Jump to content

Խոնավ անտառներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Խոնավ անտառների բնական զոնան բաղկացած է երեք ենթազոնաներից.

Խոնավ անտառների զոնան

Տարածման շրջաններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Խոնավ անտառների զոնան ընդգրկում է Ամազոնի դաշտավայրը, Կոնգոյի իջվածքը, Գվինեական ծովափը, Հարավ-արևելյան Ասիայի մեծ մասը, Մալայան կղզեխումբը (Ֆիլիպիններ, Ինդոնեզիա, Մալայզիա), Նոր Գվինեա կղզին։

Ջունգլի

Կլիման տաք է ու խոնավ։Հասարակածային և մերձհասարակածային կլիմա։ Տարվա եղանակները չեն արտահայտվում։ Ամբողջ տարվա ընթացքում ջերմաստիճանը բարձր է (ամսական միջինը՝ 25 - 28 °C)։ Տեղումները տարվա ընթացքում բաշխված են հավասարաչափ, հիմնականում թափվում են կեսօրին (ուժեղ կոնվեկցիայի պատճառով) ու կոչվում են զենիթային անձրևներ։ Տարեկան միջին տեղումները կազմում են 1000 - 3000 մմ.։ Տեղ-տեղ (Կամերունում) տեղումների միջին քանակը հասնում է 5000 մմ.-ի, իսկ առավելագույնը՝ 10.000 մմ.։

Ենթագոտիներում ջերմության, խոնավության և կենսաբանական պրոցեսների սեզոնայնությունը չի արտահայտված։ Շատ ուժգին ընթանում է կենսաքիմիական հողմնահարում։ Ձևավորվում է հողմնահարման կեղև, տեղում մնում են ալյումինի և երկաթի օքսիդները, որոնց հետևանքով առաջացել են դեղնակարմրավուն հողեր (լատերիտային հողեր)։

Փարթամ բուսականության և միկրոօրգանիզմների ակտիվ գործունեության շնորհիվ առաջացել են նաև կարմրահողեր (ֆեռալիտային հողեր)։

Խոնավության առատությունը առաջ է բերում՝ հողի անընդհատ լվացում մեծ խորության վրա, տեղ-տեղ ճահճակալում։

Բուսական աշխարհ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆիկուս

Բոլոր ենթագոտիներում բուսատեսակները համարյա նույնն են, բայց ի տարբերություն հասարակածային մշտադալար անտառների՝ արևադարձային անտառներում ծառերը տարվա երաշտային սեզոնին (ձմռանը) տերևաթափ են լինում։ Հասարակածային անտառներում ծառերը տերևաթափ են լինում ոչ թե միաժամանակ, այլ աստիճանաբար։

Հասարակածային և մերձհասարակածային գոտիներում անտառները մշտադալար են՝ «բազմահարկ»։ Միայն ծառերի տեսակների թիվը հասնում է մոտավորապես 1000-ի։ «Բարձր հարկ»ը ներկայացնում են Ֆիկուսները (մոտ 70 - 80 մ. բարձրությամբ), հսկա սեյբաները, ամերիկյան ընկուզենին, արմավենիները, հացի ծառը, երկաթի ծառը, հևեան, էբենոսը և այլն։ «Ցածր հարկ»ում աճում են բանանի, սեխի, կակաոյի, սուրճի, մանգոյի, արքայախնձորի ծառերը և այլ արևադարձային կուլտուրաներ։ Ծառերի արանքներում շատ են թփերը, փաթաթվող ու սողացող բույսերը, որոնցից նշանավոր են լիանները, որոնց երկարությունը հասնում է 300 մ.: Տարածված են հսկա խոլորձները (օրխիդեա)։ Ցածրադիր վայրերում, ջրառատ շրջաններում շատ են ջրաշուշանները ու կոշտ եղեգները։

Նմանատիպ անտառներին անվանում են Ջունգլի։

Կենդանական աշխարհ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Գորիլա

Զոնայի անտառների համամատաբար ազատ վայրերում բնակվում են բազմաթիվ կենդանիներ` փղեր, ռնգեղջյուրներ, կոկորդիլոսներ, վարազներ, հսկա կրիաներ, խոշոր օձեր, մողեսներ, վագրեր, ընձառյուծներ, կատվառյուծներ (պումա), հովազներ (յագուար) և այլն։ Շատ են թռչունները, թիթեռները, չղջիկները, գորտերը, միջատներն ու մոծակները։

Ամազոնի անտառներում բնակվում է աշխարհի ամենախոշոր օձը՝ «ջրային վիշապ» անակոնդան։

Անտառի խուլ տեղամասերում կենդանիները հազվադեպ են հանդիպում։ Այս վայրերում հիմնականում տարածված են կապիկները (Գորիլա, Շիմպանզե, Օրանգուտան, Կզակապիկ, Ծույլ կապիկ, Կռնչակապիկ)։

Աֆրիկայի խոնավ հասարակածային անտառներում և հարակից շրջաններում լայն տարածում ունի Ցեցե ճանճը։

Անտառներից ազատված վայրերում տաք ու խոնավ կլիման և հումուսով հարուստ լատերիտային հողերը հնարավորություն են տալիս մշակել թեյ, համեմունքներ, սուրճ, կակաո, բանան, արքայախնձոր, կիվի, արմավ, կաուչուկատուներ, բրինձ, բամբակ, ցիտրուսային կուլտուրաներ։ Բնական պայմանները թույլ են տալիս տարվա ընթացքում երեք անգամ բերք ստանալ։