We Could Be So Good Together

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
«We Could Be So Good Together»
The Doorsի երգը «Waiting for the Sun» ալբոմից
Թողարկված13 հուլիս, 1968
ՁայնագրվածՓետրվար, Օգոստոս 1967
Ժանրպսիխոդելիկ ռոք
Տևողություն2:20
ԼեյբլElektra
ՀեղինակThe Doors
ՊրոդյուսերՓոլ Ա. Ռոթշիլդ, The Doors

We Could Be So Good Together-ը ամերիկյան լեգենդար ռոք խումբ The Doors-ի երգն է։ Երգը ձայնագրվել է խմբի երրորդ ստուդիական ալբոմում՝ Waiting for the Sun-ում[1]։ Երգը միանգամից թողարկվել է որպես ալբոմի առաջին՝ The Unknown Soldier սինգլի Բ կողմ։ Երգը ձայնագրվել է խմբի երկրորդ ստուդիական ալբոմ Strange Days-ի սեսիաների ժամանակ, և նույնիսկ ընդգրկվել է ալբոմի ավելի վաղ թողարկվելիք ցանկի մեջ։ Երգը բնութագրվել է (օրինակ՝ No One Here Gets Out Alive գրքում) որպես խմբի մենակատար Ջիմ Մորիսոնի ձևերից մեկը որով նա ասում էր հանդիսատեսին թե ինչպիսի աշխարհ նրանք կարող էին արարել եթե միայն նրանք պարզապես փորձեին։

Slant ամսագիրը երգի իր տեսության մեջ այն բնութագրում է որպես կտրականապես «նախա-հռչակ Մորիսոնական երգ»[2] ("The time you wait subtracts from joy" հենց այն տեսակի հիպպիական իդեալիզմն էր որից նա վաղուց հրաժարվել էր)[3], այսպիսով ակնարկելով որ սա խմբի այն երգերից է որը գրվել է շատ առաջ մինչև նրանց երրորդ ստուդիական ալբոմի սեսիաները, և այն այնպիսի ստեղծագործությունների մեջ է մտնում, որոնք նախապես չէին ընդգրկվել խմբի The Doors և Strange Days ալբոմներում։

Սինգլ տարբերակը իր մեջ պարունակում է երաժշտական հատված առաջին րոպեի 21-րդ վայրկյանին, երբ որ Ռեյ Մանզարեկը նվագում է Thelonius Monk-ի Straight, No Chaser ստեղծագործության բացման հատվածը։

Անձնակազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ջիմ Մորիսոն - վոկալ
  • Ռեյ Մանզարեկ - դաշնամուր
  • Ռոբի Կրիգեր - կիթառ
  • Ջոն Դենսմոր - հարվածային գործիքներ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]