Յուկատան (թերակղզի)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կոորդինատներ: 18°50′42″ հս․ լ. 89°07′32″ ամ. ե. / 18.84500° հս․. լ. 89.12556° ավ. ե. / 18.84500; 89.12556

HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Յուկատան (այլ կիրառումներ)
Picto infobox map.png
Յուկատան թերակղզի
Península de Yucatán

Թերակղզու տեղադրությունը
Տեղագրություն Կենտրոնական Ամերիկա
Ողողող ջրեր Կարիբյան ծով, Մեքսիկական ծոց
Երկիր Մեքսիկա Մեքսիկա
Գվատեմալա Գվատեմալա
Բելիզ Բելիզ
Commons-logo.svg Վիքիպահեստում

Յուկատան (իսպ.՝ Yucatán), թերակղզի Կենտրոնական Ամերիկայում: Բաժանում է Մեքսիկական ծոցը Կարիբյան ծովից: Թերակղզու հյուսիսային մասի վրա են գտնվում մեքսիկական Յուկատան, Կամպեչե և Կինտանա-Ռոո նահանգները, իսկ հարավը մտնում է Գվատեմալայի և Բելիզի կազմի մեջ։ Կլիման արևադարձային է և շոգ։ Թերակղզու հարավում համեմատաբար խոնավ է և զբաղեցված է արևադարձային անտառներով:

«Յուկատան» անվան ծագումնաբանությունը հստակ պարզաբանված չէ։ Կոնկիստադոր Էռնան Կորտեսը կարծում էր, որ անունը ծագել է սխալմամբ։ Ըստ նրա` առաջին իսպանացի ճանապարհորդները հարցրել են տեղաբնիկներից տարածքի անվանումը, իսկ նրանց պատասխանել են «Յուկատան», որը մայաների լեզվով նշանակել է «Ես չեմ հասկանում դու ինչ ես ասում»[1][2]: Ոմանք պնդում են, որ անվան աղբյուրը ացտեկյան «Յոկատլան» բառն է, որ նշանակում է «հարստության վայր»:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. (իսպաներեն) Cartas y relaciones de Hernan Cortés al emperador Carlos V. Փարիզ: A. Chaix y ca.. 1866 էջ 1 տողատակ 2. https://books.google.am/books?id=e7IGAAAAQAAJ&pg=PA1#v=onepage&q&f=false։ Վերցված է 2010-12-13. 
  2. «Ibero-American Electronic Text Series: Primera Carta de Relación, PREÁMBULO» (իսպաներեն)։ Board of Regents of the University of Wisconsin System։ 1945։ Վերցված է 2010-12-13