Դրեզդենի ձեռագիր
Դրեզդենի ձեռագիր | |
---|---|
![]() | |
Տեսակ | ձեռագիր |
Մասն է | Maya codices? |
Բնօրինակ լեզու | մայա լեզուներ |
Էջեր | 78 |
Թվային տարբերակ | digital.slub-dresden.de/id280742827 |
![]() |

Դրեզդենի ձեռագիր (գերմ.՝ Dresdner Kodex, լատին․՝ Codex Dresdensis), մայաների քաղաքակրթությանը պատկանող գտնված ձեռագիր չորս գրքերից մեկը, որը պահպանվում է մինչև այսօր։ Թվագրվում է 13-14-րդ դարեր։ Ձեռագիրը վերգտնվել է Դրեզդեն քաղաքում (որտեղից էլ ստացել է իր ներկայիս անվանումը)։ Գիրքը գտնվում է Գերմանիայի Դրեզդեն քաղաքի Սաքսոնական պետական և համալսարանական գրադարանում։
Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին գիրքը մեծ վնասներ է կրել ջրից։ Էջերն ունեն 20 սմ բարձրություն և բացվում են ակորդեոնի ոճով, չծալված վիճակում ձեռագիրն ունի 3.7 մետր երկարություն։ Ձեռագիրը մայաների գրով է, բնօրինակ տեքստը 300-400 տարվա վաղեմության է և նկարագրում է տեղական պատմությունն ու աստղագիտական աղյուսակներ։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Դրեզդենի ձեռագիրն ունի 78 էջ, առջևի և հետևի կազմերը նկարազարդ են[1]։ Էջերի մեծ մասը գրված են երկկողմանի[1], սահմանազատված են կարմիր գծով[2], չնայած շատ էջերում տարիների ընթացքում այն կորել է։ Էջերը հիմնականում բաժանված են երեք մասերի. ձեռագիրը ուսումնասիրած ուսանողներն այն կամայականորեն բաժանել են a , b և c մասերի[2]։ Որոշ էջեր ունեն երկու հորիզոնական մասեր, որոշ էջեր՝ չորս կամ հինգ[2]։ Առանձնացված թեմայով առանձին բաժիններ առանձնանում են կարմիր ուղղահայաց տողով։ Բաժիններն, ընդհանուր առմամբ, բաժանված են երկուսից չորս սյուների[2]։
Դրեզդենի ձեռագիրը մայաների չորս ձեռագրերից մեկն է, որը պահպանվել է իսպանական ինկվիզիցիայից հետո[3]։ Երեք ձեռագրերի՝ Ֆրեզդենի, Մադրիդի և Փարիզի ձեռագրերն անվանվել են այն վայրի անունով, որտեղից վերգտնվել են[3][4]։ Չորրորդ ձեռագիրը՝ «Grolier Codex» գտնվում է Նյու Յորքի Գրոլիեր ակումբում[5]։ Դրեզդենի ձեռագիրը պահվում է Դրեզդենի Սաքսոնական պետական և համալսարանական գրադարանում (SLUB Dresden, Saxon State Library)[6][7]: Մայաների ձեռագրերն ունեն 20 սմ բարձրությամբ և 10 սմ լայնությամբ նույնաչափ էջեր[4]։
Նկարներն ու գլիֆները ստեղծել են հմուտ արհեստավորներ՝ օգտագործելով բարակ խոզանակներ և բուսական ներկեր[8]։ Շատ էջերում հիմնական գույնը սև ու սպիտակն է[9]։ Որոշ էջեր ունեն մանրակրկիտ հետին ֆոն դեղին, կանաչ, մայաների կապույտ ստվերներով[10]։ Ձեռագիրը գրել են ութ տարբեր դպիրներ, ովքեր ունեցել են իրենց գրելաոճը, գլիֆների դիզայնն ու շարադրվող նյութը[11]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]
