Մայաների կայսրություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Մայաների կայսրություն, միապետություն, ստեղծված Մեքսիկայի, Գվատեմալայի, Հոնդուրասի տարածքում, հզորության գագաթնակետ` 300-800 թվականներ, հետագայում նվաճվել է տոլտեկների կողմից։

Հագուստ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մայա տղամարդիկ հագնում էին հասարակ կոնքաշոր։ Ցուրտ օրերին կրում էին նաև թիկնոց՝ մանթա։ Նրանք կրում էին հատուկ գլխակապ` զարդարված թութակի փետուրներով։ Կախված անձի կարևորությունից` նրա գլխարկը ավելի մեծ էր։ Կանայք հագնում էին պարզ, խալաթատիպ հագուստներ։

Կառավարման ձև[խմբագրել | խմբագրել կոդը]

Մայաների յուրաքանչյուր քաղաք-պետություն ուներ իր թագավորական ընտանիքը։ Նրանց կառավարում էր ռազմիկ աստված-թագավորը` «Ahaw» , որն առաջնորդում էր նրանց մարտերի ժամանակ։ Ամեն մի խոշոր քաղաքային կենտրոն իր հերթին ուներ իր կառավարիչը, որը կոչվում էր «Batab», և որի վրա դրված էին նաև ռազմական, սոցիալական և կրոնական պարտականությունները։ Թագավորից հետո ըստ կարևորության նրան հաջորդում էին ազնվականները, ռազմիկները և քրմերը։ Նրանց էլ հաջորդում էին արհեստավորներն ու վաճառականները, իսկ ամենավերջում` գյուղացիներն ու բանվորները։ Մայաները պաշտում էին հովազին և այդ պատճառով ազնվական զինվորները կրում էին հովազի մորթի և գլխակապ։ Նրանք մտածում էին, որ մարտերում ներկայանալը հովազի նման կատաղի և խիզախ կլինեին։

Քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Չիչեն-Իցա քաղաքի գլխավոր բուրգը

Մայաները Ամերիկայի մայրցամաքի առաջին ժողովուրդն էին , որոնք կառուցել են մեծ քաղաքներ։ Ջունգլիների խորքում գտնվող այդ քաղաքներում կային տեղական կրաքարից պատրաստված տաճարներ և պալատներ, բազմաթիվ հոյակերտ բորգեր։ Պատերը ծեփված էին և ներկված հիմնականում կարմիր գույնով։ Գույնի ընտրությունը հատկապես կարևոր էր` կրոնական նկատառումներից ելնելով։ Պատերը զարդարվում էին աստվածների պատկերներով և հիերոգլիֆներով։ Մայաները կառուցել են քարե աստիճաններով վիթխարի բուրգեր, որոնց գագաթներին կառուցված էին տաճարներ և աստղադիտարան։ Կաստիլոն, որը մայաների Չիչեն-Իցա քաղաքի գլխավոր բուրգն է , ունի 4 սանդուղք, յուրաքանչյուրը 91 աստիճաններով որոնք տաճարի մուտքի աստիճանի հետ կազմում են 365 աստիճան` խորհրդանշելով տարվա օրերը։

Գիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Մայաները գրում էին նկարներով գրերով` հիերոգլիֆներով ` քարակոթողների վրա փորոգրելով կարևոր արձանագրություններ։ Արձանագրությունների մանրամասները գրվում էին նաև ծառի կեղևից կամ կենդանու կաշվից պատրաստված գրքերի մեջ։ 1500-ականների սկզբին, երբ իսպանացիները նվաճեցին տարածքը, այրվեցին այդ գրքերի մեծ մասը։ Մայաները նաև փորձառու աստղագետներ էին։ Նրանք ուսումնասիրում էին մոլորակները, աստղերը և Լուսինը։ Աչքի էին ընկնում նաև մաթեմատիկային, ստեղծել են օրերը և տարիները հաշվելու բարդ օրացույց, կարողանում էին կանխագուշակել խավարումը։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]