Դրեզդենի պատկերասրահ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դրեզդենի պատկերասրահ
Տեսակպատկերասրահ և թանգարան
Երկիր Գերմանիա[1]
ՏեղագրությունԴրեզդեն[1]
Մասն էԴրեզդենի պետական գեղարվեստական հավաքածու
ՀասցեTheaterplatz 1 և Theaterplatz 1, 01067 Dresden01067Theaterplatz? (1)
Հիմնադրվել է1855
ՀիմնադիրՕգոստոս II Հզոր[2] և Օգոստոս III[2]
Այցելուներ500 000 մարդ
Հավաքածուի չափս750 արխիվային միավոր
Կայքgemaeldegalerie.skd.museum(գերմ.)
Քարտեզ
Քարտեզ

Դրեզդենի հին վարպետների պատկերասրահը (գերմ.՝ Gemäldegalerie Alte Meister) գլխավորապես XV-XVIII դարերի գեղանկարչության աշխարհի ամենաընդգրկուն պատկերասրահներից մեկն է։ Ներառում է մոտ 750 աշխատանք, որոնք ձեռք են բերել Սաքսոնիայի իշխանները` Վետտինների Ալբերտինյան ճյուղից։ Գտնվում է Գերմանիայի Դրեզդեն քաղաքում։ Այժմ մտնում է Դրեզդենի Պետական գեղարվեստական հավաքածուի մեջ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատկերասրահի մուտքը

Ինչպես և շատ միապետական նստավայրերում, աշխարհահռչակ հավաքածուի սկիզբը դրվել է 1560 թվականին հիմնված գեղեցիկ արվեստների խորհրդի կողմից, որտեղ բնության հրաշքների, ձեռքի աշխատանքների ու տարբեր տիպի յուրահատուկ իրերի հետ ցուցադրվում էին նաև իտալական ու ֆլամանդական վարպետների գեղանկարները։ Հին վարպետների աշխատանքները սիստեմատիկ կերպով սկսել են հավաքել կուրֆյուրստ Ավգուստ II Ուժեղը (1670-1733) և նրա որդի Ֆրեդրիկ Ավգուստ II, ովքեր հայտնի էին որպես արվեստ գնահատողներ։ 60 տարվա ընթացքում նրանք նշանակալի կերպով հարստացրին հավաքածուն։ 1745 թվականին Մոդենայի Դքսին պատկանող 100 լավագույն նկարներ գնվեցին և հաջորդ տարի տեղափոխվեցին Դրեզդեն[3] (գերմ.): Քանի որ արագորեն մեծացող հավաքածուն ավելի մեծ տարածք էր պահանջում պահելու և ցուցադրության համար, այն Դրեզդենի Ամրոցից տեղափոխվեց դեպի կից Stallgebäude-ը (XVI դարի Վերածննդի շինություն)[4]։ Միևնույն ժամանակ հավաքածուն համաեվրոպական ճանաչում էր ձեռք բերում։ Կտավներ ամբողջ Եվրոպայից, հատկապես Իտալիայից, Փարիզից, Ամստերդամից և Պրահայից ուղարկվում էին Դրեզդեն։ Հավաքածուի համար կատարված գնումների պսակը Ռաֆայելի Սիքստինյան Տիրամայրն էր (1754)[3] (գերմ.): 1838 թվակականին ճարտարապետ Գոթթֆրայդ Սեմփերը հրավիրվեց պատկերասրահ` հավաքածուի համար համապատասխան ճարտարապետական լուծումներ նախագծելու համար։ Ցվինգերի նոր մասնաճյուղը հաջորդաբար կառուցվեց 1847-1854 թվականներին։ 1855 թվականի սեպտեմբերի 25-ին Նոր Թագավորական Թանգարանը (Neues Königliches Museum) բացվեց Semper պատկերասրահում, որտեղ էլ տեղակայված է մինչև օրս[4]։ Տարածքի սղության պատճառով թանգարանի XIX-XX դարերի կտավներն ընդգրկող Ժամանակակից բաժանմունքը տեղափոխվեց Բրուհլ Տերրասում գտնվող շենքը, որն այժմ հայտնի է Նոր Վարպետների Պատկերասրահ անունով։ Երբ 1938 թվականին սկսվեց Երկրորդ համաշխարհային պատերազմը, թանգարանը փակվեց։ Երբ 1945 թվականի փետրվարի 13-ին Դրեզդենի ռմբակոծության ժամանակ մեծապես ավերվեց պատկերասրահի շենքը, հավաքածուն ապահով կերպով տեղահանված էր այնտեղից։ 1945 թվականին, պատերազմի ավարտին, նկարների մեծ մասը բռնագրավվեցին Կարմիր բանակի զինվորների կողմից ու տեղափոխվեցին Մոսկվա և Կիև։ 1956 թվականին հավաքածուն վերադարձավ Դրեզդեն. այդ ժամանակ նկարների մի մասը ցուցադրվում էին դեռևս կիսավեր Semper պատկերասրահի առաջին հարկում։ Հին Վարպետների Պատկերասրահը վերաբացվեց 1960 թվականին, երբ շենքի վերանորոգման աշխատանքներն ավարտվել էին։ Չնայած ամենակարևոր նկարներն այս ընթացքում պահպանվեցին, սակայն եղան նաև մեծ կորուստներ։ 1963 թվականի վկայություններն ասում են, որ 206 կտավ ոչնչացել է, իսկ 507-ն անհետացել են։ Սրանցից 450-ը մինչև օրս էլ կորած են համարվում[5] (գերմ.):

