Waiting for the Sun
| Waiting for the Sun | ||||
|---|---|---|---|---|
| -ի ստուդիական ալբոմ | ||||
| Թողարկված | Հուլիս 3, 1968 | |||
| Ձայնագրված | Փետրվար - Մայիս 1968 | |||
| Ժանր | ռոք,ասիդ ռոք, պսիխոդելիկ ռոք | |||
| Տևողություն | 1979 s | |||
| Լեզու | Անգլերեն | |||
| Լեյբլ | Elektra | |||
| Պրոդյուսեր | Փոլ Ռոթշիլդ | |||
| -ի ալբոմների ժամանակագրություն | ||||
| ||||
| Սինգլներ Waiting for the Sun ալբոմից | ||||
|
||||
Waiting for the Sun-ը ամերիկյան լեգենդար ռոք խումբ The Doors-ի երրորդ ստուդիական ալբոմն է։ Ալբոմը թողարկվել է 1968 թվականի հուլիսին, և դարձել է խմբի առաջին և միակ ալբոմը որը առաջին հորիզոնականն է զբաղեցրել Ամերիկայի չարթերում։ Ալբոմը նաև իր մեջ է ներառում խմբի երկրորդ հիթային սինգլ համարվող "Hello, I Love You" երգը։ Ալբոմը նաև զբաղեցրեց 16րդ հորիզոնականը Անգլիայում։ Բացառությամբ երկուսի ալբոմի մնացյալ բոլոր երգերը գրվել են այն ժամանակահատվածում երբ խումբը ձայնագրել է իրենց առաջին և երկրորդ ստուդիական ալբոմները։ Ալբոմի կենտրոնական երգը պետք է լիներ բավական երկար և թատերական "Celebration of the Lizard" երգը, սակայն այդ երգից միայն մի հատվածը ընդգրկվեց ալբոմի ցանկում՝ "Not to Touch the Earth"-ը։ Ալբոմը վաճառվել է ավելի քան 9 միլիոն օրինակով ամբողջ աշխարհում։
Կառուցվածք
[խմբագրել | խմբագրել կոդը]| Մասնագիտական վարկանիշ | |
|---|---|
| Վերլուծություններ | |
| Աղբյուր | Վարկանիշ |
| Allmusic | |
| Rolling Stone | (տարբեր)[2] |
| Slant Magazine | |
"Celebration of the Lizard" երգը նախապես պետք է զբաղեցներ ալբոմի ամբողջ առաջին կողմը, բայց խումբը երբեք չկարողացավ ձայնագրելերգի համար այն ստուդիական տարբերակը որը նրանց պետք էր և նրանք ուզում էին։ (Հետագայում խումբը այն ձայնագրում է այն իրենց առաջին համերգային ալբոմում՝ Absolutely Live-ում)։
Խմբի որոշ երկրպագուներ այն կարծիքն են հայտնել որ երբ "Celebration of the Lizard" երգի ձայնագրությունը հետաձգվեց, խմբի ավելի վաղ շրջանի երկու ստեղծագործություններ "Hello, I Love You" և "Summer's Almost Gone" երգերը վերանայվեցին և վերաձայնագրվեցին արպեսզի լրացնեն պակասը։ Այս երկու երգերի դեմո տեսակները ձայնագրվել են խմբի 1965 թվականին լույս տեսած առաջին դեմո ալբոմում։ Waiting for the Sun-ը դարձավ խմբի ամենակարճ ալբոմը։
Ալբոմի 40-ամյակին նվիրված վերաողարկման ժամանակ "Celebration of the Lizard" երգը որը ենթավերնագրված էր "An Experiment/Work in Progress" անունով, և "Not to Touch the Earth" երգի սկզբնական երկու տարբերակները ընդգրկվեցին որպես հավելյալ երգեր։
Waiting for the Sun-ը հաճախ է քննադատության ենթարկվել իր փափուկ հնչողության համար, և համարվում է որ հենց այդ հնչողության պատճառով խումբը փոխեց իրենց նախկին հնչողությունը որի շնորհիվ դարձել էր ճանաչված։ Չնայած սրան ալբոմը ներառում է խմբի որոշ դասական դարձած ստեղծագործություններ ինչպիսիք են "Hello, I Love You", "Five to One", "Spanish Caravan", "Not to Touch the Earth" և հակասական, պատերազմի դեմ գրված "The Unknown Soldier" երգերը։
Ալբոմի համանուն անունով՝ "Waiting for the Sun" դուրս է մնացել ալբոմից սակայն հետո այն ձայնագրվել է 1970 թվականին թողարկված Morrison Hotel ալբոմում։
Ալբոմի ձայնագրման ժամանակ Ռեյ Մանզարեկը փոխեց իր Vox Continental գործիքը Gibson G-101ճով, որը և հետագայում նա նվագում էր խմբի համերգային կատարումների ժամանակ։
Խմբի կիթառիստ Ռոբի Կրիեգերը ալբոմում ցույց է տալիս ֆլամենգո ժանրում իր վարպետությունը "Spanish Caravan" երգում։
Երգացանկ
[խմբագրել | խմբագրել կոդը]Բոլոր երգերը գրվել են Ջիմ Մորիսոնի, Ռոբի Կրիգերի, Ռեյ Մանզարեկի, և Ջոն Դենսոմրի կողմից։
| No. | Անվանում | Տևողություն |
|---|---|---|
| 1. | "Hello, I Love You" | 2:14 |
| 2. | "Love Street" | 2:53 |
| 3. | "Not to Touch the Earth" | 3:56 |
| 4. | "Summer's Almost Gone" | 3:22 |
| 5. | "Wintertime Love" | 1:54 |
| 6. | "The Unknown Soldier" | 3:23 |
| No. | Անվանում | Տևողություն |
|---|---|---|
| 1. | "Spanish Caravan" | 3:03 |
| 2. | "My Wild Love" | 3:01 |
| 3. | "We Could Be So Good Together" | 2:26 |
| 4. | "Yes, the River Knows" | 2:36 |
| 5. | "Five to One" | 4:26 |
Անձնակազմ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ջիմ Մորիսոն - վոկալ
- Ռեյ Մանզարեկ - դաշնամուր
- Ռոբի Կրիգեր - կիթառ
- Ջոն Դենսմոր - հարվածային գործիքներ
Չարթեր
[խմբագրել | խմբագրել կոդը]| Տարի | Չարթ | Հորիզոնական |
|---|---|---|
| 1968 | Ամերիկա | 1 |
Վաճառքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Երկիր | Սերտեֆիկացիա | Վաճառք |
|---|---|---|
| Կանադա | Պլատինե | 100,000 |
| Գերմանիա | Ոսկե | 250,000 |
| Մեծ Բրիտանիա | Ոսկե | 100,000 |
| Ֆրանսիա | 2× Ոսկե | 200,000 |
| ԱՄՆ | Պլատինե | 1,000,000 |
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ http://www.allmusic.com/album/waiting-for-the-sun-mw0000193597
- ↑ Miller, Jim (1968 թ․ սեպտեմբերի 28). «Waiting for the Sun». Rolling Stone. Վերցված է 2014 թ․ ապրիլի 16-ին.
- ↑ Slant Magazine review