Անառակ թութակի վերադարձը
Անառակ թութակի վերադարձը | |
---|---|
Տեսակ | մուլտիպլիկացիոն ֆիլմերի շարք |
Ժանր | հեքիաթ և կատակերգական հեռուստասերիալ |
Ստեղծող | Վալենտին Կարավաև և Ալեքսանդր Կուրլյանդսկի |
Ձայնագրում | Նատալյա Չենչիկ, Մարգարիտա Կորաբելնիկովա, Վյաչեսլավ Նևիննի և Գենադի Խազանով |
Երաժշտություն | Ալեքսանդր Ռասկատով |
Երկիր | ԽՍՀՄ և Ռուսաստան |
Լեզու | ռուսերեն |
Սերիաների քանակ | 6 |
Ռեժիսոր | Վալենտին Կարավաև և Ալեքսանդր Դավիդով |
Սցենարիստ | Ալեքսանդր Կուրլյանդսկի և Վալենտին Կարավաև |
Ընկերություն | Սոյուզմուլտֆիլմ |
Էկրաններին է | 2006-ը |
«Անառակ թութակի վերադարձը», խորհրդային և ռուսական մուլիպլիկացիոն սերիալ։ Այն ստեղծվել է 1984 թվականին ռեժիսոր Վալենտին Կարավայևի և սցենարիստ Ալեքսանդր Կուրլյանդսկիի կողմից։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Մուլտիպլիկացիոն սերիալը «մեր օրերի հերոս» թութակ՝ Կեշայի արկածների մասին է։ Բոլոր գործողությունները կատարվում են ռուսական ինչ-որ աբստրակտ քաղաքում և նրա շրջակայքում։ Կեշան ապրում էր դպրոցական Վովայի տանը, սակայն իր տաքարյուն, մեծամիտ բնավորության պատճառով պարբերաբար փախնում էր և անպայմանորեն հայտնվում անհաջողությունների մեջ, բայց վերջիվերջո վերդառնում էր Վովայի մոտ իր մեղքն ընդունելով։ Սերիալի հումորի հիմքում Կեշայի արտասովոր պահվածքն է, և այն մեջբերումները որոնք օգտագործում է թութակը։
Թողարկման ցանկ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Անառակ թութակի վերադարձը (1984)
- Անառակ թութակի վերադարձը (երկրորդ թողարկում) (1987)
- Անառակ թութակի վերադարձը (երրորդ թողարկում) (1988)
- Թութակ Կեշայի առավոտը (2002)
- Թութակ Կեշայի նոր արկածները (2005)
- Թութակ Կեշան և Հրեշը (2006)
Ստեղծման պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ըստ առաջին երեք թողարկումների նկարիչ-բեմադրող Անատոլի Սավչենկոի[1] ռեժիսոր Վալենտին Կարավայևը նկատում է ճաղաշարին նստած ճնճղուկների երամիկ, իսկ նրանց կենտրոնում փոքրիկ թութակ, որը ճնճղուկներին շատ ակտիվ ինչ-որ բան էր «պատմում»։ Վալենտինը սրանից տպավորվում է և սկսում է երևակայել, թե որտեղից է հայտնվել այդ թութակը, մոլորվել է, թե փախել է տնից։ Իր մտահաղացմամբ ռեժիսորը կիսվում է դրմատուրգ Կուրլյանդսկիի հետ, և նրանք միասին գրում են սցենար։ Իսկ հետո արդեն Սավչենկոն ստեղծում է Կեշայի կերպարը։
Սերիալի ողջ տոնը տրվել է Վալենտին Կարավայևի կողմից, ով սակայն առաջին թողարկումից հետո սկսել է զբավել այլ նախագծերով։ Այդ պատճառով էլ երկրորդ սերիան նկարել է Ալեքսանդր Դավիդովը, ով այս գործի համար «Նիկա» կինոփռատոնին պրեմիա է ստացել, ինչն էլ հավանաբար ազդել է Կարավայևի վրա և ստիպել է նրան հետ վերադառնալ մուլտֆիլմի երրորդ թողարկման աշխատանքների ժամանակ։