Հավաքածու[խմբագրել | խմբագրել կոդը]

Այժմ 750 կտավ, այսինքն, ամբողջ հավաքածուի 40 տոկոսը, ցուցադրված են պատկերասրահում։ Դրանք թվագրվում են XV-XVIII դարեր։ XIX դարից հետո պատկերված կտավները ցուցադրվում են Նոր Վարպետների Պատկերասրահում, Ալբերտինումում։

Ներկայացված են Վերածննդի ու Բարոկկոյի իտալացի նկարիչներ Ռաֆայելի, Տիցիանի, Ջիորջինոյի, Քորրեգոյի, Տինտորետտոյի և Գուրցինոյի կտավները։ Հավաքածուն պարունակում է XVII դարի ֆլամադացի ու հոլանդացի նկարիչներ Ռուբենսի, Ռեմբրանտի, Վան Դյուկի և Վերմերի մեծ թվով աշխատանքներ։ Գերմանացի, ֆրանսիացի և իսպանացի նկարիչների հայտնի աշխատանքները ևս ներառված են պատկերասրահում։ Ցուցադրվում են նաև վաղ Վերածննդի աշխատանքները։ Պատերի գույնը համապատասխանեցված է հավաքածուի կառուցվածքին։ Իտալական արվեստը ներկայացված է մուգ կարմիր պատերով սենյակում։ Հոլանդական և ֆլամանդական աշխատանքները ցուցադրված են կանաչ ֆոնի վրա։ XVII դարի ֆրանսիական ու իսպանական նկարները տեղադրված են մոխրագույն պատերին։ Պատկերասրահը տարեկան ընդունում է ավելի քանի 500 000 այցելու։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 archINFORM (գերմ.) — 1994.
  2. 2,0 2,1 https://gemaeldegalerie.skd.museum/en/about-us/
  3. 3,0 3,1 Harald Marx: Gemäldegalerie Dresden - Führer Alte Meister. E. A. Seemann, Leipzig, 3. Aufl., 2006, ISBN 978-3-86502-021-5, pp. 8-17
  4. 4,0 4,1 Դրեզդենի Թագավորական Պատկերասրահ, կատալոգ, 1873, OCLC 4424862
  5. Harald Marx: Gemäldegalerie Dresden - Führer Alte Meister . E. A. Seemann, Leipzig, 3. Aufl., 2006, ISBN 978-3-86502-021-5, pp. 8-17
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 454