կողմից մերժված է։ Ոչ ոք չի ուզում ընկերանալ կամ խաղալ նրա հետ։ Մոտակայքում պտտվում է ճարպիկ և խաբեբա սև կատուն։ Կղզու վրա անսպասելիորեն հարձակվում է չար ծովահենը։ Սև կատվի օգնությամբ նա գողանում է Կապույտ շնիկին։
Ծովի մեջ լողում է բարի նավաստին։ Սև կատուն պատմում է նավաստուն գողության մասին։ Նավաստին ընկնում է ծովահենի հետևից։ Չար ծովահենը փորձում է թաքնվել և բաց է թողնում լարովի ձուկ–սղոցը, որը սղոցում է նավաստու նավը։ Նավը խորտակվում է, իսկ կատուն ցատկում է ծովահենի մոտ և մեղադրում է նավաստուն` ասելով. «Նա ուզում էր թալանել քեզ, խլելով որսը»։ Ծովահենը կատվին բաց է թողնում ծովի մեջ, և վերջինս որսում է նավաստուն։ Շղթայակապ` նա Երկնագույն շնիկի հետ գերի է ընկնում։
Նավաստին և Կատուն խնջույք են կազմակերպում, որտեղ գովերգում են ընկերությունը։ Կատվի պատճառով ծովահենը շատ գինի է խմում և քնում է։ Կատուն, որոշելով, որ իրեն ոչ մի վտանգ չի սպառնում, հանգիստ պառկում է քնելու։
Շնիկը գողանում է բանալին ծովահենից և գործարկելով ձուկ-սղոցը` ազատում է նավաստուն։ Նրանք շղթայով կապում են ծովահենին, բայց նա արթնանում է։ Կատուն ցատկում է ջրի մեջ և փախչում է, իսկ նավաստին կռվի է բռնվում ծովահենի հետ։ Հաղթանակած նավաստին և շնիկը վերադառնում են կղզի որպես հերոս։
Հեղինակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սցենարի հեղինակ` Յուրի Էնտին
- Կոմպոզիտոր` Գենադի Գլադկով
- Ռեժիսոր` Եֆիմ Գամբուրգ
- Բեմադրող նկարիչ` Դանիել Մենդելևիչ
- Օպերատոր` Միխայիլ Դրույան
Ֆիլմում երգում են
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ալիսա Ֆրեյնդլիխ` Շնիկ
- Անդրեյ Միրոնով` Կատու
- Ալեքսանդր Գրադսկի` Նավաստին, Ձուկ-սղոց
- Միխայիլ Բոյարսկի` Ծովահեն
Քննադատություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]«Երկնագույն շնիկը» մուլտֆիլմ է հանդուրժողականության մասին, այն մասին, թե երեխան ինչպես պետք է վերաբերվի ուրիշի բնածին տարբերություններին, թե ինչպես «տարբերությունն» ուրիշներից արատ չէ։ - Գեորգի Բորոդին[2]
|
Վերաթողարկում
[խմբագրել | խմբագրել կոդը]Մուլտֆիլմը DVD ձևաչափով վերաթողարկվել է «Բարբոսը և ընկերները» (Սոյուզմուլտֆիլմ)[3] և «Հեքիաթների աշխարհում» («Խոշոր պլան»)[4] մուլտֆիլմերի հավաքածուներում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Երկնագույն շնիկը»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- «Երկնագույն շնիկը» մուլտֆիլմը «Անիմատոր.ռու» կայքում
|