1990-ական թվականների սկզբի տնտեսական ճգնաժամը ստիպեց երկար ժամանակով հետաձգել մուլտֆիլմի չորրորդ թողարկումը, չնայած սցենարը գրված էր։ Ալեքսանդր Կուրլյանդսկին բանակցություններ է վարում գերմանացի կոլեգաների հետ, որպեսիզի 13 մասից բաղկացած մուլտսերիալը ստեղծվի արտասահմանում, բայց նախագիծը չի հաստատվում[2]։
2000-ական թվականներին, արդեն Կարավայևի մահից հետո, Կուրլյանդսկին սերիալի գլխավոր հերոսին վերակենդանացնելու փորձ է անում։ Աշխատանքը կրկին կատարվում է Ալեքսանդր Դավիդովի հետ։ Ստեղծագործական հիմնական անձնակազմը գրեթե ամբողջությամբ փոխվում է։ Բոլոր նոր մուլտֆիլմերն ունենին յուրօրինակ վերնագրեր։ Բանալի է մնում միայն «թութկ Կեշա» բառակապակցությունը։
2017 թվականի մարտին «Սոյուզմուլտֆիլմի» գեղարվեստական խորհրդի անդամ Տատյանա Իլինան բարձրաձայնեց «Կեշան Թաիթիում» լիամետրաժ 3D մուլտֆիլմի ստեղծման պլաների մասին[3]։ Սցենարը գրվել էր Ալեքսանդր Կուրլյանդսկիի կողմից, դեռևս չորս տարի առաջ[4]։ Նույն տարվա հունիսին վարչության նախագահ Յուլիանա Սլաշյովան հաստատեց այս տեղեկությունը։ Նկարահանումները պետք է սկվեին 2018 թվականին, իսկ պրեմիերան նախատեսվում է 2020 թվականին[5]։
Կերպարներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Թութակ Կեշա
[խմբագրել | խմբագրել կոդը]Կեշան մուլտֆիլմի գլխավոր հերոսն է, հնչունավորել են՝ Գենադի Խազանովը (առաջին երեք թողարկումները) և Իգոր Խրիստենկոն (հաջորդ թողարկումները)։
Եսակենտրոն, շատ ուշադրություն պահանջող, քմահաճ և ինքնահավան։ Սիրելի զբաղմունքը՝ բացարձակապես տարբեր թեմաներով (դատելով բառապաշարից) հեռուստատեսային ֆիլմերի և հաղոդումների դիտում, քրեական սերիալներից մինչև համերգային ծրագրեր։
- «Խնայդրամարկղը թալանեցին», «Շուրիկ զգույշ եղեք հանցագործը զինված է», «Իսկ մայոր Տոմինն ինձ ասում էր» արտահայտությունները, հավանաբար հղում է «Հետաքննությունը վարում են ԶնաՏոԿի (գիտակները)»-ին,
- «Պանի Մոնիկայի» հիշատակումները, ակնհայտ հղում է ««13 աթոռ» գինետուն» հեռուստահաղորդմանը,
- «Ես ողորմելի, խղճուկ անձնավորություն եմ» արտահայտությունը հղում է Իլյա Իլֆի և Եվգենի Պետրովի «Ոսկե հորթը» վիպակի Պանիկովսկուն,
Վովկա
[խմբագրել | խմբագրել կոդը]Կեշայի տերը։ Հնչունավորել են՝ Մարգարիտա Կարաբելնիկովան (առաջին և երրորդ թողարկումները), Նատալիա Չենչիկը (երկրորդ թողարկումը) և Օլգա Շորոխովան (վերջին թողարկումը)։
Դպրոցական տարիքի տղա։ Մշտապես սովորում է դասեր։ Համբերատար է քմահաճ թութակի հանդեպ։ Հոգ է տանում նրա մասին, ահանգստանում է։ Ամեն կերպ փորձում է ցույց տալ իր սերը Կեշայի հանդեպ։ Հանգիստ է վերաբերում Կեշայի արարմունքներին, ամեն անգամ նրան հերթությամբ ներում և հետ է ընդունում։
Այլ կերպարներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Կատու՝ ալարկոտ, վայելուչ, պարծենկոտ, պատվամոլ։ Ապրում է ձեղնահարկում հարուստ տիրոջ հետ։ Նրա կարգախոսն է՝ «Մեզ այստեղ էլ վատ չեն կերակրում»։ Երբեմն հիանում է Կեշայի կարողություններով, երբեմն հակառակը։ Երկրորդ սերիայից սկսած նա կրում է կապույտ ջինս։