Պատմաբան Ջոն Էրիկ Թոմփսոնը Դրեզդենի ձեռագիրը նկարագրում է որպես Մեքսիկայի հարավարևելյան Յուտական թերակղզու տեղաբնիկների գրվածք, ինչը հաստատում են նաև մայա պատմաբաններ Փիթեր Ջ. Շմիդթը, Մերսեդես դե լա Գարսան և Էնրիկե Նալդան[12]։ Թոմփսոնը հետագայում նեղացնում է Դրեզդենի ձեռագրի հավանական ծագման վայրը դեպի Չիչեն Իցա, քանի որ ձեռագրի որոշ նկար-խորհրդանիշեր կարելի էր գտնել լեռնային այդ վայրերում։ Նա նաև պնդում է, որ աստղագիտական աղյուսակներն էլ այս վայրերի ծագում ունեն։ Թոմփսոնի պնդմամբ Յուտական թերակղզու բնակիչները նման ուսումնասիրությունները կատարել են մ. թ 1200 թվականին։ Նա նշում է, որ նմանատիպ կերամիկական նմուշներ Չիչեն Իցայի տարածքում դադարել են գոյություն ունենալ 13-րդ դարի սկզբում[13]։ Հիմնվելով առաջարկված տարբեր վերլուծությունների վրա՝ բրիտանացի պատմաբան Քլայֆ Ռագլսը պնդում է, որ Դրեզդենի ձեռագիրը պատճենն է և գրվել է 12-14-րդ դարերում[14]։ Թոմփսոնը ժամանակաշրջանը հստակեցնում է՝ 1200-1250 թվականներ[15]։ Ըստ մայա հնագետ Լինթոն Սասերթուեյթի՝ ձեռագիրը ստեղծվել է 1645 թվականից ոչ ուշ[16]։ Այն Ամերիկա աշխարհամասի պահպանված ամենահին գիրքն է[1][17]։
Իտալիա ճամփորդելիս գերմանացի աստվածաբան, Դրեզդենի Սաքսոնական պետական և համալսարանական գրադարանի տնօրեն Յոհան Քրիստիան Գյոցեն (1692-1749) 1739 թվականին Վիեննայում ձեռագիրը գնել է մասնավոր անձից[7][13][18]։ Թոմփսոնը ենթադրում է, որ ձեռագիրը, որպես հարգանքի տուրք, Էռնան Կորտեսի կողմից ուղարկվել է Մեքսիկայի կառավարիչ Կառլոս V կայսրին, քանի որ տեղական գրերն ու մայայական այլ նմուշներ ուղարկվել էին թագավորին 1519 թվականին, երբ նա ապրում էր Վիեննայում[7][19]։

Ալեքսանդր Հումբոլդտը Դրեզդենի ձեռագրի 47-52 էջերը տպագրել է իր 1811 թվականի ատլասում՝ «Vues des Cordillères et Monuments des Peuples Indigènes de l'Amérique»՝ ձեռագրի ցանկացած էջի առաջին վերարտադրությունը։ Ձեռագրի առաջին կրկնօրինակը տպագրել է լորդ Էդվարդը իր 1831 թվականի «Antiquities of Mexico» գործում։ 1828 թվականին Կոնստանտին Սամուել Ռաֆինեսկը ձեռագիրը բնութագրել է մայայական՝ ըստ գլիֆների, որոնք նմանություն ունեին Պալենկեում գտնված գլիֆների հետ[19][20]։ Պատմաբան Թոմաս Կիրը կազմել է ձեռագրի և մայաների 365 օրանոց օրացույցի 260 տարվա պտույտի (Ahau Katun) միջև կապը[20][21][22][23][24]։ Ռագլսը ցույց է տալիս, որ ձեռագրում մայաները իրենց 260-օրանոց օրացույցը կապում են աստղային մարմինների հետ՝ Վեներայի, Մարսի[25]։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Houston, Stephen D. (2001) - The Decipherment of Ancient Maya Writing, University of Oklahoma Press, ISBN 978-0-8061-3204-4
- Van Stone, Mark (2008). "It's Not the End of the World: What the Ancient Maya Tell Us About 2012." Located online at the Foundation for the Advancement of Mesoamerican Studies website.
Մատենագիտություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- American Anthropologist (1891). American Anthropologist. American Anthropological Association.
