Օգոստոս II Հզոր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Օգոստոս II Հզոր
 
Մասնագիտություն՝ արվեստի կոլեկցիոներ և քաղաքական գործիչ
Դավանանք լյութերականություն
Ծննդյան օր մայիսի 12, 1670(1670-05-12)[1][2][3][…]
Ծննդավայր Դրեզդեն, Սրբազան Հռոմեական կայսրություն[1]
Վախճանի օր փետրվարի 1, 1733(1733-02-01)[1][2][3][…] (62 տարեկան)
Վախճանի վայր Վարշավա, Ռեչ Պոսպոլիտա[1]
Թաղված Սուրբ Ստանիսլավի և Վացլավի տաճառ
Դինաստիա Фլբերտինի մասնաճյուղ
Քաղաքացիություն  Լիտվական մեծ իշխանություն և  Սաքսոնիայի կյուրֆիուրսություն
Հայր Ջոն Ջորջ III Սաքսոնիայից[1]
Մայր անիայի արքայադուստր Աննա Սոֆի[1]
Ամուսին Քրիստիանա Էբերհարդին Բրենդենբուրգ-Բայրոյթացի
Զավակներ Օգոստոս III, Մորիս Սաքսոնացի, Յոհան Գեորգ, Շևալիե դե Սաքս, Ֆրեդերիկ Օգոստոս Ռուտովսկի, Մարիա Աննա Կատարինա Ռուտովսկա[4], Աննա Կարոլինա Օրզելսկա, Ֆրիդերիկա Ալեքսանդրին Մոշինսկա, Ֆրիդրիխ Ավգուստ Կոսել և Ալեքսանդր Յոզեֆ Սուլկովսկի
 
Ինքնագիր Изображение автографа
 
Պարգևներ
Անդրեաս առաքյալի շքանշան, Սուրբ Ալեքսանդր Նևսկու ասպետական շքանշան, Ոսկե գեղմի շքանշանի ասպետ, Սև արծվի շքանշան, Սպիտակ արծիվ շքանշան և Երկաթե թագի շքանշան

Օգոստոս II Հզոր (գերմ.՝ August II. der Starke, լեհ.՝ August II Mocny, լիտ.՝ Augustas II, մայիսի 12, 1670(1670-05-12)[1][2][3][…], Դրեզդեն, Սրբազան Հռոմեական կայսրություն[1] - փետրվարի 1, 1733(1733-02-01)[1][2][3][…], Վարշավա, Ռեչ Պոսպոլիտա[1]), ՈՒեթինների ընտանիքի Ալբերտյան շառավղի ներկայացուցիչ՝ Սաքսոնիայի ընտրյալը (որպես Ֆեդերիկ Օգոստոս I), Լիտվայի Մեծ Դքսության, Լեհաստանի նոր ընտրյալ արքա և կայսր։

Օգոստոսի մեծ ֆիզիկական ուժը նպաստեց «Հզոր», «Սաքսոնյան Հերկուլես» և «Երկաթե բազուկ» մականունների ձեռքբերմանը։ Օգոստոսը սիրում էր ցույց տալ, որ ինքը լիովին համապատասխանում է իր մականուններին՝ ձեռքով կոտրում էր պայտեր և ընդամենը մեկ մատով ձգում էր պարանի ծայրն ու տապալում պարանի մյուս ծայրը բռնած կոմսության երկու ամենաուժեղ մարդկանց։ Լեհա֊լիտվական պետության արքա ընտրվելու համար Օգոստոսը կրոնափոխվեց՝ դառնալով կաթոլիկ։ Որպես կաթոլիկ, նա ընդունում և կատարում էր Հռոմեական Կայսրության հրամանները[5]։

Սաքսոնիայի Ընտրյալ Օգոստոսը ամենաշատ հիշատակվողն է որպես արհեստի ու ճարտարապետության հովանավոր։ Նա հռչակեց Սաքսոնիայի մայրաքաղաք Դրեզդենը որպես մշակույթի մեծ կենտրոն՝ ուղղորդելով Եվրոպական արվեստագետներին դեպի իր կոմսություն։ Օգոստոս կայսրը իմպրեսսիոնիզմի մեծ սիրահար էր։ Կառուցել է բարոկո ոճի պալատներ Դրեզդենում և Վարշավայում։

