Աբիմելեք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աբիմելեք

(եբրայերեն՝ אֲבִימֶלֶךְ‎ (Abīmelek))

եբրայերեն
Սեռ՝ արական
Թարգմանաբար՝ թագավորահայր
Այլ լեզուներով՝

անգլ.՝ Abimelek (Abimelech)
արաբ․՝ أبيمالك‎‎

Կապված հոդվածներ սկսող «Աբիմելեք»-ով

բոլոր հոդվածները«Աբիմելեք»-ով

Աբիմելեք, հրեական ծագումով հայկական արական անձնանուն։ Ծագում է եբրայերեն אֲבִימֶלֶךְ (Abīmelek) անունից, որը կազմված է abi (հայր) և melek (թագավոր) բառերից և բուն նշանակությունն է՝ թագավորահայր։ Այս անունով հայտնի են մի շարք փղշտացի թագավորներ, որոնցից նշանավոր է Աբիմելեքը, ով Աբրահամ նահապետի կնոջը՝ Սառային իրեն կին դարձրեց[1]։ Ասորեստանյան արձանագրությունների մեջ հիշատակված է՝ Abimilki ձևով և համարվում է փյունիկյան անուն[2]։ Հայերի մեջ, այս ձևով հայտնի է երկու անձ[3]։ Ավելի ուշ ժամանակներում, շփոթելով արաբական Մելիք անվան հետ՝ դարձել է Աբամելիք[4][5]։

Հայտնի անվանակիրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Աբիմելեք (1534)[6].
  • Աբիմելեք սարկավագ (16-րդ դար)[7]
  • Ափամելիք (17-րդ դար)[4].

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Աբամելիքներ, հայկական ազնվական տոհմ Ռուսաստանում և Վրաստանում (17-20-րդ դարեր).

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Հին Կտակարան», «Ծննդոց», Գլուխ 20։1-18․
  2. «Hebraisches und aramaisches Handworterbuch», Վիլհելմ Հեսենիուս, Լայպցիգ, 1921, էջ 4բ․
  3. «Ցուցակ հայերէն ձեռագրաց Վասպուրականի», Երվանդ Լալայան, Թիֆլիս, 1915, էջ 649, 760․
  4. 4,0 4,1 «Ցուցակ հայերէն ձեռագրաց Վասպուրականի», Երվանդ Լալայան, Թիֆլիս, 1915, էջ 1022․
  5. «Հայոց անձնանունների բառարան», Հրաչյա Աճառյան, Երևան, 1944, Հատոր 1, Ցուցակ 1, Էջ 18.
  6. «Ցուցակ հայերէն ձեռագրաց Վասպուրականի», Երվանդ Լալայան, Թիֆլիս, 1915, էջ 649․
  7. «Ցուցակ հայերէն ձեռագրաց Վասպուրականի», Երվանդ Լալայան, Թիֆլիս, 1915, էջ 760․

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]