Լանդշաֆտագիտություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Լանդշաֆտագիտություն, ֆիզիկական աշխարհագրության ճյուղ, ուսումնասիրում է բնատարածքային համալիրները՝ որպես երկրի աշխարհագրական թաղանթի կառուցվածքային մասեր։ Լանդշաֆտյան կորիզը աշխարհագրական լանդշաֆտի մասին ուսմունքն է՝ Երկրի ֆիգիկա - աշխարհագրական դիֆերենցման հիմնական աստիճանը։

Ուսմունք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուսումնասիրում է լանդշաֆտների առաջացման, կառուցվածքի ու դինամիկայի հարցերը, նրանց զարգացման օրենքները և մարդկային հասարակության տնտեսության գործունեության հետևանքով վերափոխումը։

Խնդիրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լանդշաֆյան խնդիրներից է՝ լանդշաֆտների բաղադրիչ մասերի՝ երկրահամակարգերի ցածր մակարդակի (տեղանքի լանդշաֆտային բնասահմանի, բնավայրի, ֆացիաների) ու դրանց փոխադարձ տեղադրության, փոխներգործության, տարածական կառուցվածքային տիպերի ու ժամանակի ընթացքում դրանց վերափոխման (լանդշաֆտի մորֆոլոգիա) ուսումնասիրությունը։

Կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Լանդշաֆտագիտությանն է վերաբերում նաև զոնաների, մարզերի, նահանգների և այլ բարձր կարգի տեղական երկրահամակարգերի ուսումնասիրությունը։ Լանդշաֆտագիտություը երկրի ֆիզիկա աշխարհագրական շրջանացման տեսական հիմքն է։ Նրա փաստացի նյութերի գլխավոր աղբյուրը դաշտային հետազոտություններն են, որոնց հաջորդում է լանդշաֆտների քարտեզագրումը։

Քարտեզագրում[խմբագրել | խմբագրել կոդը]

Լանդշաֆտյան սահմաններում ձևավորվել են նոր ուղղություններ, լանդշաֆտների երկրաքիմիա, լանդշաֆտների երկրաֆիզիկա, ագրոլանդշաֆտագիտություն են։ Լանդշաֆտյան հիմնադիրներն են Լ. Ս. Բերգը, Դ. Ն. Վիսոցկին, Դ. Ֆ. Մորոզովը և Վ. Վ. Դոկուչաևի դպրոցի այլ ներկայացուցիչներ, արտասահմանում՝ գերմանացի աշխարհագրագետ Զ. Պասսարգեն։ Տես նաև լանդշաֆտաշխարհագրական։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 484 CC-BY-SA-icon-80x15.png