Ամազոնի դաշտավայր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ամազոնի դաշտավայրը տիեզերքից

Ամազոնի դաշտավայր կամ Ամազոնիա (պորտ.՝ bacia do rio Amazonas, իսպ.՝ cuenca del Amazonas), երկրագնդի ամենամեծ դաշտավայրն է, ձևավորվել է պլատֆորմի հնագույն հիմքի իջած տեղամասում , որը հետագայում աստիճանաբար լցվել է գետաբերուկներով։ Այդ պատճառով էլ դաշտավայրի մակերևույթը հարթ է։ Արևմուտքում դաշտավայրը լայն է, դեպի արևելք աստիճանաբար նեղանում է և քնարի տեսք ստանում։ Զբաղեցնում է Հարավային Ամերիկայի մակերեսի շուրջ 5 միլիոն կմ²-ին։ Տարածվում է Անդերից մինչև Ատլանտյան օվկիանոս, Գվիանական և Բրազիլական սարահարթերի միջև և գրավում է Ամազոն գետի ջրհավաք ավազանը։

Ամազոնի դաշտավայր

Ամազոնի դաշտավայրը գրեթե ամբողջովին գտնվում է հասարակածային կլիմայական գոտում և պատված է խոնավ հասարակածային անտառներով։ Դրանց մեծ մասը դեռևս կուսական է, մարդու ազդեցությունը քիչ է։

Այստեղ եղանակը միապաղաղ է՝ բոլոր օրերը նման են միմյանց։ Վաղ առավոտյան արևածագից հետո երկինքը սովորաբար պարզ է լինում, ջերմաստիճանը՝ +22° +23°C։ Շոգն աստիճանաբար ուժեղանում է և ցերեկվա ժամը մոտ երկուսին հասնում + 33° +34°C։ Այդ ժամերին սկսում են ամպեր կուտակվել և սկսվում է ուժեղ, բայց կարճատև տեղատարափ անձրև։ Հեղեղային անձրևը, սակայն կարճ է տևում։Գիշերը հեղձուցիչ տոթ է լինում, անընդհատ լսվում է գազանների ոռնոցները։

Ամազոնյան անտառներն ապշեցնում են իրենց բուսականության փարթամությամբ ու բազմազանությամբ։ Մինչ պլանտացիաներում կաուչուկատու ծառեր աճեցնելը, Ամազոնյան անտառները աշխարհում հայտնի էին իրենց կաուչուկատու ծառերով։

Ամենուրեք տարածված են մրջյուններն ու տերմիտները, մոծակների խմբերը, համրուկ, գետակինճ, վտանգավոր են հովազները, թունավոր օձրն ու սարդերը, գետերում՝ պիրանիաների վտառները, շնաձկները և կոկորդիլոսները։

Բնակչությունը անտառներում շատ նոսր է։ Որոշ ցեղեր մինչև այսօր թափառական կյանք են վարում։ Դաշտավայրի արևմտյան մասում են գտնվում Կոլումբիա, Պերու, արևելյան մասում՝ Բրազիլիա պետությունները։[1]

  1. Մ.Իսկանդարյան, Մայրցամաքների և օվկիանոսների աշխարհագրություն, Երևան, 1996թ