Օգոստոսի իշխանության տարիները Լեհաստանի համար դարձան անհանգիստ ժամանակներ։ Օգոստոսը Լեհա֊լիտվական Պետությանն ուղղորդեց դեպի Մեծ Հյուսիսային Պատերազմ, որը նպաստեց Ռուսական Կայսրության ազդեցության ուժեղացմանը Եվրոպայում, հատկապես՝ Լեհաստանում։ Նրա հիմնական նպատակը Միության տարածքում թագավորական ազդեցության հզորացումն էր, որ բնութագրվում էր լայն ապակենտրոնացմամբ, ի տարբերություն մյուս եվրոպական միապետությունների։ Նա փորձում էր իրականացնել իր այս ծրագիրը օտար ուժերի օգնությամբ, և սա ավելի էր սրում իրավիճակը։

Մանկությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Օգոստոսը ծնվել է Դրեսդենում 1670 թվականի. մայիսի 12-ին, կրտսեր որդին է Ընտրյալ Յոհան Գևորգ III֊ի և Դենմարկի դքսուհի Աննա Սոֆիի։ Որպես կրտսեր որդի, Օգոստոսը հնարավորություն չուներ մասնակցելու ընտրություններին, քանի որ ավագ եղբայրը՝ Յոհան Գևորգ IV֊ը, հոր մահից հետո (1691 թվական. սեպտեմբերի 12) հանձն էր առել գահակալության։ Օգոստոսը ստացել էր բավական լավ կրթություն և մի քանի տարի անցկացրել է ճամփորդելով և մարտնչելով Ֆրանսիայի դեմ[6]։

Օգոստոսը Բեյրութում ամուսնացել է Բրանդերբուրգ Բեյրութցի Քրիստինա Եբերհարդինի հետ 1693 թվականին հունվարի 20֊ին։ Նրանք մի որդի ունեցան՝ Ֆեդերիկ Օգոստոս II (1696֊1763), ով որպես Սաքսոնիայի ընտրյալ և Լեհաստանի արքա Օգոստոս III, ունեցավ առավել հաջողություններ, քան իր հայրը[7]։

Վենետիկում՝ կարնավալային սեզոնի ժամանակ, նրա ավագ եղբայրը՝ընտրյալ Յոհան Գեորգ IV֊ը, իր սիրուհուց՝ Մագդալենա Սիբիլայից, վարակվեց ծաղիկ հիվանդությամբ։ Յեհան Գեորգը մահացավ և Օգոստոսը դարձավ Սաքսոնիայի Ընտրյալը որպես Ֆեդերիկ Օգոստոս I[8]։

Կրոնափոխություն, կաթոլիկության ընդունում[խմբագրել | խմբագրել կոդը]

Օգոստոսը ստիպված էր դավանափոխ լինել՝ ընդունել Հռոմեական կաթոլիզմը 1697 թվականին ՝Լեհա֊լիտվական Պետության գահին հավակնելու համար։ Սաքսոնիայի դուքսերը սովորաբար կոչվում էին «Բարեփոխումների Չեմպիոններ»։ Սաքսոնիան գտնվում էր Գերմանական հզոր Բողոքականության ազդեցության տակ և Օգոստոսի կրոնափոխությունը կատարյալ շոկ էր Բողոքական Եվրոպայի համար։ Չնայած, որ ընտրյալ արքայազնը երաշխավորում էր Սաքսոնիայի կրոնական ստատուս քվեն, Օգոստոսի դավանափոխությունը ստեղծեց որոշակի լարվածություն։ Արդյունքում՝ կառավարական ծախսերի համար նախատեսված հսկայական գումարները կաշառքի տեսքով ուղղվեցին դեպի Լեհական ազնվականությոանն ու կրոնավորներին։ Օգոստոսի ժամանակակիցները ծաղրով էին վերաբերում Սաքսոնյան դուքսի արքայական ամբիցիաներին՝ որպես նրա «լեհական արկածներ»[8]։

ՕգոստոսII նկար՝ Մարսելլո Բասսիարելլի

Սուրբ Հռոմեական Կայսրության մեջ Օգոստոսի եկեղեցական քաղաքականությանը հետևեց օրտոդոքս Լյութերականությունը։ Կայսրության բողոքական արքայազնը և երկու բողոքական ընտրյալները (Հանօվերի և Պրուսիայի) ամեն կերպ ձգտում էին պահել Սաքսոնիան իրենց իշխանության տակ։ Աուգսբուրգի Խաղաղության պայմանագրի համաձայն, Օգոստոսը տեսականորեն իրավասու էր վերաներկայացնել Հռոմեական Կաթոլիզմը, կամ տալ լիարժեք կրոնական ազատություն Սաքսոնիայի երիտասարդ կաթոլիկներին։ Բայց դա երբեք տեղի չունեցավ։ Սաքսոնիան մնաց Լյութերական, միայն որոշ հռոմեացի կաթոլիներ կարողացան կատարել որոշ քաղաքական ու քաղաքացիական իրավունքների փոփոխություններ։ 1717 թվականին պարզ դարձավ, թե ինչ իրադրություն էր ստեղծվել֊հասկանալու համար Լեհաստանում և Գերմանիայում ունեցած ծրագրերը,Օգոստոսի բարեկամները անհրաժեշտաբար դարձան հռոմեացի կաթոլիկներ։ Հինգ տարի անց Օգոստոսի որդին՝ ապագա Օգոստոս III, հրապարակայնորեն ընդունեց կաթոլիզմը։ Ակնհայտ էր, որ քայլը կատարված էր անհրաժեշտաբար[8]։

