Մայաների քաղաքակրթություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ամրոց Չիչեն Իթզա
Մեզոամերիկա
Կուսանոցի քառանկյուն շինության բակը, Ուշմալում
Պյեդրաս Նեգրասի 1–ի գահը

Մայան մեզոամերիկյան քաղաքակրություն է, որն աչքի է ընկել նախակոլումբիական ամերիկյան մայրցամաքների ամբողջությամբ մշակված լեզվական համակարգով, ինչպես նաև իր արվեստով, ճարտարապետությամբ, մաթեմատիկական և աստղագիտական համակարգերով։ Որոշ աղբյուրներում մայաները հիշատակվում են որպես ներկայիս Մեքսիկայի տարածքում բնակված հնդկացի ժողովուրդ։ Չնայած նրան, որ այս ցեղն ստեղծվել էր նախադասական ժամանակաշրջանում (մ.թ.ա. 2000 - մ.թ. 250), նրանց շատ քաղաքներ, համաձայն մեզոամերիկյան գրականության, իրենց զարգացման գագաթնակետին են հասել Դասական ժամանակաշրջանում (մ.թ. 250 - 900 դդ) և շարունակել հետագա զարգացումը մինչև իսպանացիների հայտնվելը։ Պատմական աղբյուրների վկայությամբ՝ նրանց որոշ մասը տիրապետել է իսպաներենին։ ‌[փա՞ստ]

Մայաների քաղաքակրթությունը շատ ընդհանրություններ ունի մեզոամերիկյան քաղաքակրթյությունների հետ, քանի որ մեծ է եղել շփումն ու մշակութային ձուլումը վերջիններիս հետ։ Մայաներին բնորոշող գրավոր լեզուն, բնաբանությունն ու օրացույցը իրենց զարգացումն ապրել են ցեղի ի հայտ գալուց շատ ավելի ուշ, սակայն այս քաղաքակրթությունը նպաստել է մայաների լիարժեք զարգացմանը։ Մայաների ազդեցությունը նկատելի է Հոնդուրասից, Բելիզից և Արևմտյան Էլ Սալվադորից մինչև կենտրոնական Մեքսիկա (մայաների բնակավայրից 1000 կմ տարածության վրա)։ Իր հերթին՝ մայաների մշակույթն ու արվեստը կրել է օտար ցեղերի ազդեցությունը, հիմնականում առևտրային և մշակութային շփումների արդյունքում։

Մայաները վերապրել են դասական ժամանակաշրջանի կործանումը և Իսպանացի նվաճողների գալուստը իրենց երկիր, ինչպես նաև վերջիններիս կողմից ամերիկյան մայրցամաքների գաղութացման ժամանակաշրջանը։ Այսօր մայաներն ու իրենց հետնորդները բնակվում են իրենց պատմական բնօրրանում։ Միլիոնավոր մայաներ պահպանել են իրենց մայրենի լեզուն։‌[փա՞ստ]

Մեզոամերիկա[խմբագրել | խմբագրել կոդը]

    1rightarrow.png Հիմնական հոդված՝ Մեզոամերիկա

Մայաների քաղաքակրթությունը զարգացել մեզոամերիկյան մշակութային գոտում, որը ներառում է շրջանը, տարածվում է Հյուսիսային Մեքսիկայից հարավ Կենտրոնական Ամերիկա [1]։ Մեզոամերիկան եղել է վեց քաղաքակրթություններից մեկը ամբողջ աշխարհում[2]։ Մեզոամերիկական տարածքում եղել են մշակութային զարգացումներ, որոնք ընդգրկում էին համալիր հասարակություններ, Մեզոամերիկյան գյուղատնտեսություն, քաղաքներ, մոնումենտալ ճարտարապետություն[3]։

Տարածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներկայումս (2013 թվականին) տարածքը, որտեղ զարգացել է Մայաների քաղաքակրթությունը մտնում է՝ Մեքսիկայի (Չյապասը, Կամպեչեը, Յուկատանը, Կինտանա-Ռոոն նահանգներ), Գվատեմալայի, Բելիզի, Սալվադորի, Հոնդուրասի (արևմտյան մասով) տարածքների մեջ։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Sharer and Traxler 2006, p. 28.
  2. Rosenwig 2010, p. 3.
  3. Sharer and Traxler 2006, pp. 28–29.