Փղշտացիներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Փղշտացիների հաղթանակը հրեաների նկատմամբ (1896թ․ պատկերազարդում)

Փղշտացիներ, հնագույն ժողովուրդ Միջերկրականի արևելյան ծովեզերքում, Քանան երկրամասի հարավարևմուտքում։ Աստվածաշնչում պահպանված պատմական տեղեկությունների համաձայն՝ փղշտացիները մ․ թ․ ա․ 13-րդ դարում գաղթել են Կափթորից։ Մ․ թ․ ա․ 12-րդ դարում գրավելով Քանանի մի շարք քաղաքներ՝ստեղծել են հինգ քաղաք-իշխանությունների միություն։ Ծանոթ լինելով երկաթի մշակությանը, արտադրելով երկաթե զենքեր ու կառքեր՝ տեղաբնիկների նկատմամբ հասել են ռազմական գերակշռության, մինչև մ․ թ․ ա․ 10-րդ դարը իրենց գերիշխանությունը հաստատել գրեթե ամբողջ Քանանում, որն այնուհետև նրանց անունով կոչվել է Պաղեստին։ Փղշտացիները աստիճանաբար ընդունել են քանանացիների կրոնը և լեզուն, ձուլվել նրանց։ Փղշտացիների հետագա առաջխաղացումը մ․ թ․ ա․ 10-րդ դարի սկզբին կանխել է Դավիթ թագավորը։ Փղշտացիների և հրեաների դարավոր հակամարտություններն արտացոլվել են Աստվածաշնչում, առասպելական հերոսների մասին ասքերում։ Մ. թ. ա. 8-րդ դարի 2-րդ կեսից Փղշտացիներին հնազանդեցրել է Ասորեստանը, մ․ թ․ ա․ 7-րդ դարի վերջից՝ Նոր Բաբելոնիան, մ․ թ․ ա․ 6-րդ դարի վերջից՝ Աքեմենյան Իրանը։ Հունա-մակեդոնական տիրակալության պայմաններում փղշտացիները աստիճանաբար հելլենացվել են։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png