Շրեշ-բլուր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Շրեշ բլուրից)
Jump to navigation Jump to search

Շրեշ-բլուր, նեոլիթյան-Էնեոլիթյան բլուր-բնակատեղի էջմիածին քաղաքից մոտ 0,5 կմ հեռավորությամբ, Օշական տանող ճանապարհի արևելյան կողմում։ Հիշատակվում է Վարդգես Մանկան մասին Մովսես Խորենացու բերած ավանդության մեջ։ Արհեստական բլուր է, առաջացել է մոխրի ու մշակութային մնացորդների կուտակումներից։ Ունի 123 մ տրամագիծ, բարձրությունը տեղ-տեղ հասնում է 3,5 մետրի։

Պեղումներով հայտնաբերվել են փոքր պսակով, ուռուցիկ փորիկով, նեղ հատակով, բուսական և այլ նախշերով խեցանոթներ, օջախի կավե պատվանդան (եզան տեսքով), քարե կացին, մակույկաձև աղորիքներ, սանդեր, վարսանդներ և այլն։ Շրեշ-բլուրը բնակելի է եղել նաև անտիկ ժամանակաշրջանում։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սարդարյան Ս. Հ., Նախնադարյան հասարակությունը Հայաստանում, Ե., 1967։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png