Եմելյան Պուգաչով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Պուգաչով Եմելյանից)
Եմելյան Պուգաչով
ռուս.՝ Емельян Иванович Пугачёв
Դիմանկար
Ծնվել է1742[1][2][3][…]
ԾննդավայրՊուգաչյովսկայա (ստանիցա, Կոտելնիկովսկի շրջան), Վորոնեժի նահանգ, Ռուսական կայսրություն
Մահացել էհունվարի 10 (21), 1775[1]
Մահվան վայրՄոսկվա, Ռուսական կայսրություն[4]
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
Կրոնուղղափառություն
Մասնագիտությունհեղափոխական, ռազմական գործիչ և քաղաքական գործիչ
ԱմուսինUstinya Kuznetsova? և Sofia Pugacheva?
 Yemelyan Pugachev Վիքիպահեստում

Պուգաչով Եմելյան Իվանովիչ (1742[1][2][3][…], Պուգաչյովսկայա (ստանիցա, Կոտելնիկովսկի շրջան), Վորոնեժի նահանգ, Ռուսական կայսրություն - հունվարի 10 (21), 1775[1], Մոսկվա, Ռուսական կայսրություն[4]), ուրալյան կազակական զորագնդի ատաման, Ռուսաստանի գյուղացիական ապստամբության առաջնորդ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Դոնի կազակի ընտանիքում։ Ծառայել է ցարական բանակում։ Մասնակցել է Յոթնամյա պատերազմին (1756-1763), 1768-1770 թվականներին՝ ռուս-թուրքական պատերազմին։ Խուսափելով զինվորական ծառայությունից՝ 1771 թվականից թաքնվել է տարբեր գյուղերում (Դոն, Հյուսիսային Կովկաս, Ուկրաինա1772 թվականին տեղեկանալով յաիկյան կազակների ապստամբությունը ճնշելու մասին, սկսել է համոզել կազակներին փախչել դեպի ազատ հողեր։

Մի քանի անգամ ձերբակալվել է, բայց փախել կալանքից։ Իրեն հռչակելով Պյոտր Գ կայսր՝ 1773 թվականի սեպտեմբերին Պուգաչովյան կազակների նոր ապստամբություն է բարձրացրել՝ հույս դնելով գյուղացիների աջակցության վրա։ Պուգաչովի հայացքները ապստամբության վերջնական նպատակի վերաբերյալ «գեղջկական ցարի» գլխավորությամբ գյուղացիական-կազակային պետություն ստեղծելու հնարավորության մասին ժողովրդի միամիտ պատկերացումներից այն կողմ չէին անցնում։ Ապստամբության ընթացքում դրսևորվել են Պուգաչովի անսահման եռանդը, կազմակերպչական ընդունակությունները, բնատուր խելքը, խիզախությունը, զորավարի տաղանդը։

1774 թվականին Պուգաչովը դավադրաբար ձերբակալվել է, ուղարկվել Մոսկվա, որտեղ Սենատի վճռով (հաստատել էր Եկատերինա Բ), իր չորս ընկերների հետ, 1775 թվականի հունվարի 10-ին մահապատժի է ենթարկվել։ Պուգաչովի ընտանիքի անդամները ցմահ աքսորվել են Կեկսհոլմ (այժմ՝ Պրիոզյորսկի շրջան

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 Yemelyan Ivanovich Pugachev
  3. 3,0 3,1 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  4. 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #118742922 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Եմելյան Պուգաչով» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։