Մայա գիր, ժամանակակից Մեքսիկայի (Յուկատան թերակղզի), Գվատեմալայի և Հոնդուրասի տարածքուվ բնակված հնդկացի մայա ցեղերի գիրը, որ հայտնի է մեր թվարկության առաջին դարերից մեզ հասած գրավոր հուշարձաններով։ Գործածվել է մինչև 16-րդ դարը։ Պահպանվել են 3 մեծ ձեռագրեր և բազմաթիվ արձանագրություններ՝ քարի ու խեցեղենի վրա։ Մայա գրի բնույթը երկար ժամանակ մասնագետների վեճերի առարկա է եղել։ Խորհրդային լեզվաբան Ոու. Կնոռոզովը, շարունակելով Լ. դը Ռոնիի, Ս. Թոմասի ու Բ. Ուորֆի ուսումնասիրությունները, ապացուցել է, որ Մայա գիրը բաղկացած է եղել գաղափարագրերից և հնչյունագրերից, ինչպես նաև դետերմինատիվներից։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 199)։