Ջրաշուշան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջրաշուշան
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Տիպ Ծածկասերմեր
Դաս Երկշաքիլավորներ
Կարգ Ջրաշուշանածաղկավորներ
Ընտանիք Հարսնամատազգիներ
Ցեղ Ջրաշուշան
Լատիներեն անվանում
Nymphaea
L., 1753
Հոմանիշներ
Տիպիկ ներկայացուցիչներ
Տեսակներ
Տես տեքստը

Wikispecies-logo.svg
Դասակարգումը
Վիքիցեղերում

Commons-logo.svg
Պատկերներ
Վիքիպահեստում




Ջրաշուշան (լատ.՝ Nymphaea), հարսնամատ, ջրային վարդ, սպիտակ կոկոռ, նիմֆեա, հարսնամատազգիների (ջրաշուշանազգիներ) ընտանիքի բազմամյա կոճղարմատավոր ջրային խոտաբույսերի ցեղ։ Հայտնի է 50 տեսակ[1]:

Տարածում[խմբագրել | խմբագրել կոդը]

IMG 0265-3-Nymphaea × daubenyana.jpg

Հայտնի է 40, ՀՀ-ում՝ 2 տեսակ՝

  • Ջրաշուշան սպիտակ կամ հարսնամատ (Nalba)
  • Ջրաշուշան մաքրասպիտակ կամ ձյունասպիտակ (N. candida

Հանդիպում է Լոռու (Գետավան գ.) և Շիրակի մարզերի նախալեռնային գոտու քաղցրահամ ջրերում, լճերում (Տզրուկի, ժանգոտ, Պարզ և այլն), դանդաղահոս գետերի գետախորշերում։ Հայկական ֆլորայի ամենագեղատեսիլ բույսն է. գրանցված է ՀՀ Կարմիր գրքում։

Կենսաբանական նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոճղարմատը հզոր է։ Տերևները խոշոր են, կաշեկերպ, կլորավուն կամ սրտաձև, երկարակոթուն, ազատ լողում են ջրի մակերեսին։ Ծաղիկները երկսեռ են, խոշոր, մեկական՝ երկար ծաղկակոթուններով, սպիտակ, բուրավետ. բացվում են ցերեկը, իսկ արևը մայր մտնելուց հետո փակվումև ընկղմվում շրի մեջ։ Ծաղկում է մայիսի վերջերից մինչև ուշ աշուն։ Պտուղը կանաչ է, բազմասերմ, հատապտղանման։

Բազմացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Պտուղը հասունանալիս ընկնում է ջրի հատակը, փտում, սերմերը դուրս են գալիս ջրի մակերես և տարածվում ջրային թռչունների միջոցով։ Բազմանում է նաև վեգետատիվ ճանապարհով՝ սողացող կոճղարմատով։ Ջրաշուշան կլիմայավարժեցվել է Երևանի բուսաբանական այգու արհեստ, ջրամբարներում, որտեղ լավ աճում է, ծաղկում ու պտղակալում։

Կիրառում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծաղիկները պարունակում են ալկալոիդներ, եթերայուղեր, կոճղարմատները՝ աղաղանյութեր, օսլա։ Օսլայով հարուստ են նաև սերմերը (47 %), որոնք (բոված) կարելի է օգտագործել սուրճի փոխարեն։ Մատղաշ կոճղարմատներն ուտելի են։

Դասակարգում[խմբագրել | խմբագրել կոդը]

Nymphaea odorata PP.jpg
White water lily.JPG
Nymphaea 'Attraction'

Ըստ The Plant List 2010 թվականի տվյալների հայտնի է 36 տեսակ[2].

Դասակարգումը այգիներում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ The Royal Horticultural Society տվյալների[4].

  • Hardy (H)
  • Day-blooming (D)
  • Night-blooming (N)
  • Tropical (T)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Полный список видов см. GRIN
  2. «Species in Nymphaea»։ The Plant List (2010). Version 1. Published on the Internet; http://www.theplantlist.org/ (անգլերեն)։ Royal Botanic Gardens, Kew and Missouri Botanical Garden։ 2010։ Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 28–ին 
  3. NCU-3e. Names in current use for extant plant genera. Electronic version 1.0. Entry for Nymphaea L.(անգլ.)
  4. Classification of genera на сайте The Royal Horticultural Society

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Wiersema J. H. Reproductive biology of Nymphaea (Nymphaeaceae) // Ann. Missouri Bot. Gard : ежегодник. — 1988. — № 75. — P. 795—804.
  • John H. Wiersema: Nymphaea: Nymphaea - Online, In: Flora of North America Editorial Committee (Hrsg.)։ Flora of North America North of Mexico, Volume 3 - Magnoliidae and Hamamelidae, Oxford University Press, New York und Oxford, 1997. ISBN 0-19-511246-6. (Abschnitt Beschreibung und Verbreitung)
  • Dezhi Fu, John H. Wiersema & Donald Padgett: Nymphaeaceae: Nymphaea, S. 116 - Online., In: Wu Zhengyi, Peter H. Raven & Deyuan Hong (Hrsg.)։ Flora of China, Volume 6 - Caryophyllaceae through Lardizabalaceae, Science Press und Missouri Botanical Garden Press, Beijing und St. Louis, 2001. ISBN 1-930723-05-9. (Abschnitt Beschreibung und Verbreitung)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png