Համաձայն Վեստպալյան Խաղաղության, Սաքսոնիայի Ընտրյալը Ռեյխստագի Բողոքականների ղեկավարն մարմինն էր։ Կայսրության մեջ ներառելու համար մյուս Բողոքական նահանգները, Օգոստոսը պաշտոնապես փոխանցեց Բողոքական կառավարիչ մարմինը Յոհան Ադոլֆ II-ին՝ Սաքս֊Վեյսենֆելսի Դուքսին։ Ինչևէ, երբ Ընտրյալի որդին նույնպես ընդունեց կաթոլիզմը, ընտրական հանձնաժողովը դեմ առ դեմ կանգնեց կաթոլիկությանն և ընդունեց այն, և Օգոստոսի մահից հետո էլ չվերադարձավ Բողոքականությանը։ 1717 թվականին, երբ կրոնափոխությունը լայն տարածում գտավ, Բրանդերբուրգյան Պրուսիան շտապեց դուրս բերել Սաքսոնիան տիրակալությունից և հռչակել իրենց միավորված ղեկավարներ, և դադարեցրին իրենց գործունեությունը 1720 թվականին։ Սաքսոնիան շարունակում էր պահել Բողոքական մարմնի պահպանումը Ռայխսթագում մինչ Հռոմեական Կայսրության անկումը 1806 թվահան, չնայած այն փաստին, որ Սաքսոնիայի բոլոր Ընտրյալները կաթոլիկներ էին[9]։

Օգոստոսի կինը՝ Ընտրյալ Քրիստին Էբերհարդինը, մերժեց հետևել ամուսնու օրինակին և մնաց հաստասուն Բողոքական։ Նա չմիացավ ամուսնուն Լեհաստանում և, մնալով Դրեսդենում, վարեց բավականին հանգիստ կյանք՝ ձեռք բերելով որոշ հանրաճանաչություն՝ իր հաստատակամության համար[7]։

Առաջին անգամ Լեհաստանի թագավոր[խմբագրել | խմբագրել կոդը]

Հետևելով Լեհական արքա Ջոն Սոբիեսկիի մահվանը և ընդունելով Կաթոլիկությունը, Կայսրական Ռուսաստանի ևԱվստրիայի հովանավորությամբ, որ ֆինանսավորեցին բանկիր Բերենդ Լեմանի միջոցով, 1697 թվականին Օգոստոսը ընտրվեց Լեհա֊լիտվական պետության թագավոր։ Այդ նույն ժամանակահատվածում, երբ կասկածի տակ էր դրվել Օգոստոսի ընտրվելու լեգալությունը, մեկ այլ թեկնածու՝ Ֆրանցոիս Լուիսը, ով Կոնտիի արքայազնն էր, ստանում է ավելի շատ ձայներ։ Յուրաքանչյուր թեկնածու թե Կոնտին, թե Օգոստոսը առաջադրվում էին տարբեր եկեղեցական հեղինակությունների կողմից (արքեպիսկոպոս Միքայել Ռադջեիջովսկին պաշտպանում էր Կոնտիի թեկնածությունը, իսկ Կուջավիի եպիսկոպոսը՝ Ստանիսլավ Դամբսկին, պաշտպանում էր Օգոստոսի թեկնածությունը)։ Այնուամենայնիվ, Օգոստոսը շտապեց դեպի պետություն Սաքսոնիայի բանակով, մինչդեռ Կոնտին երկու ամիս մնաց Ֆրանսիայում։