- Anzovin, Steven (1 January 2000). Famous First Facts, International Edition: A Record of First Happenings, Discoveries, and Inventions in World History. H.W. Wilson. ISBN 978-0-8242-0958-2. Item 3342 - The first book written in the Americas known to historians is the Dresden Codex.
- Coe, S.D. (1982). Maya Hieroglyphic Codices. Institute for Mesoamerican Studies, State University of New York at Albany.
- Deckert, Helmut (1989). Der Dresdner Maya-Handschrift. Akademische Druck-u. Verlagsanstalt. ISBN 978-3-201-01478-6.(German)
- Foster, Lynn V. (2005). Handbook to Life in the Ancient Maya World. Oxford University Press. ISBN 978-0-19-518363-4.
- Keane, A. H. (9 June 2011). Man: Past and Present. Cambridge University Press. ISBN 978-0-521-23410-8.
- Lyons, Martyn (2011). Books: A Living History. J. Paul Getty Museum. ISBN 978-1-60606-083-4. It dates from the eleventh or twelfth century, making it the earliest surviving book from the Americas.
- Nalda, Enrique (1998). Maya. Rizzoli. ISBN 978-0-8478-2129-7.
- Ruggles, Clive L. N. (2005). Ancient Astronomy: An Encyclopedia of Cosmologies and Myth. ABC-CLIO. ISBN 978-1-85109-477-6.
- Sharer, Robert J. (2006). The Ancient Maya. Stanford University Press. ISBN 978-0-8047-4817-9.
- Smithsonian Institution (1897). Annual Report of the Bureau of American Ethnology to the Secretary of the Smithsonian Institution. U.S. Government Printing Office.
- Taube, Karl A. (1992). The Major Gods of Ancient Yucatan. Dumbarton Oaks. ISBN 978-0-88402-204-6.
- Thomas, Cyrus (1894). The Maya Year. U.S. Government Printing Office.
- Thompson, John Eric Sidney (1972). A Commentary on the Dresden Codex: A Maya Hieroglyphic Book. American Philosophical Society. ISBN 978-0-87169-093-7.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 Lyons, 2011, էջ 85
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 Thompson, 1972, էջ 19
- ↑ 3,0 3,1 Ruggles, 2005, էջ 133
- ↑ 4,0 4,1 Thompson, 1972, էջ 3
- ↑ Coe, 1982, էջ 4
- ↑ Thompson, 1972, էջեր 3, 15, 16
- ↑ Thompson, 1972, էջեր 3, 15, 16, 122
- ↑ Thompson, 1972, էջեր 15, 122
- ↑ Thompson, 1972, էջ 3, 15
- ↑ Nalda, 1998, էջ 210
- ↑ 13,0 13,1 Thompson, 1972, էջ 16
- ↑ Ruggles, 2005, էջ 134
- ↑ Thompson, 1972, էջեր 15-16
- ↑ Thompson, 1972, էջ 15
- ↑ Anzovin, 2000, էջ 197
- ↑ Lyons, 2011, էջ 86
- ↑ 19,0 19,1 Thompson, 1972, էջ 17
- ↑ 20,0 20,1 «Architecture Long Ago». New York Times. New York City. 1896 թ․ հուլիսի 12 – via Newspapers.com
.
- ↑ Keane, 2011, էջ 392
- ↑ Thomas, 1894, էջ 15
- ↑ American Anthropologist, 1891, էջ 299
- ↑ Smithsonian Institution, 1897, էջ 36
- ↑ Ruggles, 2005, էջ 257
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- The complete codex (high resolution PDF) Արխիվացված 2017-03-17 Wayback Machine
- Facsimiles of the codex at the Foundation for the Advancement of Mesoamerican Studies, Inc., with PDF downloads
- The Dresden Codex Lunar Series and Sidereal Astronomy
- Dresden Library Information on the Codex Արխիվացված 2017-01-04 Wayback Machine
- Dresden Library Scans Արխիվացված 2017-06-23 Wayback Machine High-resolution scans of the Dresden Codex (site in German, PDF link at right)
- 3D reconstruction and animation of the Codex Dresden in different conditions
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դրեզդենի ձեռագիր» հոդվածին։ |
|