Հեքիաթ Մալչիշ-Կիբալչիշի մասին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հեքիաթ Մալչիշ-Կիբալչիշի մասին
ռուս.՝ Сказка о Мальчише-Кибальчише
Տեսակմուլտֆիլմ
Ժանրհեքիաթ
Հիմնված էQ4421374?
ՌեժիսորԱլեքսանդրա Սնեժկո-Բլոցկայա
ՍցենարիստՌաքել Լազարևնա Սոլոմյանսկայա
ՀնչյունավորումՎալենտինա Սպերանտովա, Միխայիլ Նազվանով, Վիկտոր Խոխրյակով, Գեորգի Վիցին, Ալեքսեյ Կոնսովսկի և Լեոնիդ Պիրոգով
ԵրաժշտությունՄիխայիլ Ռաուխվերգեր
ՕպերատորԵկատերինա Ռիզո
Երկիր ԽՍՀՄ
Լեզուռուսերեն
ԸնկերությունՍոյուզմուլտֆիլմ
Տևողություն1278 վայրկյան
Թվական1958

Հեքիաթ Մալչիշ-Կիբալչիշի մասին (ռուս.՝ Сказка о Мальчише-Кибальчише), խորհրդային նկարված մուլտիպլիկացիոն ֆիլմ, որը նկարահանվել է 1985 թվականին։ Արկադի Գայդարի կողմից գրված նույնանուն հեքիաթի հիման վրա հերոսական և ռոմանտիկ մուլտֆիլմն ստեղծել է ռեժիսոր Ալեքսանդրա Սնեժկո-Բլոցկայան[1]։ Վերնագրում նշված է. «Այս ֆիլմը նվիրված է լենինյան փառահեղ կոմերիտմիությանը»։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Մուլտֆիլմը նկարահանվել է ըստ Ա. Գայդարի «Հեքիաթ ռազմական գաղտնիքի մասին կամ Մալչիշ-Կիբալչիշի և նրա հաստատ խոսքի մասին» ստեղծագործության։ Սյուժեի կենտրոնում արտասահմանյան զորքերի ներխուժման դիմադրության կազմակերպիչ Մալչիշ-Կիբալչիշի պահվածքն է և դավաճան Մալչիշ-Պլոխիշի պահվածքը։

Նկարահանող խումբ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սցենարի հեղինակ` Լիա Սոլյանսկայա
  • Ռեժիսոր` Ալեքսանդրա Սնեժկո-Բլոցկայա
  • Կոմպոզիտոր` Միխայիլ Ռաուխվերգեր
  • Երգերի տեքստի հեղիանկ` Յակով Ակիմ
  • Բեմադրող նկարիչներ` Մարիա Ռուդաչենկո, Բորիս Կորնեև
  • Օպերատոր` Եկատերինա Րիզո
  • Հնչյունային օպերատոր` Բորիս Ֆիլչիկով
  • Ռեժիսորի օգնականներ` Ն. Օռլով, Նինա Մայորովա
  • Նկարիչ մուլտիպլիկատորներ` Վյաչեսլավ Կոտյոնոչկին, Վլադիմիր Պեկար, Վլադիմիր Պոպով, Ելիզավետա Կոմովա, Տատյանա Ֆյոդորովա, Կոնստանտին Չիկին, Վիկտոր Լիխաչյով, Վլադիմիր Կրումին, Վադիմ Դոլգիխ, Բորիս Բուտակով

Դերերը հնչյունավորել են[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Վալենտինա Սպերանտովա` Մալչիշ-Կիբալչիշ
  • Միխայիլ Նազվանով
  • Վիկտոր Խոխրյակով
  • Գեորգի Վիցին` Պապիկ, Բուրժուին
  • Ալեքսանդր Կոնսովսկի` Սուրհանդակ
  • Կոնստանտին Ուստյուգով
  • Լեոնիդ Պիրոգով

Վերաթողարկում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուսաստանում 1990-ականներին VHS ձևաչափով «Սոյուզ Վիդեո» ընկերության կողմից թողարկվել է Սոյուզմուլտֆիլմ ստուդիայի մուլտֆիլմերի հավաքածուում։ 2000-ականներին նորից VHS ձևաչափով նույն ստուդիայի կողմից թողարկվել է «Страна Пионерия» հավաքածուի մեջ, հետևյալ մուլտֆիլմերի հետ` «Կարմիր փողկապների արկածները», «Պիոների ջութակը», «Օռլյոնոկ», «Երգ երիտասարդ թմբկահարի մասին» և Ավրորա։

Մուլտֆիմի մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

1950-60 ական թվականները «Սոյուզմուլտֆիլմի» համար նշանավորվել են ստեղծագործական որոնումներով և փորձերով, որոնք 1963 թվականին ամբողջապես փոխել են ստուդիայի «դեմքը»։ Ձևի նորարարությունները, կերպարների և միջավայրի պայմանական լուծումները և պլաստիկայի ոճավորումը դարձել են սովորական։ Նկարված մուլտիպլիկացիայում այս ոլորտում առաջին ձեռքբերումները կարելի է համարել Եվգենի Միգունովի «Ծանոթ նկարներ», Ալեքսանդրա Սնեժկո Բլոցկայայի «Հեքիաթ Մալչիշ-Կիբալչիշի» մասին մուլտֆիլմերը, Բրումբերգ քույրերի 1950 ականններին նկարահանած ֆիլմերը, Միխայիլ և Վերա Ցեխանովսկիների «Աղվեսը, Կուղբը և ուրիշները» և «Մուլտիպիլմիկացիոն կոկորդիլոսների» որոշ սյուժեներ։
- Գեորգի Բորոդին, «Կարճ պատմական ակնարկ»[2]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ օգոստոսի 31-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 11-ին.«Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ օգոստոսի 31-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 11-ին.
  2. Георгий Бородин: Киностудия «Союзмультфильм» Краткий исторический обзор (Эксперименты рубежа 1950-60-х годов) Արխիվացված 2016-03-05 Wayback Machine

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]