Ջեյմս Ջորջ Ֆրեզեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto Info sciences exactes.png
Ջեյմս Ջորջ Ֆրեզեր
JamesGeorgeFrazer.jpg
Ծնվել է հունվարի 1, 1854({{padleft:1854|4|0}}-{{padleft:1|2|0}}-{{padleft:1|2|0}})[1][2]
Գլազգո, Շոտլանդիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Մահացել է մայիսի 7, 1941({{padleft:1941|4|0}}-{{padleft:5|2|0}}-{{padleft:7|2|0}})[1][2] (87 տարեկանում)
Քեմբրիջ, Քեմբրիջ, Քեմբրիջշիր, Քեմբրիջշիր, Արևելյան Անգլիա, Անգլիա, Միացյալ Թագավորություն
Քաղաքացիություն Flag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն
Մասնագիտություն մարդաբան, գրող, պատմաբան, առասպելագիր և կլասիցիստ
Հաստատություն(ներ) Քեմբրիջի համալսարան
Գործունեության ոլորտ Մարդաբանություն, Էթնոլոգիա, մշակութաբանություն, Աշուղական երաժշտություն և history of religions
Անդամակցություն Գերմանիայի հնագիտական ինստիտուտ, Լոնդոնի թագավորական ընկերություն, Բրիտանական ակադեմիա և Պրուսիայի գիտությունների ակադեմիա
Ալմա մատեր Գլազգոյի համալսարան և Թրինիթի քոլեջ
Տիրապետում է լեզուներին անգլերեն[3]
Գիտական ղեկավար William Robertson Smith
Պարգևներ
Վաստակի շքանշան
James George Frazer Վիքիպահեստում


Ջեյմս Ջորջ Ֆրեզեր (Sir James George Frazer), (հունվար 1, 1854 թ. - մայիս 7, 1941 թ.) եղել է շոտլանդացի սոցիալ մարդաբան, որը կարևոր դեր է կատարել դիցաբանության հետազոտման ասպարեզում և համեմատական կրոնաբանության ասպարեզում։[4] Նա հաճախ համարվում է ժամանակակից մարդաբանության հիմնադիր հայրերից մեկը։

Նրա ամենահայտնի աշխատությունը «Ոսկե ճյուղը», իր մեջ տեղեկություններ և փաստեր է պարունակում այն բանի մասին, որ կրոնները և դիցաբանությունները, չնայած այն բանին որ նրանցից յուրաքանչյուրը հատուկ է եղել մի կամ մի քանի ազգերի համար, այնուամենայնիվ որոշ ըդնահանուր գծերով կապված են իրար։ Ֆրեզերը պնդել է որ մարդկային հավատալիքները անցել են երեք փուլերով՝ պարզ մոգություն, որին հաջորդել են կրոնները, որն էլ իր հերթին փոխարինվել է գիտությամբ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Գլազգո քաղաքում, սակայն այցելել է Հելենսբուրի Սփրինգֆիլդ և Լոմոնդ դպրոցները։[5] Հետագա կրթությունը ստացել է Գլազգոյի համալսարանում և Թրինիթի քոլեջում։ Թրինիթիից հետո նա իրավաբանություն է սովորել Միդլ Տեմփլում, սակայն երբեք գործնականում չի օգտագործել իր ստացած գիտելիքները։

Իր կյանքի մեծ մասը նա նվիրել է Թրինիթի քոլեջին, բացի 1907 - 1908 թվականներին, երբ աշխատում էր Լիվերպուլի համալսարանում։ 1914 թվականին նա կարգվել է որպես ասպետ և մի շարք համալսարանների օգնությամբ իր դասախոսություններն է կարդացել շատ այլ համալսարաններում։ 1930 թվականից հետո նրա տեսողությունը կտրուկ նվազում է, ոմանք նույնիսկ պնդում են թե նա կույր էր 1930-ից հետո։ Նա և իր կինը՝ Լիլին մահացել են մի քանի ժամվա տարբերությամբ։ Նրանք երկուսն էլ թաղվել են Քեմբրիջում:

Միֆերի ու կրոնների հետազոտումը դարձավ նրա մասնագիտական կյանքի գլխավոր և հիմնական ասպարեզը։ Բացի այն դեպքերից երբ նա այցելել է Իտալիա և Հունաստան Ֆրեզերը, երբեք շատ չի ճամպորհդել։ Նրան հիմնական տեղեկությունները տրամադրում էին անտիկ շրջանի գրքերը և այն հարցումները որը նա կատարում էր փոստային ճանապարհններով։ Ֆրեզերի հետաքրքրությունը սոցիալ մարդաբանության նկատմամաբ առաջացել է Էդվարդ Բառշրնետ Թեյլորի «Պարզ մշակույթ» գիրքը կարդալուց հետո։ Նրան այս հարցում խրախուսել է նաև իր ընկերը՝ Վիլյամ Ռոբերտսոն Սմիթը, որը իր հերթին համեմատում էր Նոր կտակարանի որոշ մասեր հին եբրայական ֆոլկլյորի հետ։

