Ջուլիո Ռոմանո
Ջուլիո Ռոմանո | |
---|---|
![]() | |
Ի ծնե | իտալերեն՝ Giulio di Pietro di Filippo de Gianuzzi |
Ծնվել է | 1499[1][2][3][…] |
Ծննդավայր | Հռոմ, Պապական մարզ |
Վախճանվել է | նոյեմբերի 1, 1546[1][4][5][…] |
Մահվան վայր | Մանտովա, Մանտուա, Լոմբարդիա[6] |
Քաղաքացիություն | Իտալիա[7] |
Մասնագիտություն | ճարտարապետ, նկարիչ և քանդակագործ |
Ոճ | մաներիզմ |
Ուշագրավ աշխատանքներ | Պալացցո դել Տե, Մուլվիուսի կամրջի ճակատամարտը, Stoning of Saint Stephen? և Portrait of Margherita Paleologo? |
Ուսուցիչ | Ռաֆայել Սանտի |
Աշակերտներ | Իպպոլիտո Անդրեասի և Stefano Speroni? |
![]() |
Ջուլիո Ռոման (իտալերեն՝ Giulio Romano, հայտնի է որպես Ջ. Պիպի, Pippi, 1499[1][2][3][…], Հռոմ, Պապական մարզ - նոյեմբերի 1, 1546[1][4][5][…], Մանտովա, Մանտուա, Լոմբարդիա[6]), իտալացի նկարիչ և ճարտարապետ, Ռաֆայելի աշակերտներից ամենանշանավորը, մաներիզմի արվեստի հիմնադիրներից ու նրա ամենայուրօրինակ ներկայացուցիչներից մեկը։ Աշխատել է հիմնականում Հռոմում, սակայն նրա ամենաառանձնահատուկ աշխատանքը՝ Պալացո դել Տեն, գտնվում է Մանտուայում։
Պատմությունը[խմբագրել | խմբագրել կոդը]
Ջուլիո Ռոմանոն ծնվել է Հռոմում։ Օգնել է Ռաֆայելին իր հիմնական աշխատանքները կատարելիս, մասնավորապես Վատիկանում Էլիդորի և դել-Ինչենդիոյի ստանցաները, ստեղծել մի քանի որմնանկարներ Ֆարնեզինայում, ինչպես նաև Ռաֆայելի նախագծով սկսել է կառուցել Վիլլա Մադաման։ Ջուլիո Ռոմանոն ինքնուրույն աշխատել սկսել է միայն Ռաֆայելի մահվանից հետո, երբ նրան հանձնարարվել է ավարտել իր ուսուցչի սկսած աշխատանքները, ինչպիսիք են Վատիկանի Կոնստանտինի դահլիճները (Կոնստանտինի ճակատամարտը)։
Ջուլիո Ռոմանոյի գործունեության հռոմեական շրջանում ստեղծվել են նաև առասպելական բովանդակությամբ որմնանկարները Լանտե և Մադամա վիլլաներում և եկեղեցական բեմերի մի քանի նկարներ, ինչպիսիք են «Աստվածամայրը Հիսուս Քրիստոսի և Հովհաննեսի հետ» (գտնվում է Սուրբ Պետրոսի խորանում, Հռոմ), «Սուրբ Ստեփանոսի նահատակությունը» (Սուրբ Ստեփանոսի եկեղեցի, Ջենովա) և «Մադոննան» (Դրեզդենի պատկերասրահ։ Ջուլիո Ռոմանոյի առաջին ստեղծագործությունները տոգորված են ռաֆայելյան ոգով և նմանվում են մեծ նկարչի ստեղծագործություններին իրեն կոմպոզիցիայով և երանգապնակով, ինչը մասամբ պայմանավորված է նրանով, որ դրանցից ոմանք կատարվել են ըստ նրա էսքիզների։ Ժամանակի ընթացքում, սակայն, Ռաֆայելի ազդեցությունը Ջուլիո Ռոմանոյի աշխատանքի վրա աստիճանաբար վերացել է, և նրա հետագա աշխատանքները լիովին օտար են ռաֆայելյան ոճին։
Անբնականությունը, ռիսկային և ոչ բնական դիրքերի ու չափազանցության միտումը հատկապես վառ կերպով դրսևորվում է Ջուլիո Ռոմանոյի՝ Մանտուայում ստեղծված աշխատանքներում, ուր նրան հրավիրել է հերցոգ Ֆեդերիկո Գոնզագան[8]։ Այնտեղ՝ հերցոգի պալատում, նա նկարել է որմնանկարներ՝ նվիրված Դիանայի առասպելին ու Տրոյական պատերազմին։
Մանտուայում Ջուլիո Ռոմանոյի ամենահայտնի աշխատանքն իր կողմից կառուցված Պալացո դել Տեի ձևավորումն է։ Վերջինիս ճարտարապետությունը մաներիզմի դարաշրջանի ոճի վառ օրինակ է։ Այդ պալացոյի համար ստեղծված «Տիտանների տապալումը» (1532-34) հսկայական որմնանկարը կարելի է համարել Ջուլիո Ռոմանոյի ստեղծագործության երկրորդ շրջանի ամենաբնորոշ օրինակը։
Նրա աշակերտների թվում էր, մասնավորապես, Ջուլիո Անտոնիո Բոնասոնեն[9]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 Giulio Romano
- ↑ 3,0 3,1 Jules Romain
- ↑ 4,0 4,1 4,2 Giulio Romano — OUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
- ↑ 5,0 5,1 5,2 RKDartists (նիդերլ.)
- ↑ 6,0 6,1 6,2 Deutsche Nationalbibliothek Record #118639242 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ https://www.kulturarv.dk/kid/VisKunstner.do?kunstnerId=2973
- ↑ Виппер, Т.2, 1977, էջ 208
- ↑ Святое семейство
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Виппер Б.Р. Итальянский Ренессанс. XIII-XVI века. — Москва: Искусство, 1977. — Т. 2. — С. 207—209. — 243 с.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Романо, Джулио»։ Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ)։ Սանկտ Պետերբուրգ։ 1890–1907
- Работы в музеях мира
|