Սեպտուագինտա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox book.png
Սեպտուագինտա
Codex sinaticus.jpg
Հատված Սեպտուագինտայի թարգմանությունը պարունակող Սինայի կոդեքսից (մ.թ. IV դար)
Տեսակ Bible translation
Լեզու հին հունարեն
Հրատարակումներ կամ թարգմանություններ Հին Կտակարան և Աստվածաշունչ
Հրատարակում(ներ) Q20278653? և Η Παλαιά Διαθήκη (Rahlfs)
Septuagint Վիքիպահեստում

Սեպտուագինտա կամ Յոթանասունից թարգմանություն, Հին Կտակարանի գրքերի հունարեն թարգմանությունը, որը կատարվել է մ.թ.ա. 3-2 դարերի ընթացքում Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքում։ Հաճախ նշվում է հռոմեական LXX թվերով (յոթանասուն թիվը)։ Հին Կտակարանի հունարեն ամենահին մեզ հասած թարգմանությունն է։ Նրանից կատարված մեջբերումները հանդիպում են Նոր Կտակարանի գրքերում։

Սեպտուագինտան կարևոր դեր է ունեցել քրիստոնյա եկեղեցու պատմության մեջ։ Նրանից են կատարվել Հին Կտակարանի այլ լեզուներով՝ այդ թվում նաև հայերեն (գրաբար), թարգմանությունները։