Երվանդ Լալայան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Լալայան ազգանունով այլ մարդկանց մասին:
Երվանդ Լալայան
Lalayan.jpg
Ծնվել էմարտի 13 (25), 1864[1]
Ալեքսանդրապոլ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն
Մահացել էփետրվարի 24, 1931(1931-02-24) (66 տարեկան)
Երևան, ԽՍՀՄ
ԳերեզմանԳերեզման Երվանդ Լալայանի
ՔաղաքացիությունFlag of Russia.svg Ռուսական կայսրություն և Flag of the USSR (1936-1955).svg ԽՍՀՄ
Մասնագիտությունազգագրագետ, բանահավաք, հնագետ, գրող և բանասեր
Հաստատություն(ներ)Մխիթարյան միաբանություն, Շուշիի թեմական հոգևոր դպրոց և Հայաստանի Պատմության Թանգարան
Ալմա մատերՆերսիսեան դպրոց (1885) և Ժնևի համալսարան (1894)
Տիրապետում է լեզուներինհայերեն
Commons-logo.svg Yervand Lalayan Վիքիպահեստում
Երվանդ Լալայանի գերեզմանը Կոմիտասի անվան պանթեոնում

Երվանդ Ալեքսանդրի Լալայան (մարտի 13 (25), 1864[1], Ալեքսանդրապոլ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - փետրվարի 24, 1931(1931-02-24), Երևան, ԽՍՀՄ), հայ ազգագրագետ, բանահավաք, հնագետ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1885 թվականին ավարտել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը և աշխատել Ախալցխայում, Ախալքալաքում, Ալեքսանդրապոլում՝ որպես ուսուցիչ։ 1894 թվականին, ավարտելով Ժնևի համալսարանի հասարակագիտական բաժինը, ստացել է սոցիալական գիտությունների թեկնածուի աստիճան և 6 ամիս աշխատել Վիեննայի Մխիթարյանների մոտ։ Վերադառնալով Անդրկովկաս 1895-1897 թվականներին դասավանդել է Շուշիի թեմական դպրոցում։ Այստեղ համախմբելով ժամանակի լավագույն գիտական ուժերի հետ (Մանուկ Աբեղյան, Թորոս Թորամանյան, Հրաչյա Աճառյան, Լեո, Լեոն Մելիքսեթ-Բեկ, Ս. Լիսիցյան, Խ. Սամուելյան, Ս. Զելինսկի ևն)՝ ձեռնամուխ է եղել «Ազգագրական հանդես»ի ստեղծմանը (առաջին գիրքը լույս է տեսել 1896 թվականին)։

Ստեղծագործական աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1900 թվականի նոյեմբերի 21-ին Թիֆլիսում կազմակերպել է Ազգագրական հրատարակչական ընկերությունը, իսկ 1906 թվականին՝ Հայոց ազգագրական ընկերությունը։ Ընկերության կազմակերպած թանգարանը Լալայանի ջանքերով 1921 թվականին Թիֆլիսից փոխադրվեց Երևան։ Լալայանը դարձավ թանգարանի առաջին վարիչը։ «Ազգագրական հանդես»-ում պարբերաբար լույս են տեսնում նրա «Ջավախք», «Վարանդա», «Սիսիան», «Ղափան», «Գանձակի գավառ», «Բորչալուի գավառ», «Վասպուրական», «Գողթան գավառ», «Վայոց ձոր», «Նախիջևան կամ Նախճավանի ոստիկանական շրջան», «Զանգեզուր», «Նոր Բայազետի գավառ կամ Գեղարքունիք», «Ծիսական կարգերը հայոց մեջ» (1901-1916) աշխատություններն ու բազմաթիվ հոդվածներ։ Լալայանը հավաքել և հրատարակել է չափազանց արժեքավոր բանահյուսական նյութեր. «Ազգագրական հանդես»-ում, առանձին գրքերով՝ «Ջավախքի բուրմունք» (1892), «Հոբոս» (1903), «Մոլլա-Նասրէդոինը» (1904), «Պառավաշունչ» (1911), «Մարգարիտներ հայ բանահյուսության» (3 հ., 1914-1915) գործերը, գրի է առել հազարավոր հեքիաթներ, առակներ, առածներ։ Լայնածավալ պեղումներ է կատարել Շարուր-Դարալագյազի, Նախիջևանի, Նոր Բայազետի գավառներում, Շրեշ բլուրում, Նուխի գավառի Նիժ և Վարդաշեն գյուղերում, Էլարում (Աբովյան

Պեղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիշարժան են Ադյաման գյուղի Դեմեր կոչվող հանդամասում պեղված դամբարանը (հանվել է բարձրարվեստ փորագրությամբ զարդարված դիակառք), արամեական արձանագրությունը, ցցատների հետքերը Սևանա լճից արևելք և այլն։ Նրա հնագիտական ուսումնասիրություններն ամփոփված են «Դամբարանների պեղումները Խորհրդային Հայաստանում» (1931) գրքում։ Հայ նյութական մշակույթը հասարակության լայն խավերին ներկայացնելու նպատակով Լալայանը հրատարակել է Վայոց ձորի, Վասպուրականի և Նոր Բայազետի հուշարձաններին նվիրված 3 նկարազարդ, ստվարածավալ ալբոմ՝ հայերեն, ռուսերեն և ֆրանսերեն բացատրություններով։ Հավաքել և հրատարակել է նաև արձանագրություններ։ Նրա կազմած հայերեն արձանագրությունների ժողովածուն արժանացել է Լազարյան ճեմարանի Քանանյանի անվան մրցանակի։ Ֆրանսերենից և ռւսերենից հայերենի է թարգմանել գիտնականներ Շ. Լետուրնոյի, Ա. Պոզոդայի, Դ. Կանեստրինի, Ա. Զվյագինցևի մի շարք աշխատություններ և գեղարվեստական գործեր (Ժ. Սանդ, Մոլիեր ևն)։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մելիք-Փաշայան Կ., Երվանդ Լալայան, 1964։
  • Սամվելյան U., Երվանդ Լալայան, Էջմիածին, 1964։
  • Նազինյան Ա., Երվանդ Լալայան, բանահավաք, բանագետ, 1965։
  • Ադամյան Ա., Երվանդ Լալայանի անտիպ նամակներից, 1965։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 475 CC BY-SA icon 80x15.png
  1. 1,0 1,1 Deutsche Nationalbibliothek, Staatsbibliothek zu Berlin, Bayerische Staatsbibliothek, Österreichische Nationalbibliothek Record #1050743768 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.