Չնայած կայսրական զորագնդերի Թուրքիայի դեմ մղվող անհաջող պայքարին, Օգոստոսը շարունակում էր պատերազմել հանուն Սուրբ Լիգայի, և Մոլդովայի դեմ պայքարից հետո, Լեհական բանակը 1698 թվականին Պոդհաջսի ճակատամարտում ընդեմ թաթարների տարավ վերջնական հաղթանակ։ Այս հաղթանակը ստիպեց Օսմանյան Կայսրությանը 1699 թվականին կնքել Կարլովիցի դաշինքը։ Պադոլիա և Կամիենիեց Պոդոլսկիները վերադարձան Լեհաստան։ Որպես ամբիցիոզ ղեկավար, Օգոստոսը հույս ուներ լեհական գահը դարձնել ժառանգական, և օգտագործելով ցանկացած հնարավորություն, կարգավորել Լեհա֊լիտվական քաոսային Պետությունը։ Այնուամենայնիվ, նա մտափոխվեց իրագործել իր ներքին բարեփոխումները, հույս ունենալով դառնալ աշխարհակալ։ Նա ընդդիմություն ձևավորեց Դենմարկի Ֆեդերիկ IV֊ի և Ռուսաստանի Պետրոս I֊ի հետ, նպատակ ունենալով գահընկեց անել Շվեդիայի երիտասարդ թագավորին՝ Չարլզ XII֊ին (Օգոստոսի զարմիկ)։ Հյուսիսային Մեծ Պատերազմին Լեհաստանի մասնակցության մրցանակը եղավ Շվեդական Լիվոնիա տարածաշրջանը։ Չարլզը դառնալով զինվորական հրամանատար, արագորեն դուրս բերեց Դանիային պատերազմից, և հետո Նարվայում՝ 1700 թվականին հետ մղեց ռուսներին, որը հնարավորություն տվեց նրան պայքարի մեջ մտնել Օգոստոսի հետ։ Այնուամենայնիվ այս պատերազմը Շվեդիայի համար դարձավ նույնքան աղետալի, որքան Լեհաստանի համար։

1701 թվականին Ռիգայում Չարլզը շարունակում է դիմադրել Օգոստոսի բանակին, դուրս հանում Լեհա֊Սաքսոնական բանակը Լիվոնիայից և նվաճում Լեհաստանը։ 1702 թվականին մայիսի 14֊ին գրավում է Վարշավան, Կլիսզովի Ճակատամարտում (1702 թվականին հուլիս) դիմադրելով Լեհա֊Սաքսոնյան բանակին գրավում է Կրակովոն։ 1703 թվականի գարնանըՊուլտոսկի Ճակատամարտում Գեներալֆեդմարշալ Ադամ Հեյնրիչի հրամանատարությամբ շարունակում է պայքարն ու գրավում Թորնը։

Այս ժամանակահատվածում արդեն Օգոստոսը պատրաստ էր խաղաղության, բայց Չարլզը զգում էր, որ ավելի ապահով կլինի, եթե միավորվի մեկի հետ,ում հետ կունենա ավելի մեծ ազդեցություն Լեհական գահի վրա։1704 թվականին շվեդները թագադրեցին Ստանիսլավ Լեսչինսկուն և տեղափոխեցին պետությունը Շվեդիա, որը հարկադրեց Օգոստոսին ձեռնարկել զինվորական օպերացիաներ Լեհաստանում Ռուսաստանի կողմից (դաշինքը կնքվել էր Նարվայում՝ ամռանը 1704թվականին)։ Արդյունքում Լեհաստանում բռնկվեց քաղաքացիական պատերազմ (1704֊1706թվականներ) և Գրոդնոյի հակամարտությունը (1705֊1706թվականներ), որոնք լավ ընթացք չունեցան Օգոստոսի համար։ 1706թվականի սեպտեմբերի1֊ին Ֆռաուշդատի ճակատամարտից հետո Չարլզը արշավեց Սաքսոնիա, ստիպելով Օգոստոսին հանձնել Լեհական գահը (1706թվական)։

Երկրորդ անգամ Լեհաստանի թագավոր[խմբագրել | խմբագրել կոդը]

Լեհա֊Լիտվական Պետություն1701

Թուլացած Լեհա֊լիտվական Պետությունը շուտով մտավ Ռուսաստանի խնամակալության տակ։1709 թվականին Օգոստոս II֊ը Ռուսաստանի հովանավորությամբ բարձրացավ Լեհական գահին։ Եվս մեկ անգամ փորձեց Լեհա֊լիտվական Պետությունում կայունացնել բացարձակ միապետություն, բայց հանդիպեց ընդդիմադիր ազնվականությանը։ Նա դեմ առ դեմ դուրս եկավ նախանձաձնդիր սաքսոններին և լեհերին։ Լեհաստանում սկսվեց մի պայքար, որն ավարտվեց միայն այն ժամանակ, երբ թագավորը խոստացավ սահմանափակել զորքի թիվը երկրում՝ դարձնելով 18000 մարդ[10]։ Պետրոս Մեծը օգտվեց առիթից և կարողացավ անել այնպես, որ Օգոստոսն ու իր ազնվականները սկսեցին գործել ի շահ Ռուսաստանի(Լուռ Սեյմ)։

