Ալեքսանդր Պանով
Արտաքին տեսք
Ալեքսանդր Պանով | |
Կրթություն՝ | Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտ |
---|---|
Գիտական աստիճան՝ | քաղաքագիտության դոկտոր |
Մասնագիտություն՝ | դիվանագետ և japanologist |
Ծննդյան օր | հուլիսի 6, 1944 (80 տարեկան) |
Ծննդավայր | Մոսկվա, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ռուսաստան |
Պարգևներ |
Ալեքսանդր Պանով, (ռուս.՝ Александр Николаевич Панов, հուլիսի 6, 1944, Մոսկվա, ԽՍՀՄ), խորհրդային, ռուս դիվանագետ, ճապոնագետ։ Քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ավարտել է Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտը։ 1968 թվականից դիվանագիտական աշխատանքում է։ Պատմական գիտությունների թեկնածու է, քաղաքական գիտությունների դոկտոր։ Տիրապետում է անգլերենին և ճապոներենին։
- 1961-1962 թվականներին եղել է գծագրիչ։
- 1968 թվականին՝ ԽՍՀՄ ԱԳՆ Հեռավորարևելյան բաժնի ռեֆերենտ։
- 1968-1971 թվականներին՝ Ճապոնիայում ԽՍՀՄ դեսպանության կցորդ։
- 1971-1977 թվականներին՝ Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի դասախոս, ավագ դասախոս։
- 1977-1981 թվականներին՝ երրորդ քարտուղար, Նյու Յորքում (ԱՄՆ) ՄԱԿ-ին առընթեր ԽՍՀՄ մշտական ներկայացուցչության երկրորդ քարտուղար։
- 1982-1983 թվականներին՝ ԽՍՀՄ ԱԳՆ հեռավորարևելյան երկրորդ դեպարտամենտի առաջին քարտուղար։
- 1983-1988 թվականներին՝ Ճապոնիայում ԽՍՀՄ դեսպանության խորհրդական։
- 1988-1991 թվականներին՝ ԽՍՀՄ ԱԳՆ Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի և Հարավարևելյան Ասիայի վարչության պետ, բաժնի վարիչ։
- 1991-1992 թվականներին՝ Ռուսաստանի ԱԳՆ Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի և Հարավարևելյան Ասիայի դեպարտամենտի տնօրեն։
- 1992 թվականի փետրվարի 10-ից 1993 թվականի նոյեմբերի 1-ը՝ Կորեայի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան[1][2]։
- 1993 թվականի դեկտեմբերի 30-ից 1996 թվականի հոկտեմբերի 15-ը՝ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ[3][4]։
- 1996 թվականի սեպտեմբերի 6-ից 2003 թվականի դեկտեմբերի 25-ը՝ Ճապոնիայում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան[5][6]։
- 2004 թվականի ապրիլի 29-ից 2006 թվականի հունիսի 20-ը՝ Նորվեգիայում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան[7][8]։
- 2006 թվականի հուլիսի 1-ից 2010 թվականի դեկտեմբերի 1-ը՝ Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ Դիվանագիտական ակադեմիայի ռեկտոր[9]։
Ներկայումս աշխատում է ՌԳԱ ԱՄՆ և Կանադայի ինստիտուտի գլխավոր գիտաշխատող և համատեղության կարգով Մոսկվայի Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի պրոֆեսոր։
Դիվանագիտական աստիճան
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտակարգ և լիազոր դեսպան (1992 թվականի փետրվարի 10)[10]։
Ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամուսնացած է, ունի դուստր։
Պարգևներ և պատվավոր կոչումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պատվո շքանշան (1998)։
- «Աշխատանքային խիզախության համար» մեդալ (1986)։
- Ռուսաստանի Դաշնության դիվանագիտական ծառայության վաստակավոր աշխատող (2005 թվականի հունիսի 28)՝ վետերանների սոցիալական աջակցության և երիտասարդության հայրենասիրական դաստիարակության ուղղությամբ երկարամյա ակտիվ հասարակական աշխատանքի համար[11]։
- Ռուսաստանի Անվտանգության խորհրդի «Միջազգային անվտանգության ամրապնդման գործում ունեցած վաստակի համար» մեդալ (2017)։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Указ Президента Российской Федерации от 10.02.1992 № 123 «О назначении Панова А. Н. Чрезвычайным и Полномочным Послом Российской Федерации в Республике Корея»». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 14-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 14-ին.
- ↑ «Указ Президента Российской Федерации от 01.11.1993 № 1808 «Об освобождении Панова А. Н. от обязанностей Чрезвычайного и Полномочного Посла Российской Федерации в Республике Корея»». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 14-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 14-ին.
- ↑ Распоряжение Правительства Российской Федерации от 30.12.1993 № 2338-Р «О заместителях Министра иностранных дел Российской Федерации»
- ↑ «Указ Президента Российской Федерации от 15.10.1996 № 1441 «О Панове А. Н.»». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 14-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 14-ին.
- ↑ «Указ Президента Российской Федерации от 06.09.1996 № 1324 «О назначении Панова А. Н. Чрезвычайным и Полномочным Послом Российской Федерации в Японии»». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 14-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 14-ին.
- ↑ «Указ Президента Российской Федерации от 25.12.2003 № 1508 «О Панове А. Н.»». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 14-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 14-ին.
- ↑ «Указ Президента Российской Федерации от 29.04.2004 № 570 «О назначении Панова А. Н. Чрезвычайным и Полномочным Послом Российской Федерации в Королевстве Норвегия»». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 14-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 14-ին.
- ↑ «Указ Президента Российской Федерации от 20.06.2006 № 616 «О Панове А. Н.»». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 14-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 14-ին.
- ↑ Приказом по Министерству иностранных дел Российской Федерации назначен Ректором Дипломатической Академии МИД России.
- ↑ «Указ Президента Российской Федерации от 10.02.1992 № 122 «О присвоении Панову А. Н. дипломатического ранга Чрезвычайного и Полномочного Посла»». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 14-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 14-ին.
- ↑ Указ Президента Российской Федерации от 28.06.2005 № 738 «О награждении государственными наградами Российской Федерации»
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Профиль на сайте Ассоциации японоведов
- Профиль на сайте Дипломатической академии МИД России
- Профиль на сайте МГИМО
- Биография на az-libr.ru
- Интервью в журнале «Международные процессы»
|
Կատեգորիաներ:
- Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի շրջանավարտներ
- Հուլիսի 6 ծնունդներ
- 1944 ծնունդներ
- Ապրող անձինք
- Մոսկվա քաղաքում ծնվածներ
- Պատվո շքանշանի ասպետներ (Ռուսաստան)
- «Աշխատանքային արիության համար» մեդալակիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Քաղաքական գիտությունների դոկտորներ
- Ռուս դիվանագետներ
- Ռուսաստանի քաղաքագետներ
- Պատմական գիտությունների թեկնածուներ
- Դիվանագետներ այբբենական կարգով