Արևադարձային անտառ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արևադարձային անտառ Պանամայում:
Արևադարձային անտառների տարածվածությունը:

Արևադարձային անտառ (իսպաներեն՝ selva, լատ.՝ silva-ից - անտառ), աշխարհագրական եզրույթ, որն օգտագործվում է բնութագրելու խոնավ արևադարձային անտառները (ջունգլի)։ Արևադարձային անտառներ կան Բրազիլիայում, Պերույում, Սուրինամում, Վենեսուելայում, Գայանայում, Պարագվայում, Կոլումբիայում և այլն։ Արևադարձային անտառներն առաջանում են այնպիսի վայրերում, որտեղ կա մշտական խոնավություն։ Արևադարձային անտառների ամենամեծ կուտակումը Բրազիլիայում է՝ Ամազոն գետի ավազանում (Ուկրաինայի տարածքից կրկնակի անգամ մեծ)։