Գահը պահելու համար Օգոստոսը կախում ուներ Ռուսաստանից։ Նա դադարեցրեց իր տոհմական ամբիցիաները և կենտրոնացավ Պետության հզորացման գործին։ Չնայած ներքին և արտաքին խոչընդոտներին, ունեցավ որոշակի հաջողություններ[7]։

Օգոստոսը մահացել է Վարշավայում 1733 թվականին։ Չնայած նրան չհաջողվեց գահը դարձնել տոհմական ժառանգություն, նրա ավագ որդին՝ Սաքսոնիայի Ֆեդերիկ Օգոստոս II֊ը, դարձավ Լեհաստանի թագավոր՝ որպես Օգոստոս III։ Չնայած դա նախատեսված էր Ռուսաստանի կողմից՝ «Լեհաստանի հաջողության համար մղվող պատերազմից հետո»;

Պարգևատրումները[խմբագրել | խմբագրել կոդը]

Անձնական կյանքն ու սերունդը[խմբագրել | խմբագրել կոդը]

1693թվականից Օգոստոսը ամուսնացած է եղել Բրանդերբուրգ֊ Բեյրութցի Քրիստինա Եբերհարդինի հետ 1693թվականի հունվարի 20֊ին։ 1696թվականին ծնվեց նրանց օրինական միակ զավակը ՝Ֆեդերիկ Օգոստոս II-ը, Սաքսոնիայի ապագա ընտրյալը։ Նա էլ իր հոր նման համարվում էր Լեհաստանի Ընտրյալ արքա (Օգոստոս II Iանունով, 1696֊1763թվականներ)։ Լեհաստանի թագավոր ընտրվելուց մեկ տարի անց Օգոստոսը գալիս է Լեհաստան ու ընդունում կաթոլիկական հավատը, իսկ կինը հավատարիմ է մնում իր բողոքական հավատին և մնում է Սաքսոնիայում։ Այդ պահից ի վեր նրանց ամուսնությունը համարվում էր ավարտված։

Օգոստոսն ուներ շատ ֆավորիտներ,որոնցից ամենահայտնին կոմսուհի Կոզելսկայան էր։ Լուրեր էին պտտվում այն մասին,որ Ընտրյալ արքան ուներ արտաամուսնական 365 երեխա։ Նրանցից ամենահայտնիներն էին Մարից Սաքսոնցին՝ ծնված Ավրորա Քյոնիգսմարկից, ում մասին հետագայում պետք է իմանային ֆրանսիացի հրամանատար Շեվալըե դե Սաքսն ու արկածախնդիր Աննա Կարոլինա Օժելսկայան։ Մարի Սաքսոնցուց սերում է գրող Ժորժ Սանդը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 Август II (ռուս.) // Энциклопедический словарь / под ред. И. Е. АндреевскийСПб.: Брокгауз — Ефрон, 1890. — Т. I. — С. 70.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 RKDartists (նիդերլ.)
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Encyclopædia Britannica
  4. Lundy D. R. The Peerage
  5. Sacheverell Sitwell. The Hunters and the Hunted, p. 60. Macmillan, 1947.
  6. One or more of the preceding sentences incorporates text from a publication now in the public domain: Chisholm, Hugh, ed. (1911). "Augustus II.". Encyclopædia Britannica. 2 (11th ed.). Cambridge University Press. pp. 915–916
  7. 7,0 7,1 7,2 Flathe, Heinrich Theodor (1878), "Friedrich August I., Kurfürst von Sachsen", Allgemeine Deutsche Biographie (ADB) (in German), Leipzig: Duncker & Humblot, 7: 781–4.
  8. 8,0 8,1 8,2 Czok, Karl (2006), August der Starke und seine Zeit. Kurfürst von Sachsen und König von Polen (in German), Munich: Piper, ISBN 3-492-24636-2.
  9. Kalipke, Andreas (2010). "The Corpus Evangelicorum". In Coy, J.P.; Marschke, B. Benjamin; Sabean D.W. The Holy Roman Empire, Reconsidered. Berghahn. pp. 228–247.
  10. One or more of the preceding sentences incorporates text from a publication now in the public domain: Chisholm, Hugh, ed. (1911). "Augustus II.". Encyclopædia Britannica. 2 (11th ed.). Cambridge University Press. pp. 915–916.