Five to One

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Five to One»
The Doorsի երգը «Waiting for the Sun» ալբոմից
Թողարկված13 հուլիս, 1968
ՁայնագրվածՓետրվար, Մայիս 1968
Ժանրպսիխոդելիկ ռոք, ասիդ ռոք, հարդ ռոք
Լեզուանգլերեն
Տևողություն4:24
ԼեյբլElektra
ՀեղինակThe Doors
ՊրոդյուսերՓոլ Ա. Ռոթշիլդ, The Doors

Five to One-ը ամերիկյան լեգենդար ռոք խումբ The Doors-ի երգն է։ Երգը ձայնագրվել է խմբի երրորդ ստուդիական ալբոմում՝ Waiting for the Sun-ում և ալբոմի ավարտական երգն է[1]։

Ծագում[խմբագրել | խմբագրել կոդը]

Երգի մի մասը ("Your ballroom days are over baby/Night is drawing near/Shadows of the evening/crawl across the years"), հավանաբար վերցվել է 19-րդ դարի օրորոցային երգից՝ "Now the Day is Over" ("Now the day is over/Night is drawing nigh/Shadows of the evening/Steal across the sky") և երգի մեջ են ավելացվել Ջիմ Մորիսոնի կողմից[2]։ Մորիսոնը նմանապես օգտագործել է որոշ հատվածներ "Christian child's prayer" աղոթքից "Soul Kitchen" երգի համերգային տարբերակում 1969 թվականին[3], բացի այդ նաև արտաբերել է երեխաների երգի "Jack be nimble, Jack be quick, Jack jump over The candlestick" տողերը որպեսզի հարմարեցնի հանգերը իր An American Prayer բանաստեղծության մեջ՝ "Words dissemble/Words be quick/Words resemble walking sticks"[4]։ Մորիսոնը հավանաբար նկատի ուներ Դիլան Թոմասի պատմությունը որը վերնագրված էր The Fight Թոմասի Portrait of the Artist as a Young Dog գրքում[5], որտեղ գրքի հերոսը կարդում է մի բանաստեղծություն անունը՝ Warp ("[...] Five into one, the one made of five into one, early/Suns distorted too late")։ Թոմաս Դիլանի կողմից "հինգը" նկարագրվում է որպես "արցունքներ", "արևներ", և "անըմբռնելի խոցեր գլխում": Մեկնաբանումերից մեկը ունի սեռական լրացուցիչ իմաստ, որը վերաբերում է ֆիզիկական բավարարվածությանը, որը բավականին բացահայտ և պարզ է դառնում երգի հետևյալ տողերից "five to one, baby, one in five, no one here gets out alive, you´ll get yours, baby, I´ll get mine, gonna make it, baby, if we try":

Կատարումները[խմբագրել | խմբագրել կոդը]

Երգի ամենահայտնի կատարումը տեղի է ունեցել Մայամիում 1969 թվականին Dinner Key Auditorium-ի բաց տարածքում։ Երգի վերջնահատվածում ալկոհոլի ազդեցության տակ գտնվող Մորիսոնը հանդիսատեսին անվանել է "ապուշներ" և "ստրուկներ": Համերգն ավարտվել է նրանով որ Մորիսոնին մեղադրել են խռովություն սկսելու փորձ անելու մեջ, և ձերբակալել են իսկ հետագայում բանտարկել պատահարի պատճառով։ Այս կատարումը կարելի է լսել խմբի The Doors: Box Set ալբոմի առաջին մասում, երգը նաև ընդգրկվել է Օլիվեր Սթոունի The Doors ֆիլմում։

Հետագայում երբ խմբի ողջ մնացած անդմաները կրկին միավորվել են որպեսզի ելույթ ունենան VH1 Storytellers-ի ժամանակ, Stone Temple Pilots խմբի վոկալիստ Սքոթ Վեիլանդը կատարել է այս երգը խմբի հետ։ Մինչև ելույթը Ռոբի Կրիգերը՝ խմբի կիթառահարը նշել է, որ Սքոթն այն քիչ կատարողներից է որը կարողանում է զգալ Մորիսոնի կաշվե տաբատը։ Ինքը Սքոթը նշել է, որ երգը իր համար խթան է հանդիսացել որպեսզի սկսի իր երաժշտական կարիերան ռոք երաժշտությունում։

Քավր տարբերակները[խմբագրել | խմբագրել կոդը]

Yuya Uchida & The Flowers ձայնագրել են երգի հավանաբար առաջին քավր տարբերակը 1968 թվականին և երգը ընդգրկվել է նրանց Challenge! ալբոմում, չնայած այն չի թողարկվել ալբոմի մյուս երգերի հետ մինչև 2007 թվականի վերաթողարկումը։ Մերիլին Մենսոնը արել է երգի ստուդիական քավրը, իսկ Velvet Revolver-ը և ռուսական խումբ Սպլինը արել են երգի համերգային քավր տարբերակը։ Pearl Jam խմբի "Alive" երգի սոլոն հիմնված է Էյս Ֆերյլիի կիթառային սոլոյի վրա Kiss խմբի "She" երգում, և որը իր հերթին հիմնված է եղել Ռոբի Կրիգերի սոլոյի վրա "Five to One" երգում[6]։ Քանյե Ուեսթ երգը օգտագործել է որպես նմուշ որպեսզի ստեղծի Ջեյ Զիի Նեսի և Mobb Deep դուոի "Takeover" երգի ռիթմը։ 2011 թվականին ամերիկյան ռոք խումբ Make Love and War-ը ձայնագրեց երգի իր տարբերակը որպեսզի այն համընկեցնի Արաբական գարուն հեղափոխական ալիքի հետ, իսկ երգի տեսահալովակը ցուցադրում էր նկարներ Միջին Ասիայից, և իհարկե նախկինում գոյություն ունեցած և հիմա գոյություն ունեցող ճանաչված ամպստամբությունների նկարներ[7]։

Oasis-ը ձայնագրել է "Waiting for the Rapture" երգը 2008 թվականին լույս տեսած իրենց Dig Out Your Soul վերջին ստուդիական ալբոմում որը շատ նման է "Five to One"-ին։

Երգի այլ հայտնություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Երգը օգտագործվել է Kingsman: The Secret Service ֆիլմի թրեյլերում։
  • Երգը հանդիսանում է որպես սաունդթրեք Grand Theft Auto: The Lost and Damned և Grand Theft Auto: The Ballad of Gay Tony խաղերում։

Անձնակազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ջիմ Մորիսոն - վոկալ
  • Ռեյ Մանզարեկ - դաշնամուր
  • Ռոբի Կրիգեր - կիթառ
  • Ջոն Դենսմոր - հարվածային գործիքներ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://www.allmusic.com/song/five-to-one-mt0045067811
  2. «Now the Day is Over». Encyclopedia-titanica.org. 2005 թ․ հոկտեմբերի 12. Վերցված է 2013 թ․ հուլիսի 5-ին.
  3. [1]
  4. «An American Prayer (Ii) Lyrics - The Doors». Actionext.com. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 29-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 5-ին.
  5. «BBC Wales - Arts - Dylan Thomas - Portrait Of The Artist As A Young Dog». Bbc.co.uk. 2008 թ․ նոյեմբերի 6. Վերցված է 2013 թ․ հուլիսի 5-ին.
  6. Gilbert, Jeff. "Prime Cuts: Mike McCready - The Best of Pearl Jam!". Guitar School. May 1995.
  7. «Five To One by Make Love AND War». YouTube. Վերցված է 2013 թ․ հուլիսի 5-ին.