- Ագռավ Կլարա՝ տհաս, ֆլեգմատիկ։ Սննդի որոնման համար անընդհատ փորփրում է աղբը։ Ամեն ինչի լավատեսորոն է վերաբերում։ Առավել հաճախ հարգում է Կեշային։ Սիրելի արտահայտությունը՝ մասնավորապես նրա համար, «Սքանչելի է։ Սքանչելի է»։
- Շունիկ՝ առաջին անգամ հայտնվել է առաջին թողարկման ժամանակ, Կեշայի վերադառնալուց հետո։ Մուլտֆիլմում գլխավոր դեր չի զբաղեցնում։ Սուբլիմացնում է Վովկայի սերը Կեշայի հանդեպ։
- Կոլյա՝ փոքրիկ մոխրագույն ճնճղուկ, միակը ով առաջին թողարկման ժամանակ հասկանում է Կեշային։ Ձմռանը նա մնացել էր սառնամանիքին և Կեշան նրան ապաստարան էր տվել իր գզգզված գլխարկի տակ։ Ի տարբերություն գրքի մուլտֆիլմում նրա անունը չի հիշատակվում։ Ամբողջ սերիալի ընթացքում միայն ծլվլում է, չի արտասանում ոչ մի բառ։
- Նոր տեր՝ դաժան պատանի տղա, «ոսկե երիտասարդության» վառ ներկայացուցիչ, ով երկրորդ թողարկման ժամանակ գնել է Կեշային իր իսկ խնդրանքով։ Սակայն նա հոգ չէր խնամում Կեշային, ստիպում էր նրան իր փոխարեն անել բոլոր գործերը։ Ապրում էր հարուստ բնակարանում։
- Վասիլի՝ գյուղացի, ով ապրում է «Լուսավոր ճանապարհ» սովտնտեսությունում։ Վրցրել է Կեշային երրորդ սերիայում։ Նա բաց է, ընկերասեր սիրում է արվեստը։ Ներում է թութակի բոլոր տարօրինակությունները, ունի տրակտոր (որը հետո Կեշան խորտակում է), ֆերմա և պատրաստում է «այծի տոտիկներ»։ Համբերատար է։
- Յոլկին՝ ոստիկանության սպա։ Հայտնվում է նոր թողարկումներում։
Փաստեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մուլտֆիլմի սյուժեն մանկական հոգեբանները օգտակործում են դեռահասների հետ կոնֆլիկտային իրավիճակների լուծման համար[6]։
- Թութակ Կեշան դարձել է առևտրային բրենդ, որն ակտիվ շրջանառվում է սեփակնատերերի և կայքահենների կողմից։ Այսպիսով «Акелла» ընկերությունը մուլտֆիլմի մոտիվներով ստեղծել է ուսուցողական խաղերի շարք[7], այն հիմք է դարձել ներկազարդելու նկարների համար[8]։
- Մուլտֆիլմի հանրաճանաչությունը ստիպեց Կուրլյանդսկիին գիրք գրել[9], այն ներառում է «Դուք չեք եղել Թաիտիում», «Իսկ մեզ այստեղ էլ վատ չեն կերակրում» և «Հիանալի է» պատմվածքները։
- 2004 թվականին լույս տեսավ դասագիրք մուլտֆիլմի հերոսների պատկերով։ Կուրլյանդսկին պլանավորել էր «Լոմոնոսովյան դպրոցի» հետ թողարկել 22 գրքից բաղկացած սերիա 1֊ից 7֊րդ դասարանների բոլոր հիմնական առարկաների համար[10]։
Գրախոսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Քննադատները միաձայն ընդունում են, որ Կեշան հասարակ մուլիպլիկացիոն հերոս չէ։ Նրա կերպարը մանրամասն նկարագրված էր և նախապես մտածված էր այնպես, որ գրավեր հանդիսատեսի համակրանքը։ Ընդ որում մուլտֆիլմը առավել սիրում և գնահատում են մեծահասակները[11]։
