The Doors (ալբոմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ The Doors (այլ կիրառումներ)
The Doors
The doorsalbum.jpg
ստուդիական ալբոմ
Թողարկված Հունվար 4, 1967
Ձայնագրված Օգոստոս 24-31 1966
Ժանր ռոք,ասիդ ռոք, պսիխոդելիկ ռոք
Տևողություն 2548 Վայրկյան
Լեզու Անգլերեն
Լեյբլ Elektra
Պրոդյուսեր Փոլ Ռոթշիլդ
-ի ալբոմների ժամանակագրություն
The Doors
(1967)
Strange Days
(1967)
Սինգլներ The Doors  ալբոմից
  1. «Break On Through (To the Other Side)/End of the Night»
    Թողարկվել է՝ Հունվար 1, 1967
  2. «Light My Fire/The Crystal Ship»
    Թողարկվել է՝ Ապրիլ, 1967

The Doors-ը ամերիկյան լեգենդար ռոք խումբ The Doors-ի առաջին ստուդիական ալբոմն է։ Այն ձայնագրվել է 1966 թվականի օգոստոսին և թողարկվել է 1967 թվականի հունվարին։ Ալբոմն իր մեջ ներառում է խմբի ամենաճանաչված հիթը "Light My Fire" երգը։ Ալբոմը համարվում է ռոքի պատմության ամենակարևոր ալբոմներից մեկը, և հայտնի Rolling Stone ամսագիրը այն ընդգրկել է իր 500 բոլոր ժամանակների մեծագույն ալբոմների ցանկում՝ 42-րդ հորիզոնականում։[1] Ալբոմը վաճառվել է 17 միլիոն օրինակով ամբողջ աշխարհում և համարվում է խմբի ամենահաջողված ստուդիական ալբոմը վաճառքների քանակով։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Խմբի վերջնական կազմը ձևավորվեց երբ այն լքեցին Ռեյ Մանզարեկի երկու եղբայրները, և խմբին միացավ նոր կիթառիստ Ռոբի Կրիեգերը։[2] Խումբը ի սկզբանե վեցամսյա պայմանագիր ուներ "Columbia Records" գործընկերության հետ, սակայն խումբը չկարողացավ գտնել պրոդյուսեր այդ գործընկերությունից, այդ իսկ պատճառով էլ նրանք խզեցին կնքված պայմանագիրը։[3] Պայմանագիրը խզելուց հետո խումբը համերգներ էր ունենում մի շարք ակումբներում այդ թվում նաև London Fog-ում և հայտնի Whisky a Go Go-ում մինչև որ նրան պայմանագիր ստորագրեցին "Elektra Records" գործընկերության հետ, Ջեք Հոլզմանի միջնորդությամբ։[4][5]

Ալբոմը ամբողջությամբ ձայնագրվել է Sunset Sound Studios ստուդիայում, որը գտնվում է Կալիֆորնիա նահանգում։ Ձայնագրումբը տևել է ընդամենը վեց օր, պրոդյուսեր Պոլ Ռոթչայլդի և ձայնային իժիներ Բրյուս Բոտնիկի հետ։[6] Չորս տեղնոց ձայնագրման սարք է օգտագործվել ձայնագրության համար։ Առաջինի վրա ձայնագրվել են բաս կիթառի և հարվածային գործիքների մասերը, երկրորդի վրա ձայնագրվել են կիթառի և դաշնամուրային մասերը, երրորդի վրա ձայնագրվել է Ջիմ Մորիսոնի վոկալային հատվածները։ Իսկ չորրորդը օգտագործվել է օվերդուբի համար։ Ձայնագրման ժամանակ բաս կիթառահար Լարի Նետչելը մասնակցել է մի քանի երգերի նվագակցությանը, որպեսզի ուժ հաղորդի Ռեյ Մանզարեկի օգտագործած օրգանի բասսային հատվածներին։ "The End" երգը կատարվել է երկու անգամ, և վերջում երկու տարբերակները միացվել են իրար և ստացվել է վերջնական երգը։[7]

Երգերը[խմբագրել | խմբագրել կոդը]

Չնայած այն բանին որ երգերի հեղինակ որպես այդպիսին ալբոմում նշվել են խմբի բոլոր անդմաները, երգերի մեծամասնությունը գրել են Մորիսոնը և Կրիեգերը։ "The End" երգի Էդիպյան բառերով առաջին անգամ կատարվել է Whisky a Go Go-ում՝ խումբը պարզապես դւորս է շպռտվել ակումբից Մորիսոնի հետևյալ խոսքերի՝ Մայր... ես ցնականում եմ բռնաբարել քեզ պատճառով։ "Alabama Song"-ը գրվել է 1927 թվականին Կուռտ Վեիլի, և Բերտոլտ Բրեչտի կողմից նրանց Rise and Fall of the City of Mahagonny օպերայի համար։ "Back Door Man" երգը գրվել է Վիլի Դիքսոնի կողմից, սակայն ձայնագրվել է Հովլին Վուլֆի կողմից։ "End of the Night" երգի հետևյալ տողերը "Որոշները ծնվել են քաղցր բերկրանքով, որոշները ծնվել են անվերջ գիշերվա մեջ", վերցված են Ուիլյամ Բլեյքի "Անմեղության Գուշակությունները" բանաստեղծությունից։

