Վինի Թուխ (մուլտֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վինի Թուխ
ռուս.՝ Винни-Пух
Տեսակկարճամետրաժ մուլտիպլիկացիոն ֆիլմ
Ժանրհեքիաթ, մանկական ֆիլմ, երաժշտական ֆիլմ և գրական ստեղծագործության էկրանավորում
ԿերպարներՎինի Թուխ և Դնչիկ
Հիմնված էՎինի Թուխ
Շարքի մասն էՎինի Թուխը և բոլորը, բոլորը, բոլորը
ՌեժիսորՖյոդոր Խիտրուկ
ՍցենարիստԲորիս Զախոդեր
ՀնչյունավորումԵվգենի Լեոնով, Իա Սավվինա, Վլադիմիր Օսենև, Էրաստ Գարին, Զինաիդա Նարիշկինա և Anatoly Shchukin?
ՊատմողՎլադիմիր Օսենև[1]
Բեմադրող նկարիչԷդուարդ Նազարով
ԵրաժշտությունՄոիսեյ Վայնբերգ
Երկիր ԽՍՀՄ
Լեզուռուսերեն
ԸնկերությունՍոյուզմուլտֆիլմ
Տևողություն11 րոպե
ՇարքՎինի Թուխը և բոլորը, բոլորը, բոլորը
Թվական1969 և հուլիսի 19, 1969[2]

Վինի Թուխ (ռուս.՝ Винни-Пух), խորհրդային նկարված մուլտֆիլմ, Ալեքսանդր Միլնի համանուն հեքիաթի էկրանավորումը։

Մուլտֆիլմերն են.

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Գլուխ I, որտեղ մենք ծանոթանում են Վինի Թուխի և մի քանի կասկածելի մեղուների հետ:

Վաղուց, շատ վաղուց, կարծես անցյալ շաբաթ օրը, մի երկրում ապրել է Վինի Թուխ արջուկը։ Իսկ ինչո՞ւ է հենց այդ անունով։ Որովհետև նրա դռան վրա գրված է «Վինի Թուխ», իսկ նա ապրում է այդտեղ։ Մի անգամ Վինի Թուխը գնում է անտառ, որպեսզի մի քիչ նախաճաշի՝ նա միշտ չէր լավ ուտում և խմում։ Բացի այդ, նա բանաստեղծ էր և ազատ ժամանակ բանաստեղծություններ ու նույնիսկ երգեր էր գրում...

Անհանգիստ արջուկը քայլում էր անտառով և երգում երգեր, հանդիպում է Մեծ-ավելի մեծ կաղնուն, որի վրա՝ բարձրում, կար մեղր և մեղուներ։ Սկզբից ինքը, իսկ հետո օգնության է կանչում իր ընկեր խոզուկ Դնչիկին, արջուկ Վինի Թուխը մտածում է խորամանկ ելքեր, անհաջող փորձում է հասնել մեղրին։

Ստեղծման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինչպես վերհիշում է մուլտֆիլմի ռեժիսոր Ֆեոդոր Խիտրուկը, մուլտֆիլմի գլախվոր հերոսի՝ Վինի Թուխի ձայնի հնչյունավորման դերասանի ընտրության ժամանակ եղել են դժվարություններ։

Փորձել են շատ դերասանների, բայց ոչ ոք չի համապատասխանել։ Փորձել են Եվգենի Լեոնովին[4][5], բայց նրա ձայնը նույնպես չափազանց ցածր է եղել և մուլտֆիլմ ստեղծողը նրան չի ընդունել։ Ապա ձայնային օպերատոր Գեորգի Մարտինյուկն անսպասելի առաջարկել է որոշ չափով արագացնել ձայնի ընթացքը ֆիլմում. արդյունքը եղել է նկատելի։ Ձայնը ճիշտ բնույթի էր։ Նույն տեխնիկան օգտագործել են այլ մուլտիպլիկացիոն հերոսների համար ևս։

Ինչպես Իյա Սավինան խոստովանել է, երբ նա ստեղծել է Դնչիկի կերպարը, ինքը մի փոքր նմանակել է Բելլա Ախմադուլինիայի դերակատարմանը «Ապրում է այդպիսի երիտասարդ» ֆիլմում[4][5][6]։