Կուրլյանդսկիին անվանում են «հիանալի երևակայություն ունեցող մարդ», մուլտֆիլմը՝ «Անառակ թութակի վերադարձ», ստեղծագործությունը՝ «չհնացող սովետական հումորով և հեգնանքով» Ֆիլմ, որը «արժանի է վերանայվել տասնյակ անգամներ»[12]։
Ըստ Դարիա Պիչորինայի[11], արկածախնդրության ձգուտումը թութակի մոտ ոչ այլ ինչ է քան «ամենատես և վերահսկող հասարակությունից ազատվելու պատրվակ»։ Այսպիսով Կեշան ուղղակի փորձում է ազատվել հավատարիմ, բայց ձանձրալի Վովկայի խնամքից։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Сергей Капков, интервью с Анатолием Савченко (2004 թ․ հուլիսի 18). «Мой учитель – любопытство». Сайт отечественной анимации «Аниматор.ру».
{{cite web}}
: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) - ↑ По материалам статьи С. Капкова «Новые приключения попугая Кеши» на сайте www.animator.ru
- ↑ «Попугая Кешу снимут в 3D». Российская газета. 2017 թ․ մարտի 19.
- ↑ ««Союзмультфильм» снимет фильм о Кеше и собирается решить проблему прав на «Карлсона»». ТАСС. 2017 թ․ հունիսի 3. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունիսի 15-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 15-ին.
- ↑ «Полнометражный мультфильм про попугая Кешу выпустят в 2020 году». ՌԻԱ Նովոստի. 2017 թ․ հունիսի 3.
- ↑ Подробнее можно ознакомиться со статьёй заведующим отделением психолого-педагогической помощи центра «Добрыня» (Новосибирская обл.) Тевдорошвили О. Изучение конфликтных ситуаций на материале мультфильма // Школьный психолог : Газета. — Москва: Первое сентября. — № 12 (442).
- ↑ «Каталог игр компании «Акелла»». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունիսի 29-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 15-ին.
- ↑ С примером можно ознакомиться на сайте www.raskraska.com
- ↑ А. Курляндский Возвращение блудного попугая. — Стрекоза-Пресс, 2002. — С. 80. — ISBN 5-94563-339-9
- ↑ Тема широко раскрыта в статье Шиц М. Третье возвращение блудного попугая // Российская газета. —Москва, 18.02.2004. — № 3408.
- ↑ 11,0 11,1 Рецензия опубликована на сайте www.nashfilm.ru Արխիվացված 2010-01-10 Wayback Machine
- ↑ Наиболее интересные отзывы можно найти на сайте www.kinopoisk.ru.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Возвращение блудного попугая» на сайте Animator.ru
- «Возвращение блудного попугая» на сайте The Big Cartoon DataBase
- Возвращение блудного попугая – история эгоиста Արխիվացված 2010-01-10 Wayback Machine на сайте Наш Фильм.ру
- Возвращение блудного попугая (фильм, 1984) на сайте Всё о кино.ру
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Անառակ թութակի վերադարձը կատեգորիայում։ |