Երգերի արագությունները[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալբոմի 40ամյա տարելիցի վերաթողարկման ժամանակ "Light My Fire" երգը առաջին անգամն է ձայնագրվել իր ճիշտ արագությամբ։ Երգը համարյա 3,5% դանդաղ է եղել իր իրական արագության չապից, և այս մասին Բրյուս Բոտնիկի ասել է "Brigham Young University" համալսարանի պրոսեֆորը, ով նկատել է որ համերգային կատարումների ժամանակ խումբը երգը նվագել է համարյա կես տոն ավելի բարձրէ լյա նոտայով քան ստուդիական ձայնագրության ժամանակ որտեղ երգը սկսվում է լյա բեմոլ / սոլ մաժոր տոնայնության մեջ։ Մինչև 2006 թվականը միայն օրիգինալ 45 RPM-ով ձայնագրված "Light My Fire" և "Break On Through" սինգլներն են ունեցել ճիշտ արագություն։[8]

Մոնո տարբերակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոնո LP տարբերակը (Elektra EKL-4007) ունի եզակի միքսեր որոնք տարբերվում են ալբոմի սետերո տարբերակից (EKS-74004)։ Սակայն մոնո տարբերակը ջնջվեց հենց ձայնագրվելուց հետո, և մինչև 2010 թվականը անհասանելի էր խմբի երկրպագուների համար։ Չնայած սրան 2010 թվականին խումբը թողարկեց սահմանափակ քանակով մոնո տարբերակները Rhino Records գործընկերության հետ միասին։ Այս տարբերակը երբեք չի թողարկվել CD-ի տեսքով սակայն կա նրա թվային տարբերակը "iTunes"-ում և "Amazon"-ում։

Այլ թողարկումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալբոմը թողարկվել է երկտեղանի DVD-ի տեսքվ 2006 թվականին,[9] բացի այս վերաթողարկվել է նաև 2011 թվականի սեպտեմբերի 14-ին։[10]

Տարածումը և ընդունումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Մասնագիտական վարկանիշ
Վերլուծություններ
Աղբյուր Վարկանիշ
AllMusic 5/5 stars[11]
Robert Christgau B–[12]
Rolling Stone 5/5 stars[13]
The Rolling Stone Record Guide 5/5 stars[14]
Slant Magazine 4/5 stars[15]

Ալբոմը միանգամից բարձր հորիզոնական զբաղեցրեց Billboard 200-ի չարթերում, գրավելով 2-րդ հորիզոնականի և զիջեց միայն Բիթլզի "Sgt. Pepper's Lonely Hearts Club Band" ալբոմին։ Իհարկե սրան նպաստեց հիթային սինգլի՝ "Light My Fire"-ի գրանցած մեծ հաջողությունները Ամերիկայի ամբողջ տարածքում։ Սակայն արձագանքը նույնը չեղավ Եվրոպայում, հիթային սինգլը զբաղեցրեց միայն 49-րդ հորիզոնականը Անգլիայում, իսկ ալբոմը ընդհանրապես տեղ չգտավ անգլիական չարթերում։ Այունամենայնիվ 1991 թվականին "Light My Fire"-ի վերաթողարկված տարբերակը զբաղեցրեց 7-րդ հորիզոնականը անգլիական չարթերում, իսկ ալբոմը զբաղեցրեց 43-րդ հորիզոնականը և չարթերում մնաց ավելի շատ քան խմբի մեկ այլ ալբոմ։

Ալբոմը Rolling Stone ամսագրի կողմից ընդգրկվել է 500 բոլոր ժամանակների մեծագույն ալբոմների ցանկում, և բացի այդ ընդգրկվել է համանուն ամսագրի փառքի սրահում։ Q ամսագրիը այն ընդգրկել է իր 100 լավագույն ալբոմների ցանկում, ալբոմը նաև զբաղեցրել է 25-րդ հորիզոնականը NME ամսագրի բոլոր ժամանակների մեծագույն ալբոմների ցանկում։[16] 2007 թվականին Rolling Stone ամսագիրը ընդգրկել է այն իր "1967 թվականի 40 կարևորագույն ալբոմներ"-ի ցնակում, և նշել "Խմբի լավագույն ալբոմը ցույց է տալիս, թե ինչքան պոպային բան կար այն պսիխոդելիկ ժամանակներում"։[17]

Գրաքննություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երգերը որոնք ընդգրկվել են ալբոմում նաև գրաքննության են ենթարկվել։ Մասնավորապես "Break On Through"-ի երգի ժամանակ այս տողերից "Նա վեր է բարձրանում" ("She gets high") կտրվել է վերջին բառը, քանի որ այդ ժամանակ տվյալ բառը վերաբերում էր թմրանյութերի չարաշահմանը, և Elektra գործընկերությունը մտավախություն ուներ որ երգը չեն միացնի ռադիոյով։ "The End" երգի վերջին մասը փոփոխվել է որպեսզի հեռացնեն այն հատվածները որտեղ Մորիսոնը անընդհատ օգտագործում է "fuck" բառը։ 1999 թվականի վերաթթղարկման ժամանակ երգերը լույս են տեսել իրենց իսկական տեսքով։

Երգացանկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բոլոր երգերը գրվել են Ջիմ Մորիսոնի, Ռոբի Կրիգերի, Ռեյ Մանզարեկի, և Ջոն Դենսոմրի կողմից, այլ հեղինակները նշված են։

1 կողմ
# ԱնվանումՀեղինակ(ներ) Տևողություն
1. «Break On Through (To the Other Side)»    2:29
2. «Soul Kitchen»    3:35
3. «The Crystal Ship»    2:34
4. «Twentieth Century Fox»    2:33
5. «Alabama Song (Whisky Bar)»  Կուռտ Վեիլ,Բերտոլտ Բրեչտ 3:20
6. «Light My Fire»    7:06
2 կողմ
# ԱնվանումՀեղինակ(ներ) Տևողություն
1. «Back Door Man»  Վիլի Դիքսոն, Չեսթեր Բառնետ 3:34
2. «I Looked at You»    2:22
3. «End of the Night»    2:52
4. «Take It as It Comes»    2:23
5. «The End»    11:41

Անձնակազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ջիմ Մորիսոն - վոկալ
  • Ռեյ Մանզարեկ - դաշնամուր
  • Ռոբի Կրիգեր - կիթառ
  • Ջոն Դենսմոր - հարվածային գործիքներ

Չարթեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Չարթ Հորիզոնական
1967 Ամերիկա 2

Վաճառքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկիր Սերտեֆիկացիա Վաճառք
Արգենտինա Ոսկե 30,000
Իսպանիա Ոսկե 50,000
Ավստրիա Ոսկե 25,000
Շվեյցարիա Պլատինե 50,000
Կանադա 4× Պլատինե 400,000
Գերմանիա Պլատինե 500,000
Մեծ Բրիտանիա 2× Պլատինե 600,000
Ֆրանսիա 3× Պլատինե 900,000
ԱՄՆ 4× Պլատինե 4,000,000

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://www.rollingstone.com/music/lists/500-greatest-albums-of-all-time-20120531/the-doors-the-doors-20120524
  2. The Doors: The Doors by The Doors, 2006, p. 37
  3. The Doors: The Doors by The Doors, 2006, p. 53
  4. The Doors: The Doors by The Doors, 2006, p. 58
  5. http://www.discogs.com/Doors-The-Doors/release/526319
  6. The Doors: The Doors by The Doors, 2006, p. 68
  7. http://www.amazon.com/The-Doors/e/B000APF3U2
  8. Botnick, Bruce: Liner notes to 40th Anniversary CD release, May 2006.
  9. Sound and Vision review of the Doors' DVD-Audios
  10. Warner Premium Sound 14 September releases (in Japanese). Retrieved November 3, 2011.
  11. http://www.allmusic.com/album/the-doors-mw0000650088
  12. Christgau Robert (դեկտեմբերի 20, 1976)։ «Christgau's Consumer Guide to 1967»։ The Village Voice (New York)։ էջ 69։ Վերցված է հունիսի 22, 2013 
  13. «Rolling Stone Review»։ Rolling Stone Magazine, Parke Puterbaugh։ ապրիլի 8, 2003։ Վերցված է հուլիսի 14, 2010 
  14. Marsh, Dave; Swenson, John (Editors). The Rolling Stone Record Guide, 1st edition, Random House/Rolling Stone Press, 1979, p. 109.
  15. «Slant Review»։ Slant Magazine, Sal Cinquemani։ ապրիլի 18, 2007։ Վերցված է հուլիսի 14, 2010 
  16. Doors CD Album at CD Universe
  17. «Rolling Stone : Photos : The 40 Essential Albums of 1967 :»։ Web.archive.org։ 2007-07-08։ Վերցված է 2014 թ․ հունիսի 13