Մուլտֆիլմի ոճ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մուլտֆիլմի գեղարվեստական լուծումը միավորում է հետին պատկերների «մանկական» նկարները (օրինակ՝ հետին պլանում երևում եմ հսկայական խխունջներ, ճպուռներ, որոնք նստած են հսկայական սնկերին, ծառերի, որոնց վրա միաժամանակ աճում են խնձորներ, սալորներ և այլ մրգեր) և կերպարների նկարների այդ ժամանակի համար զարգացած սահուն գունանցումներ (անհետացել է երկրորդ մասում)։ Գործողությունները տեղի են ունենում մի հարթության վրա, ինչպես Ֆյոդոր Խիտրուկի մյուս աշխատանքներում։

Ներածական ենթագրերի շուրջ ևս ներկայացվում են «մանկական» թիթեռների, ձկների ու թռչունների և այլնի նկարներ։

Ստեղծողներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կերպարների հնչյունավորողներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերասան Դեր
Եվգենի Լեոնով Վինի Թուխ
Իյա Սավինա Դնչիկ
Անատոլի Շչուկին Ճագար
Էրաստ Գարին Իա-Իա
Զինաիդա Նարիշկինա Բու
Վլադիմիր Օսենև[4] Հեղինակ

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1976 թվական՝ ռեժիսոր Ֆյոդոր Խիտրուկին ԽՍՀՄ պետական մրցանակ։

Մեջբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վինի Թուխի բոլոր երեք մուլտֆիլներում էլ կան խոսակցական հումորային մեջբերումներով։

Տարբերություն հեքիաթից[խմբագրել | խմբագրել կոդը]

Մուլտֆիլմում (ինչպես նաև շարունակություններում) բացակայում է Քրիստաֆեր Ռոբինը, դրա համար Վինի Թուխը և նրա ընկերները չեն ապրում տղայի երևակայության մեջ, այլ նրանք գոյություն ունեն որպես անկախ էակներ։ Քրիստաֆեր Ռոբինի դերը բաժանվել է Ճագարի և Դնչիկի միջև[7]։

Երգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Վինի Թուխի երգը», կատարում է Եվգենի Լեոնովը։
  • «Վինի Թուխի և Դնչիկի երգը», կատարում են Եվգենի Լեոնովը և Իյա Սավինան։
  • «Ամպիկ», կատարում է Եվգենի Լեոնովը։

Մուլտֆիլմի երգեր թողարկել է «Մեղեդի» կազմակերպությունը «Երգեր մուլտֆիմներից» հավաքածուի մեջ մանկական սկավառակների վրա (Դ-00030781 և այլն), ժապավենային գլանների և «Սվեմա» կոմպակտ-սկավառականերով։ 1990-ական թվականներին երգերը թողարկվել են «Ապրելևկա Սաունդ» թիթեղիկների, ձայնասկավառակների և կոմպակտ-սկավառակների վրա, ավելի ուշ՝ այլ ընկերությունների ժապավենների և ձայնասկավառակների, առաջին հերթին՝ «Տվիկ Լիրեկի»։

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

1995 թվականին թողարկվել է Վինի Թուխ մուլտսերիալի աուդիո հեքիաթը Ալեքսանդր Պոժարովի հնչյունավորմամբ, «Տվիկ Լիրեկ» ընկերության ձայնասկավառակներով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Internet Movie Database — 1990.
  2. Internet Movie Database — 1990.
  3. «Винни Пух»։ www.kinopoisk.ru։ Վերցված է դեկտեմբերի 6, 2012 
  4. 4,0 4,1 4,2 Kapkov, Segey (2006). Мастера дураковаляния (Interview with Khitruk in Russian). Kinovedcheskie Zapiski, Vol. 80
  5. 5,0 5,1 САВВИНА Ия Сергеевна. rusactors.ru
  6. Сергей Капков «Мастера дураковаляния» Киноведческие записки № 80, 2006 ссылка от 23 сентября 2008
  7. 7,0 7,1 Mikhailin, yurii (2005) О зарождении идеи фильма (Interview with Khitruk in Russian). Kinovedcheskie Zapiski, Vol. 73

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]