Ֆրեզերը առաջին գիտնական էր, որը հանգամանորեն բացատրեց միֆերի և ծեսերի կապերը։ Նրա տոտեմիզմի մասին գաղափարները հետագայում զարգացում են ապրել ֆրանսիացի մարդաբան Կլոդ Լեվի-Ստրաուսի կողմից, ով հիմք է դրել ստրուկտուրալիզմի գաղափարին։ Նրա պատկերացումները մահացող և վերակենդանացող աստվածների մասին դեռ չի հանդիսացել գիտական ոլորտների հետազոտմանը։ Նրա ժամանակակիցների հավանությունը դարվինիզմի հանդեպ, Ֆրեզերի կողմից մեկնաբանվել են այսպես, սկզբում եղել մոգությունը որն իր տեղը զիջել է կրոնին, որն էլ փոխարինվել է գիտությամբ։ Բայց նրա «Ոսկե ճյուղը» աշխատությունը որը ուսումնասիորւմ է անտիկ հավատալիքները, ծեսերը, և ավանդությունները, նաև նրանց զուգահեռները քրիստոնեության մեջ, շարունակում են լինել ինչպես գիտնականների այնպես էլ լայն շրջանի հասարակության հետաքրքրության առարկան։

«Ոսկե ճյուղը» առաջին անգամ հրատարակվել է 1890 թվականին երկու հատորով։ Այնուամենայնիվ Ֆրեզերը ստիպված է եղել վերամշակել ու վերահրատարակել գիրքը ևս երկու անգամ, վերջին՝ երրորդ վերարատարակումը եղել է 1915 թվականին, գիրքը արդեն բաղկացած է եղել տասներկու հատորներից։ Հետագայում գրքին ավելացվել է նաև տասներեքերորդ հատորը, դա եղել 1936 թվականին։ 1922 թվականին նա հրատարակել է գրքի կրճատված տարբերակը, որտեղից դուրս են մնացել որոշ հակասական մտքեր քրիստոնեության մասին, սակայն գիրքը, ինչպես ինքը հեղինակն է նշել, նրա նախաբանում կարող է տալ մեզ հետաքրքրող կրոնական շատ հարցերի պատասխանները, ինչպես նաև այն, որ գիրքը իր մեջ շարունակում է պարունակել կարևորագույն տեղեկություններ մոգության և կրոնների ձևավավորման մասին։[6] Գիրքը լայն ազդեցություն թողեց ժամանակի մտավորականների վրա, որոն թվում էր և Զիգմունդ Ֆրոյդը ով նաև գիրք հրատարակեց Տոտեմ և տաբու անվանմամբ։

Կյանքի սիմվոլիկ շրջապտույտի, մահվան և վերածնունդի մասին տեղեկությունները որոնց մասին գրել է Ֆրեզերը իր գրքում մի շարք բանաստեղծների և արտիստների ուշադրությանն է արժանացել։ Ամենահայտնի օրինակններից մեկն է Թոմաս Սթեռնս Էլիոթի «Մեռած երկիրը» պոեմը։ Ջիմ Մորիսոնը գրել է «Celebration of the Lizard» երգը (որը ի վերջո անվանվեց «Not to Touch the Earth», և ընդգրկվեց «Waiting for the Sun» ալբոմում 1968 թվականին), իր մեջ պարունակում է հետևյալ նախադասությունը. «Չդիպչել գետնին, չտեսնել արևը» որոնք հենց Ֆրեզերի «Ոսկե ճյուղը» աշխատության գլուխնների վերնագրերն են։ Ֆրեզերի աշխատության ազդեցությունը կա նաև Ֆրենսիս Ֆորդ Կոպպոլաի «Ապոկալիպսիսը հիմա» ֆիլմում (ֆիլմի վերջին հատվածներից մեկում կարող ենք տեսնել Ֆրեզերի գրքի հրատարակություններից մեկը)։

Ֆրեզերի այս աշխատությունը բազմիցս եղել ուշ 20-րդ դարի մարդաբանների քննարկման հարցը, մասնավորապես սոցիալ մարդաբան Էդումնդ Լիչը շատ է քննադատել գիրքը այն պատճառով, որ այն այդքան զուգահեռներ է անցկացնում իրարից շատ տարբերվող ազգերի և նրանց դիցաբանության միջև, սակայ հարկ է նշել որ այս քննադատությունները նա արել է հիմնվելով Ֆրեզերի հսկայածավալ աշխատության միայն կրճատ հրատարակության վրա, որը սակայն իր մեջ որոշ փաստեր ու բացատրություններ չունի։ Ի տարբերություն Լիչի, Հոքինգը գրել է, որ գիրքը շատ մեթոդիկ է, և իր մեջ պարունակում է շատ կարևոր փաստարկումներ որոնք նաև ունեն իրենց ապացույցները։

Մեկ այլ կարևոր աշխատություն է համարվում Ֆրեզերի 6 հատորանոց գիրքը, որը պատմում է հույն ճանապարհորդ Պավսանիասի մասին, ով պատմում է 2-րդ դարի կեսերի Հունաստանի և նրա սովորությունների մասին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 SNAC
  3. http://data.bnf.fr/ark:/12148/cb11903491t
  4. Մերի Բորդ, "Ֆրեզեր, Լիչ, և Վերգիլիոս: The Popularity (and Unpopularity) of the Golden Bough," Comparative Studies in Society and History, 34.2 (April 1992:203–224).
  5. Jaques Waardenburg. 1999. Classical Approaches to the Study of Religion. Aims, Methods and Theories of Research, Volume I: Introduction and Anthology, p244. New York : Walter de Gruyter. ISBN 3-11-016328-4
  6. «Ոսկե ճյուղ» գրքի պատմությունը կարադալու համար, տես՝ Ռ. Ֆրեզեր, The Making of The Golden Bough: The Origins and Growth of an Argument (Լոնդոն, 1990 թվական).