Պինտուրիկիո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Պինտուրիկիո (այլ կիրառումներ)
Picto infobox artiste.png
Պինտուրիկիո
Pinturicchio self.jpg
ինքնադիմանկար
Ի ծնե Bernardino di Betto di Biagio
Ծնվել է 1454
Ծննդավայր Պերուջա
Վախճանվել է 1513
Մահվան վայր Սիենա
Քաղաքացիություն Flag of Italy.svg Իտալիա[1]
Դավանանք կաթոլիկություն
Մասնագիտություն նկարիչ
Ոճ Վերածնունդ
Ուշագրավ աշխատանքներ Q3612411?, Q3657423? և Q3698268?
Ակտիվ շրջան 1937 - 1513
Pinturicchio Վիքիպահեստում

Պինտուրիկիո կամ Պինտուրիքիո (իտալ.՝ Pinturicchio, փաստացի՝ Բերնարդինո դի Բետո (կամ դի Բենեդետո) դի Բյաջո, Bernardino di Betto di Biagio, 1454, Պերուջա - 1513, Սիենա), Վերածննդի շրջանի իտալացի գեղանկարիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Տղայի դիմանակար», Դրեզդենի պատկերասրահ, մոտ 1500 թվական

Կվատրեչենտոյի ումրայի դպրոցի ներկայացուցիչ է։ Սովորել է Ֆիորենցո դի Լորենցոյի մոտ, հետո Ռաֆայելի, որին հետագայում օգնել է Սիքստինյան կապելլայի նկարազարդման գործում, հետ Պիետրո Պերուջինոյի մոտ։ Որոշ տեղեկություններ կան, որ սովորել է նաև Բենեդետտո Կապորալիի մոտ։ Կրել է Պերուջինոյի ուսուցիչ Բենեդետտո Բոֆիլիի ազդեցությունը։ Հասուն վարպետ դառնալով Պինտուրիկիոն հրաժարվեց Պերուջինոյի որոշ սկզբունքներից, հիմնականում՝ ֆիգուրների միակերպությունից, որով ավելի մոտեցավ Բոտիչելլիի արվեստին[2]։

Աշխատել է Իտալիայի մի շարք քաղաքներում՝ Պերուջա, Հռոմ, Օրվիետո, Սպոլետո, Սիենա։ Հիմնական գործերից են՝ Սանտա մարիա դել Պոպոլո եկեղեցու, Բորջիաների տան և Սիենայի տաճարի Պիկոլոմինիի գրադարանի ֆրեսկոները։ Նրա գործերում հաճախ հանդիպում են բուսական և ճարտարապետական նախշեր։ Հաստոցային գործերից առավել հայտնին Դրեզդենի պատկերասրահում ցուցադրվող «Տղայի դիմանկար» աշխատանքն է։

Գնահատականը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջորջո Վազարին բացասական է գնահատում Պինտուրիկիոյի արվեստը, համարելով նրա փառքը ոչ արժանի։ Բացի այդ կենսագիրը մեղադրում է նկարչին՝ պատվիրատուների ցանկությունները անպայման կատարելուն ձգտելու համար։

Ալեքսանդր Բենուան նշում է նկարչի գործերի առավել դեկորատիվությունը։ Գտնում է, որ ֆրեսկոները դատարկ ու միամիտ և պայմանական գործեր են։ Հիմնական ազդեցությունը և հմայքը առաջանում է վառ գույներից, ոսկու և զարդանախշերի առատությունից, որոնցով նկարիչը սիրում է իր սյուժեները լրացնել[3]։

Հետաքրքիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆուտբոլային մագնատ և երկրպագու Անելիի թեթև ձեռքով, Պինտուրիկիո մականունը ստացել է իտալական ֆուտբոլի աստղ Ալեսանդրո Դել Պիեռոն։ Անելիին Դել Պիերոյին և նրա ավագ ընկեր Ռոբերտո Բաջոյի հարաբերությունները նմանեցրել է Պինտուրիկիոյի և Պերուջինոյի՝ աշակերտի և ուսուցչի հարաբերություններին։

Աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]