Քաղդեացիներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Քաղդեացիները սեմական անասնապահ ցեղեր են, որոնք մ․թ․ա․ I հազարամյակի 1-ին կեսի տարաբնակվել են Բաբելոնիայի ծայրագավառներում (Պարսից ծոցի հյուսիսարևմտյան ափին)։ Ենթադրում են, որ ունեն արամեական կամ, որ ավելի քիչ հավանական է՝ հարավ արաբական ծագում։ Լեզվական պատկանելությունը վիճելի է, քանի որ քաղդեացիների ավագանին արագ բաբելականացվել է և կրել աքքադական անուններ, իսկ քաղդեական գրավոր հուշարձաններ չկան (Աստվածաշնչում և ետաստվածաշնչյան ավանդություններում քաղդեերեն է անվանվել բաբելա-արամեական խոսվածքը)։ Հաստատվելով Միջագետքի հարավում քազդեացիները աստիճանաբար անցել են նստակեցության և ստեղծել մի շարք իշխանություններ։ Դաշնակցելով Ելամի հետ, մ․թ․ա․ IX դարից քաղդեացիները պայքարել են Ասորեստանի դեմ՝ Բաբելոնին տիրելու համար, որի հետևանքով քաղդեացի իշխանները մ․թ․ա․ VIII դ․ 2-րդ կեսին - VII դ․ սկզբին բազմիցս զավթել են բաբելական գահը։ Մ․թ․ա․ 626-538 -ին Բաբելոնում կառավարել է քաղդեական դինաստիան (Նաբոպալասար, Նաբուգոդոնոսոր II և ուրիշներ), որն ստեղծել է Նոր Բաբելոնյան հզոր թագավորությունը։ Հին Հունաստանում և Հին Հռոմում քաղդեացիներին անվանել են բաբելական ծագում ունեցող քրմեր, գուշակներին։ XIX դ. վերջին — XX դ․ սկզբին քաղդեացիներ տերմինը սխալմամբ գործածվել է շումերների վերաբերմամբ։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայ սովետական հանրագիտարան